Մաշկևոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաշկևոր՝ Մտշկավոր վանք, գրչության նշանավոր կենտրոն Կիլիկյան Հայաստանի Ճկեր գավառում (Մարաշից ոչ հեռու)։ Կառուցել է Թորոս Ա Ռուբինյան իշխանը XII դարի սկզբին։ 1130 թվականին Մոսկվայում ավարտվել է մի ճառնտիր, որի գրիչը նույնացվում է «Վայ ողբոց» նշանավոր ստեղծագործության հեղինակ Գրիգոր Մաշկևորի հետ (որոշ ուսումնասիրողներ այս անվան հետ են կապում վանքի անունը)։ XII դարի վերջերի հայտնի գրիչ և ծաղկող Վարդանից մեզ է հասել մի Ավետարան (1187) և մի Ճաշոց (1192)՝ զարդարված լուսանցազարդերով և զարդագրերով։ XIII դարից հայտնի է հինգ ձեռագիր (գրված 1259, 1265, 1268, 1274 և 1298 թվականներին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 260 CC-BY-SA-icon-80x15.png