Սուրբ Հակոբ վանք (Հաճն)
Արտաքին տեսք
| Սուրբ Հակոբ վանք | |
|---|---|
Սուրբ Հակոբ վանքը 1800-ականների վերջին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հաճն |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
| Հիմնական ամսաթվերը | 1004 |
| Հիմնադրված | 1004 |
Սուրբ Հակոբ (Սուրբ Հակոբ Մծբնա վանք, Հաճնո վանք, Հաջնո վանք), հայկական վանք պատմական Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքում, որը կառուցվել է 11-րդ դարում և պատերի մի մասը կանգուն է մինչև օրս։
Վանքի մեծ մասն այժմ ավերակների մեջ է և ավելի քան 120 տարի վերականգնման աշխատանքներ չեն կատարվել[2]։
Սուրբ Հակոբը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, շուրջը կային սառնորակ աղբյուրներ։ Վանքը կառուցվելուց հետո վերանորոգվել է 1554, 1885 և 1900 թվականներին։ 1882 թվականին վանքը դարձել է որբանոց, որին կից գործում էր Մկրտչյան գիշերօթիկ վարժարանը։ Վանքում ստեղծվել էր նաև հիվանդանոց։ Ավերվել ու ամայացել է թուրքերի հարձակումներից[3]։ Վանքը եղել է շրջանի հոգևոր և կրթական կենտրոնը։ Վանահայրերը հանդես են եկել իբրև ուսուցիչներ[4]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
- ↑ «St. James Manastırı». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Հայոց պաշտամունքային վայրեր։ Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009» (PDF).
- ↑ «Հաճըն - Կրօնք».