Կիպրոսի գրչության կենտրոն
Կիպրոսի գրչության կենտրոն, հայ հոգևոր և մշակույթի կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում հայտնի առաջին մատյանն Ավետարան է, որն ընդօրինակել է կիլիկեցի Պետրոս գրիչը 1280 թվականին (Նոր Ջուղայի մատենադարան, ձեռ. № 3)։ Ընդօրինակություններ են արել նաև Խաչատուր գրիչը (1287, Ավետարան, Վասակի, Մխիթար Մենակացի, տիկին Ալիծի և ուրիշների հետ), 1310, 1311, 1316, 1317, 1318 թվականներին Կիպրոսի Սբ Աստվածածին, Սբ Վարվառա, Սբ Սարգիս, Սբ Մակար եկեղեցիներում՝ Ստեփանոս Գոյներիցանց, Սմբատ, Հովհաննես, Թորոս գրիչները։
Հայտնի են նաև Գասպար Համթեցու ընդօրինակած Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն Կաթողիկէից թղթոց» (1426) աշխատությունը, Ստեփանոս երեցի Մաշտոցը (1641), Սարգիս կրոնավորի Ժողովածուն (1671), Հովհաննես եպիսկոպոսի Շարակնոցները (1670, 1674) և այլ մատյաններ։ Հիշատակություններ կան նաև կղզու եկեղեցիներին նվիրած կամ այնտեղ ձեռք բերված գրչագրերի մասին։
1947 թվականին Կիպրոսի հայոց առաջնորդարանի 60-ից ավելի ձեռագրեր տեղափոխվել են Անթիլիաս։ Կիպրոսի գրչության կենտրոնի մատյանների մի մասը պահվում է Մատենադարանում (ձեռ. № 242, 2022, 3412, 6262, 6845, 9116, 9450)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկան), Ե., 1950։
- ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Ա. Մաթևոսյան), Ե., 1984։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |