Փիլարտոս Վարաժնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլարտոս Վարաժնունի
Ծնվել է 11-րդ դար
Մահացել է 1092
Փիլարտոսի կողմից վերահսկվող տարածքը

Փիլարտոս Վարաժնունի (հուն.՝ Φιλάρετος Βραχάμιος), քաղկեդոնադավան հայ իշխան, բյուզանդական զորավար։ 1068 թ. Ռոմանոս IV Դիոգենես կայսեր կողմից նշանակվել է Եփրատի առափնյա շրջանների սահմանապահ զորքերի հրամանատար։ 1071 թ. Ռոմանոսի սելջուկների դեմ Մանազկերտի ճակատամարտում պարտվելուց և գահընկեց արվելուց հետո դուրս է եկել բյուզանդական կենտրոնական իշխանությունների հպատակությունից և աստիճանաբար տիրապետություն հաստատելով Հարավային Կապադովկիայի և Հյուսիսային Ասորիքի նշանավոր քաղաքների վրա (Անտիոք, Մելիտենե, Սամոսատ, Եդեսիա և այլն), հիմնել է մի անկախ պետություն՝ հաջողությամբ լեզու գտնելով սելջուկների հետ։ 1086 թ. Փիլարտոսի իշխանությունը նվաճվել է սելջուկյան սուլթան Մելիքշահ I կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982։