Դաստակերտը գտնվում է համանուն գետակի ափերին՝ ծովի մակերևույթից 1900-2000 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հարավ։ Համարվում է Հայաստանի ամենափոքր քաղաքը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դաստակերտի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը՝ 243 մարդ[3]։ 20-րդ դարի սկզբում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], հետագայում ունեցել է խառը բնակչություն՝ հայեր և ադրբեջանցիներ[5]։ Ադրբեջանցիները լքել են գյուղը 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Դաստակերտի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].