Կիլիկիայի հայկական հանրապետություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ադանա | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր, թուրքեր, քրդեր, հույներ, արաբներ | |||
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի | |||
Տոն | Օգոստոսի 4 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ինքնավար հանրապետություն | |||
Պետության գլուխ | վարչապետ | |||
Պատմություն | ||||
- Կիլիկիայի ինքնավար հանրապետության հռչակումը | Օգոստոսի 4, 1920 |
Կիլիկիայի հայկական հանրապետություն (ռուս.՝ Килики́йская Армя́нская Респу́блика, ԿՀՀ), Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո իրականացվող հայկական պետության նախագիծ Կիլիկիայում, որի նախաձեռնողն էր հանդիսանում հայ քաղաքական, ռազմական և հասարակական գործիչ, գրող, Հնչակյան կուսակցության անդամ Միհրան Տամատյանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1891-1894 թվականներին Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը ղեկավարած[1]՝ հասարակական և ռազմական գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ[2]՝ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը, Տամատյանի նախագահությամբ, Կիլիկիան հռչակում է որպես անկախ հանրապետություն՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն, անգլո-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրում են Տամատյանի գլխավորած կառավարությունը։