Գող Վասիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գող Վասիլ
Ծնվել է11-րդ դար
Մահացել էհոկտեմբերի 12, 1112
ՔաղաքացիությունByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն
ԿրոնՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգերիշխան
ԵրեխաներՎասիլ Տղա

Գող Վասիլ (լատ.՝ Cavasilius, արաբերեն՝ Բասիլ էլ Էրմենի, 11-րդ դար - հոկտեմբերի 12, 1112), Կիլիկիայի հայ իշխան, Կամսարականների տոհմից։ Իշխել է Քեսունում, Մարաշում, Հռոմկլայում և այլ գավառներում։ Նրանից վասալական կախման մեջ են եղել մի քանի մանր հայ իշխաններ։ Գող Վասլի մոտ են ապաստանել սելջուկներից պարտված Կապադովկիայի հայ իշխանները։ 1101 —1105 թվականներին նրա տիրույթներում է գտնվել հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը։ Գող Վասիլը հաջողությամբ ետ է մղել սելջուկների հարձակումները (1107, 1108

1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը[1]։

Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խաչակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103 թվականին Բոլդուին Եդեսացուն՝ 1108 թվականին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112 թվականին գող Վասիլը Տանկրեդ Անտիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տիրույթների զգալի մասը։ Ենթադրվում է, որ «Գող» մականունը գող Վասիլը ստացել է իր ռազմական հաջողությունների համար։ Կա նաև տեսակետ, որ «գող» բառն ունի գրաբար հայերենի ծագում։ Այսինքն` «գող» բառը նշանակում է, ոչ թե խլել, հափշտակել, այլ գրավել, վերցնել(ըստ Հրաչյա Աճառյանի բառարանից)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սմբատ Սպարապետ (Գունդը ստաբլ), Տարեգիրք, Վնտ․, 1956։
  • Մատթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։z
  • Микаелян Г․, История Киликийского Армянского госу–дарства, Е․, 1952(ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gérard Dédéyan, « Les princes arméniens de l'Euphratèse et l'Empire byzantin… », op. cit., p. 84
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 150 CC-BY-SA-icon-80x15.png