Անդուլ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անդուլ (այլ կիրառումներ)

Անդուլ վանք, վանք Կիլիկյան Հայաստանում Սիս քաղաքի մոտ գտնվող Անդուլ բերդում[1]:

Ղևոնդ Ալիշանը կասկածանքով նունացնում է հետագայի Ադանայի նահանգի Անդալկալե բերդի հետ։ Միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն[1]: Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) սիրած վայրերից էր[1]: Այստեղ նա հանդիպում է ունեցել պատմիչ, գիտնական Վարդան Արևելցու հետ։ Ոմանք ենթադրել են, որ անունն առաջացել է «անդուլ» բառից՝ կրոնավորների անդուլ, անդադրում աղոթելու իմաստով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 23, էջեր 23 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։