Վարաժնունիներ
| Վարաժնունիներ | |
|---|---|
| Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
| Մասն է | Հայ ազնվականություն |
| Երկիր | Մեծ Հայք |
| Տիրույթներ | Վարաժնունիք գավառ |
| Տիտղոսներ | արքունի որսապետ |
| Հիմնադիր | Վարաժ կամ Վարազ |
| Մեծագույն ներկայացուցիչ | Փիլարտոս Վարաժնունի |
| Հիմնում | մ.թ.ա. 2-րդ դար |
| Ավարտ | 12-րդ դար |
| Ազգային պատկանելիություն | հայ |
Վարաժնունի (հայտնի է նաև որպես Վարազնունի)՝ նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։
Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդախառն տեղեկության, տոհմի անվանադիրն եղել է Գեղամ նահապետի շառավիղ, Դատ իշխանի որդի Վարաժը (մ.թ.ա. II դար), որը վարել է արքունի որսապետության գործակալությունը։ Վարաժնունիների ժառանգական տիրույթն եղել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։ Վարաժնունիների տոհմական տոտեմն էր վարազը։
Զորանամակի համաձայն՝ Վարաժնունիները հայկական բանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։ IX դ Վարաժնունիները հիշատակվում են նաև Վասպուրականում։ Ըստ Թովմա Արծրունու, Վարաժնունիներից Մլեահ, Ռստոմ և Վարազշապուհ իշխանները մասնակցել են արաբական պատժիչ զորքերի դեմ մարտերին։ Նրանցից Ռստոմը հետագայում արժանացել է Վասպուրականի տանիտերության պատվին։ 890-ական թթ. Վարաժնունիներից հիշվում է Արշակ իշխանը, որին Ավշին ոստիկանի սրից փրկել են Վասպուրականի իշխանուհիները։ Տոհմի խոշորագույն ներկայացուցիչն է համարվում Փիլարտոս Վարաժնունին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 306)։ |