Jump to content

«Իրաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 160. Տող 160.
Պարսկաստանի Սասանյանները [[Արտաշիր I|Արտաշիր I-ի]] գլխավորությամբ վերացրել են Պարթևական կայսրությունը և 224 թվականին գրավել տարածաշրջանը։ 240-250-ական թվականներին Սասանյանները աստիճանաբար գրավել են անկախ պետությունները, իսկ 256 թվականին՝ Աշուրը։ Այսպիսով՝ շուրջ 4 դար տարածաշրջանը եղել է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան կայսրության]] մի նահանգ, ինչպես նաև առաջնագիծ և ռազմադաշտ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և Սասնյանների միջև։ Երկու կայսրությունների միմյանց թուլացման քաղաքականության արդյունքում 7-րդ դարի կեսերին [[Արաբներ|արաբա]]-[[Արաբական արշավանքները Պարսկաստան|մուսուլմանական ուժերը գրավել են Պարսկաստանը]]։
Պարսկաստանի Սասանյանները [[Արտաշիր I|Արտաշիր I-ի]] գլխավորությամբ վերացրել են Պարթևական կայսրությունը և 224 թվականին գրավել տարածաշրջանը։ 240-250-ական թվականներին Սասանյանները աստիճանաբար գրավել են անկախ պետությունները, իսկ 256 թվականին՝ Աշուրը։ Այսպիսով՝ շուրջ 4 դար տարածաշրջանը եղել է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան կայսրության]] մի նահանգ, ինչպես նաև առաջնագիծ և ռազմադաշտ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և Սասնյանների միջև։ Երկու կայսրությունների միմյանց թուլացման քաղաքականության արդյունքում 7-րդ դարի կեսերին [[Արաբներ|արաբա]]-[[Արաբական արշավանքները Պարսկաստան|մուսուլմանական ուժերը գրավել են Պարսկաստանը]]։


