Գյուըղի պաշտոնական անունը Շվանիձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աստազուր անունով։ Շվանիձոր է վերանվանվել 1935 թվականին[3]։
Գտնվում է Արաքս գետից մոտ 1 կմ հեռավորության վրա` ձախ ձորալանջերին, ծովի մակարդակից 600-700 մ բարձրության վրա։ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք։
Շվանիձորում կանգուն է XVII դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։ Շվանիձորի տարածքում են գտնվուն նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» (XVII—XVIII դդ), «Շվանիձոր» (XVI—XX դդ) գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը (XVII—XX դդ) և հին կամուրջը (XVII—XVIII դդ)։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շվանիձորի մշտական բնակչությունը կազմել է 312, առկա բնակչությունը՝ 300 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4]։ Ստորև ներկայացված է Շվանիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].