Այգ (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգ (այլ կիրառումներ)

«Այգ», հասարակական քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1953-1975 թվականներին։ Հրատարակիչ-տնօրեններ՝ Տիգրան և Լյուսի Թոսպաթ։ Խմբագիրներ՝ Երվանդ Կոպելյան, Եղիա Նաճարյան, Մինաս Թյոլյոլյան, Նազարեթ Պերթիզլյան, Շահանդուխտ (Սանդուխտ Պերթիզլյան)։ Տպագրել է լիբանանյան, հայկական և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային և մարզական լուրեր, գրական էջեր ու հոդվածներ։ Աշխատակցել են Խորեն Գաբիկյանը, Մուշեղ Իշխանը, Տիրան Աճեմյանը, Գրիգոր Շահինյանը, Շավարշ Նարդունին, Նշան Պեշիկթաշլյանը, Զարուհի Պահրին, Հակոբ Մնձուրին, Միքայել Կյուրճյանը, Լևոն Քեշիշյանը, Լևոն Մինասյանը, Պարույր Մասիկյանը, Ստեփան Շահպազը, Մանասե Սևակը, Ջորջ Մարտիկյանը։ Փակվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով։ Հրատարակիչները հետագայում գաղթել են ԱՄՆ, վաճառել օրաթերթի հրատարակության արտոնագիրը։ Տիգրան Թոսպաթը միաժամանակ Բեյրութում 1947 թվականից լույս է ընծայել «Լը Սուար» ֆրանսերեն օրաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png