===Միջին դարեր===
=== Արաբական, Թուրքական, Մոնղոլական Տիրապետություններ ===
7-րդ դարում արաբա-մուսուլմանակնա նվաճման արդյունքում իսլամը տարածում է գտել Իրաքում, և նկատվել է արաբների ներհոսք։ Ռաշիդուն խալիֆայության ժամանակաշրջանում [[Մուհամմադ]] մարգարեի զարմիկ և փեսա [[Ալի իբն Աբի Տալիբ|Ալին]] 4-րդ [[խալիֆ]] դառնալուց հետո մայրաքաղաքը տեղափոխել է Քուֆա։ 7-րդ դարում [[Օմայյան խալիֆայություն|Օմայյան խալիֆայությունը]] Իրաքը ղեկավարել է [[Դամասկոս|Դամասկոսից]]։ (Սակայն եղել է նաև անկախ և առանձին [[Կորդովայի խալիֆայություն|Կորդովայի խալիֆայությունը]] Իբերիայում։)[[File:Abbasids850.png|thumb|upright=1.35|[[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայությունը]] իր հզորության գագաթնակետին, մոտ 850 թվական։]]
[[637]]-ին [[արաբ]]ները գրավեցին ամբողջ [[Միջագետք]]ը, և այդ ժամանակից սկսվեց նրա արաբացումն ու իսլամացումը։ Միջագետքը դարձավ Օմականների խալիֆայության տնտեսական ու քաղաքական կարևոր շրջաններից մեկը։ [[762]]-ին [[Աբբասյաններ]]ը Իրաքի տարածքում հիմնեցին [[Բաղդադ]]ը և այն դարձրին խալիֆայության մայրաքաղաքը։ Աբբասյանների ժամանակ Իրաքում զարգացան ֆեոդալական հարաբերությունները։ Գյուղացիները կախման մեջ ընկան հողատեր-ֆեոդալներից, սահմանափակվեց նրանց ազատությունը։ Տնտեսության առանձին ճյուղերում, մանավանդ սկզբնական շրջանում, կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Գյուղացիների, արհեստավորների և սարակների ապստամբությունները, ինչպես նաև ֆեոդալական կենտրոնախույս ուժերի աճն ու օտարերկրյա հարձակումները, խարխլեցին խալիֆայության հիմքերը։ [[1055]]-ին [[Բաղդադ]]ը գրավեցին սելջուկ-թուրքերը, [[1258]]-ին՝ մոնղոլները, XIV դ.՝ Լենկթեմուրի հորդաները։ Թուրք, սուլթան Սուլեյման I [[1534]]-ին նվաճեց Միջագետքը։ Իրանի դեմ երկարատև պատերազմներից հետո [[Թուրքիա]]ն XVII դ. իր տիրապետությունը հաստատեց Իրաքում։ Թուրքական տիրապետությունը անկման եզրին հասցրեց Իրաքի տնտեսությունը և ծանրացրեց ժողովրդական զանգվածների վիճակը։ XVII — XIX դդ. Իրաքում տեղի ունեցան հակա-թուրքական ելույթներ, որոնք դաժանորեն ճնշվեցին։
8-րդ դարում [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայությունը]] կառուցել է [[Բաղդադ|Բաղդադը]] և դարձրել այն մայրաքաղաք, որը կարճ ժամանակում դարձել է և շուրջ 5 դար պահպանել է իր նշանակությունը արաբների և մուսուլմանների համար՝ իբրև մետրոպոլիս։ Բաղդադը միջնադարի ամենաբազմազան մշակույթներն ունեցող քաղաքն է եղել, որի բնակչությունը հասել է միլիոնի<ref>{{cite web|url=http://geography.about.com/library/weekly/aa011201a.htm|title=Largest Cities Through History|date=2011-04-06|publisher=Geography.about.com|accessdate=2011-06-19}}</ref>։ Այն եղել է նաև կրթության կենտրոն Իսլամի ոսկե դարում։ Մոնղոլները ոչնչացրել են քաղաքն ու այրել նրա գրադարանը 13-րդ դարում [[Բաղդադի ճակատամարտ (1258)|Բաղդադի պաշարման]] ժամանակ<ref>{{cite web|url=http://www.acs.ucalgary.ca/applied_history/tutor/islam/learning/conclusion.html|title=The Islamic World to 1600: The Arts, Learning, and Knowledge (Conclusion)|publisher=Acs.ucalgary.ca|archiveurl=https://web.archive.org/web/20090815080358/http://www.acs.ucalgary.ca/applied_history/tutor/islam/learning/conclusion.html|archivedate=August 15, 2009|deadurl=yes}}</ref>։

1257 թվականին [[Հուլավու|Հուլաղու խանը]] հավաքել է մեծ քանակությամբ զորք՝ [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական կայսրության]] ուժերի մեծ մասը, Բաղդադը գրավելու համար։ Երբ նրանք հասել են Բաղդադ, Հուլաղու խանւ պահանջել է հանձնվել, սակայն Աբբասյան վերջին խալիֆ Ալ-Մուսթասամը հրաժարվել է։ Սա զայրացրել է Հուլաղուին, ով չէր կարող տանել դիմադրությունը, ուստի նա պաշարել է Բաղդադը, գրավել այն և կոտորել բնակչության մեծ մասին<ref>{{cite web|url=http://www.sfusd.k12.ca.us/schwww/sch618/Ibn_Battuta/Battuta's_Trip_Three.html|title=Battuta's Travels: Part Three – Persia and Iraq|publisher=Sfusd.k12.ca.us|archiveurl=https://web.archive.org/web/20080423014420/http://www.sfusd.k12.ca.us/schwww/sch618/Ibn_Battuta/Battuta%27s_Trip_Three.html|archivedate=April 23, 2008|accessdate=2010-04-21|deadurl=yes|df=}}</ref>։ Սպանվածների ընդհանուր քանակը հաշվարկվում է 200,000 մինչև մեկ միլիոն<ref>{{cite web|last= Frazier |first= Ian |url= http://www.newyorker.com/archive/2005/04/25/050425fa_fact4?currentPage=4 |title= Annals of history: Invaders: Destroying Baghdad |publisher= The New Yorker |date= 2005-04-25 |page= 4 |accessdate=2013-01-25}}</ref>։

