Բաբկեն Կյուլեսերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Կյուլեսերյան
Ծնվել էմարտի 23, 1868(1868-03-23)
ԾննդավայրԱյնթապ, Թուրքիա
Մահացել էհուլիսի 9, 1936(1936-07-09) (68 տարեկանում)
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի պրովինցիա, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունկրոնական ծառայող, հոգևորական, պատմաբան, բանասեր և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններաբբա

Բաբկեն Ավետիքի Կյուլեսերյան (ավազանի անունը՝ Հարություն, մարտի 23, 1868(1868-03-23), Այնթապ, Թուրքիա - հուլիսի 9, 1936(1936-07-09), Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի պրովինցիա, Լիբանան), եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասեր, խմբագիր, Երուսաղեմի միաբան[1], 1928 թվականից՝ Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա-ի աթոռակից կաթողիկոս[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Կյուլեսերյանը ծնվել է 1868 թվականի մարտի 23-ին, Այնթապում (Կիլիկիա): 1885-1889 թվականներին սովորել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում, Արմաշի դպրեվանքում (1889-1896): 1896 թվականին ստացել է վարդապետական աստիճան, 1910 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1931 թվականին՝ արքեպիսկոպոս: 1899 թվականին՝ Տարոնի ընդհանուր վանահայր և առաջնորդական տեղապահ: Զորավար Անդրանիկի հետ մտերմություն ունենալու կասկածով՝ 1900 թվականի վերջին ձերբակալվել է Մուշում, ազատվել է Մ. Օրմանյանի ջանքերով: 1901 թվականին եղել է Կ. Պոլսի Ազգային մատենադարանի գրադարանապետ: Ուսուցչություն է արել տեղի Պերպերյան, Կեդրոն, և այլ վարժարաններում: 1905-1906 թվականներին խմբագրել է «Լույս» (Կ. Պոլիս), 1918-1919 թվականներին՝ «Տավրոս» (Բոստոն) պարբերականները: 1914-1922 թվականներին եղել է քահանա ԱՄՆ-ի հայաշատ վայրերում: 1924 թվականից դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, 1927 թվականին ձեռնարկել է «Սիոն» հանդեսի վերահրատարակումը, 1932 թվականին հիմնել ու խմբագրել է «Հասկ» հանդեսը[3]:

Աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Արարատ» և այլ պարբերականների, գրել Հայ եկեղեցու և գաղթավայրերի պատմությունը, բանասիրաազգագրական, կրոնաաստվածաբանական հարցերին վերաբերող աշխատություններ, կազմել կրոնագիտության ձեռնարկներ, ձեռագրացուցակներ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Կյուլեսերյանը մահացել է 1936 թվականի հուլիսի 9-ին, Անթիլիասում, թաղված է Հալեպի Ս. Քառասուն մանկունք եկեղեցու գավթում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե: Քննական ուսումնասիրութիւն, Վնն., 1909:
  • Ծովք: Շովք-Տլուք և Հռոմ-Կլայ, Վնն., 1904:
  • Քաջն Վարդան, Բոստոն, 1920:
  • Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Վնն., 1930:
  • Հայ եկեղեցի. Ուսումնասիրութիւններ, Երուսաղեմ, 1930:
  • Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939:
  • Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան հատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար: / [Բ. Կյուլեսերյան], Գ. տպագրություն, Անթիլիաս, Լիբանան, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1948[4]:
  • Կյուլեսերյան Բաբկեն, Ցուցակ ձեռագրաց Անկյարիո Կարմիր վանուց և շրջակայից, Անթիլիաս, 1957։
  • Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան յատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրյա դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար: / Բ. Կյուլեսերեան, Դ. տպագրություն, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ հրատարակչություն, 1971[5]:
  • Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ 1441-էն մինչեւ մեր օրերը: / Բաբգէն Ա. Կյուլեսերեան, 2-րդ հրատարակչություն, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1990[6]:
  • Խորհրդածութիւններ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ եօթը խորհուրդներու վրայ: / Բ. ծ. վրդ. Կիւլէսէրեան, Փարիզ, ա. հ., 2000[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Բաբկեն Ա կաթողիկոս Տանն Կիլիկիո, «ՀԱ», 1936, №7:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Վահան Թեքեյան - Open Jerusalem»։ www.openjerusalem.org (en-US)։ Վերցված է 2019-07-11 
  2. «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Բաբկեն Ա. Կյուլեսերյան Աթոռակից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո (1868-1928-1936) (Personal Name)»։ koha.etchmiadzinlibrary.am։ Վերցված է 2019-07-11 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  4. Կյուլեսերյան Բաբկեն (1948)։ Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան հատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար։ Կրօնական մատենադարան (Գ. տպագրություն ed.)։ Անթիլիաս: Լիբանան: տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ 
  5. Կիւլեսէրեան Բաբգէն (1971)։ Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան յատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրյա դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար։ Կրօնական մատենադարան (Դ. տպագր ed.)։ Անթիլիաս: տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Հրատ. Կիլիկիոյ Կաթողիկոսութեան 
  6. Կիւլեսէրեան Բաբգէն (1990)։ Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ 1441-էն մինչեւ մեր օրերը (2-րդ հրատ ed.)։ Անթիլիաս: տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ 
  7. Կիւլէսէրեան Բաբգէն (2000)։ Խորհրդածութիւններ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ եօթը խորհուրդներու վրայ։ Փարիզ: ա. հ