Նորաշենիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշենիկ | |||
Կոորդինատներ: 39°16′03″ հս․ լ. 46°23′27″ ավ. ե. / 39.26750° հս․. լ. 46.39083° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Ռոմիկ Ավանեսյան | ||
Մակերես | 9.16 կմ² | ||
ԲԾՄ | 1060 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 118 մարդ (2010) | ||
Խտություն | 13 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նորաշենիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Նորաշենիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Աճանան գետի հովտում Կապանի շրջանում։ Մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1080 մ բարձրության վրա։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Նորաշենիկը համեմատաբար նոր գյուղ է, այստեղից էլ՝ Նորաշենիկ (Նոր շեն) անունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաշենիկի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 1831 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 97 | 387 | 206 | 257 | 203 | 151 | 158 | 101 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 70 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 97 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 7 գլուխ,
- խոզեր` 43 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 90։
Համայնքում 2011 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 130 հա աշնանացան։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա 17 դարի եկեղեցի, դեպի արևելք, հին գյուղատեղիում, կա ևս մի եկեղեցի, որը կիսականգուն է։ Հին գյուղատեղում կա X-XII դարերի եկեղեցի։ Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884 թվականին կառուցված և 1990-1993 թվականներին վերանորոգված եկեղեցին։
Հողային և այլ բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողեր (ընդամենը)` 1028 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 472 հա, որից վարելահող՝ 143 հա, բազմամյա տնկարկ՝ 9 հա, խոտհարք՝ 23 հա, արոտ՝ 191 հա, այլ հողատեսք՝106 հա,
- բնակավայրերի հողեր՝ 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 47 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 2 հա,
- անտառային հողեր՝ 462 հա, որից անտառածածկ՝ 363 հա
- ջրային հողեր՝ 7 հա[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նորաշենիկ Վիքիպահեստում |
---|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 105»։ Վերցված է 2014 Օգոստոսի 14
- ↑ «Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայք»
|