Մոնղոլները ոչնչացրել են Աբբասյան խալիֆայությունը և Բաղդադի Իմաստության տունը, որտեղ պահպանվում էին արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող անհամար փաստաթղթեր։ Դրանից հետո քաղաքն այլևս չի կարողացել վերականգնել իր նշանակությունը՝ իբրև մշակութային կենտրոն։ Որոշ պատմաբաններ հավատում են, որ մոնղոլական նվաճումների արդյունքում ոչնչացել է [[Ոռոգում|ոռոգման]] ողջ համակարգը, որը գոյություն է ունեցել Միջագետքում մի ամբողջ հազարամյակ։ Պատմաբանները նշում են նաև, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով գյուղատնտեսությունն անկում է ապրել՝ հանգեցնելով [[Հողերի աղիացում|հողի աղակալման]]<ref>{{cite web|url= http://www.waterencyclopedia.com/Hy-La/Irrigation-Systems-Ancient.html |title= Irrigation Systems, Ancient |publisher= Waterencyclopedia.com |date=2009-01-11 |accessdate=2010-04-21}}</ref>։
[[File:Bagdad1258.jpg|thumb|[[Բաղդադ|Բաղդադի]] գրավումը [[Մոնղոլներ|մոնղոլների]] կողմից։]]
14-րդ դարի կեսերին [[Սև մահ|Սև մահը]] ավերածություններ է իսլամական աշխարհում<ref>{{cite web|url=https://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/blackDeath.html|title=The Islamic World to 1600: The Mongol Invasions (The Black Death)|publisher=The University of Calgary|archiveurl=https://web.archive.org/web/20090131180742/http://www.ucalgary.ca/applied_history/tutor/islam/mongols/blackDeath.html|archivedate=January 31, 2009|deadurl=yes}}</ref>։ Ըստ որոշ հաշվարկների [[Միջին Արևելք|Միջին Արևելքում]] բնակչության մեկ երրորդը զոհ է գնացել այս համաճարակին<ref>{{cite web|url=http://old.nationalreview.com/interrogatory/kelly200509140843.asp|title=Q&A with John Kelly on The Great Mortality on National Review Online|date=14 September 2005|publisher=Nationalreview.com|archive-url=https://web.archive.org/web/20120216075334/http://old.nationalreview.com/interrogatory/kelly200509140843.asp|archive-date=2012-02-16|dead-url=yes|accessdate=9 November 2016|author=Kathryn Jean Lopez}}</ref>։

1401 թվականին մոնղոլական ծագում ունեցող [[Լենկթեմուր|Լենկթեմուրը]] գրավել է Իրաքը։ Բաղդադի գրավումից հետո քաղաքի 20,000 բնակիչներ կոտորվել են<ref>{{cite web|url=http://asianhistory.about.com/od/profilesofasianleaders/p/TimurProf.htm|title=Tamerlane – Timur the Lame Biography|date=2010-02-15|publisher=Asianhistory.about.com|accessdate=2010-04-21}}</ref>։ Լենկթեմուրը հրամայել է իր զինվորներին վերադառնալ յուրաքանչյուրը երկու կտրված գլխով (շատերը ստիպված էին գլխատել արշավանքի սկզբում բռնված իրենց գերիներին, որպեսզի կատարեն Լենկթեմուրի հրամանը)<ref>{{cite web|url=http://mertsahinoglu.com/research/14th-century-annihilation-of-iraq|title=14th century annihilation of Iraq|publisher=Mert Sahinoglu|accessdate=2011-06-19}}</ref>։ Լենկթեմուրը կոտորել է նաև ասորի բնիկ քրիստոնյաների, որոնք մինչ այդ հյուսիսային [[Միջագետք|Միջագետքի]] բնակչության մեծամասնությունն էին կազմում, և հենց այս ժամանակ էլ ամայացել է հնագույն ասորական քաղաք Աշուրը<ref>
^ Nestorians, or Ancient Church of the East at Encyclopædia Britannica
</ref>։


=== Իրաքը Եվրոպական Տիրապետությունների ներքո ===
=== Իրաքը Եվրոպական Տիրապետությունների ներքո ===

