Գրականություն և կյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գրականություն և կյանք», շաբաթաթերթ; Լույս է տեսել 1908-1909 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրապաարակիչ՝ Գ․ Բալասանյան։ Լուսաբանելով հայ կյանքի իրադարձությունները՝ հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազատագրման տեսակետներին, հարցի լուծումը տեսել սեփական մշակույթի ն կրթության զարգացման մեջ։ Գրական բաժնում տպագրել է գեղարվեստական գործեր, գրախոսականներ, մատենագրական հոդվածներ, նմուշներ վրացական գրականությունից, գրողների հոբելյաններին նվիրված նյութեր։ Հանդես է եկել արևելահայ և արևմտահայ գրականությունների միջև արհեստակաև անջրպետի ստեղծման դեմ։ Պարբերաբար հրատարակել է ժամանակի մամուլի տեսություն։ 1910 թվականին լույս է տևսել «Գրականություն և կյանք»-ի բացառիկ համար Ե․ Դավթյանի խմբագրությամբ՝ նվիրված Գ․ Բալասանյանի հոբելյանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200