Հարություն Կուժունի
Արտաքին տեսք
Հարություն Կուժունի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1918 |
Մահացել է | մայիսի 11, 1976 (58 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Հարություն Կուժունի (Ճերճերյան) Զաքարիայի (մայիսի 2, 1918 - մայիսի 11, 1976, Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ։
Հնչակյան կուսակցության անդամ (1935 թվականից)։ 1953 թվականին ընտրվել է հնչակյան կուսակցության Լիբանանի վարչության քարտուղար, 1965 թվականից՝ կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար։ Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, որպես Լիբանանի պատվիրակության անդամ մասնակցել Հելսինկիի (1965 թվական) և Մոսկվայի (1973 թվական) խաղաղության համաժողովներին։ Եղել է «Լիբանան - ԽՍՀՄ բարեկամության ընկերության» վարչության անդամ։ Իր գործունեությամբ փորձել է նպաստել սփյուռք-հայրենիք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 714)։ ![]() |