Ազարիա Ա Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Ազարիա Ա Ջուղայեցի
Կառավարում
Անձնական տվյալներ
 

Ազարիա Ջուղայեցի (հայտնի է նաև Ազարիա Շահկերտցի անունով, 1563, Շահկերտ - հունիսի 2, 1601(1601-06-02), Սիս, Թուրքիա), Սսի կաթողիկոս 1584 թվականից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Շահկերտցին ծնվել է Երնջակ գավառի Շահկերտ ավանում՝ Պողոսի և Օղլանփաշի ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր՝ Աղուպշի, Փաշա և Ալինջա։ Եղել է Ներսես Ամկեցու աշակերտը։ Կրոնական և վարդապետական գործունեություն է իրականացրել Երնջակում, Հալեպում, Սիսում[1]։

Հալեպում բացել է վարդապետական դպրոց, որտեղ դասավանդել է։ Նրա աշակերտներից են եղել Մեսրոպ Տաթևացի, Հակոբ Զեյթունցի, Հովհանես Անթափցի, Մկրտիչ Խարբերդցի վարդապետները[1]։

Հեղինակ է «Մեկնութիւն քերականութեան» աշխատությանը։ Գրել է նաև մի շարք տաղեր, որոնցից 7-ը հասել են մեր օրերը։ Հիմնականում դրանք ունեցել են կրոնական բովանդակություն, որոնցից ուշադրության է արժանի հատկապես «Տաղ վասն գինւոյ յԱզարիայէ ասացեալ» տաղը[1]։

Սսի կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդել է Խաչատուր Բ Երաժիշտ կաթողիկոսին, որի աթոռակիցն էր։ Հռոմի պապի հետ հայ եկեղեցուն հակոտնյա կրոնական բանակցությունները շարունակելու պատճառով Ազարիա Ջուղայեցին 1586 թվականին գահազրկվել է՝ աթոռը զիջելով իր հակառակորդ Տիրատուր Ա Սսեցուն։ Այնուհետև Ազարիա Ջուղայեցին մեկնել է Կոստանդնուպոլիս և 1591-ին գրավել Հովհաննես Բ Ուլնեցու պատրիարքական աթոռը։ 1592 թվականին վերադարձել է Սիս և վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Վատիկանի մատենադարանում պահպանվել են Հռոմի պապի հետ նրա վարած բանակցությունների փաստաթղթերը (ընդօրինակները գտնվում են Վենետիկի Մխիթարյան մատենադարանի № 308 ձեռագրում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 222։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100 CC BY-SA icon 80x15.png