14:04, 23 Մարտի 2019-ի տարբերակ

جمهورية العراق
Իրաքի Հանրապետություն
Իրաքի դրոշ
Դրոշ
Իրաքի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
الله أكبر
Ալլահու Աքբար
Ալլահը մեծագույնն է
Ազգային օրհներգ՝ "Մաուտինի]"
"موطني"
(հայերեն՝ "Իմ հայրենիք")
Իրաքի դիրքը
Իրաքի դիրքը
Իրաքի տեղագրական քարտեզ
Իրաքի դիրքը
Իրաքի դիրքը
Իրաք
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Բաղդադ
33°20′N, 44°26′E
Պետական լեզուներ արաբերեն, քրդերեն
Կառավարում դաշնային խորհրդանական հանրապետություն
 -  Նախագահ Բարհամ Սալիհ
 -  Վարչապետ Նուրի Ալ-Մալիքի
Ուսամա ան-Նուջայֆի
Այադ Ալավի
Անկախություն
 -  Անկախություն Օսմանյան Կայսրությունից հոկտեմբերի 1, 1919 
 -  Անկախություն Միացյալ Թագավորությունից հոկտեմբերի 3, 1932 
 -  Հանրապետության հռչակում հուլիսի 14, 1958 
 -  Իրաքի սահմանադրություն հոկտեմբերի 15, 2005 
Տարածք
 -  Ընդհանուր 438,317 կմ²  (58րդ)
 -  Ջրային (%) 1.1
Բնակչություն
 -  2016 նախահաշիվը 37,202,572[1]  (36-րդ)
 -  Խտություն 82.7 /կմ² (125-րդ)
183.9 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $733.926 միլիարդ[2] (34-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,952[2] (76-րդ)
ՄՆԶԻ (2017) 0.685 (չշարված) (120-րդ)
Արժույթ Իրաքյան դինար (IQD)
Ժամային գոտի AST (ՀԿԺ+3)
 -  Ամռանը (DST) ADT (ՀԿԺ+4)
Ազգային դոմեն .iq
Հեռախոսային կոդ +964

Իրաք (/ɪˈræk/, /ɪˈrɑːk/ ( ) կամ /ˈræk/; արաբ․՝ العراق‎‎ ալ-Իրաք; քրդ.՝ عێراق Էրաք), պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն (արաբ․՝ جُمُهورية العِراق‎‎, քրդ.՝ کۆماری عێراق Քոմարի Էրաք), պետություն Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է հյուսիսից Թուրքիային, արևելքից՝ Իրանին, հարավարևելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարևմուտքից՝ Հորդանանին և արևմուտքից՝ Սիրիային։ Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ[3]։ Պետության 37 միլիոն բնակիչների 95%-ը մուսուլման է, սակայն կան նաև քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ունի 58 կմ երկարությամբ ափ և ընդգրկում է Տիգրիս-Եփրատ գետերի համակարգը, Զագրոս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան մասը և Սիրիական անապատի արևելյան հատվածը[4]։ Երկու խոշոր գետեր Եփրատն ու Տիգրիսը հոսում են Իրաքի միջով և Պարսից ծոցի մոտակայքում խառնվում Շատ ալ-Արաբին։ Այս գետերը Իրաքին ապահովում են զգալի քանակությամբ բարեբեր հողով։

Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած տարածքը, որը պատմականորեն հայտնի է Միջագետք անունով, հաճախ համարվում է քաղաքակրթությունների օրրան։ Հենց այստեղ է մարդկությունն առաջին անգամ սովորել գրել, կարդալ, օրենքներ ստեղծել և ապրել քաղաքներում՝ ստեղծելով կառավարություն, հատկապես Ուրուքում, որտեղից էլ ծագում է «Իրաք» բառը։ Այս տարածքը իրար հաջորդող քաղաքակրթությունների օրրան է եղել դեռևս մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Իրաքի տարածքում են ստեղծվել Աքքադական, Շումերական, Ասորական և Բաբելոնյան կայսրությունները։ Այն նաև եղել է Մարաստանի, Աքեմենյան, Սելևկյան, Պարթևական, Սասանյան, Հռոմեական, Ռաշիդուն, Օմայյան, Աբբասյան, Այյուբյան, Մոնղոլական, Սեֆյան, Աֆշարների և Օսմանյան կայսրության մասը[5]։

Պետությունը, որն այսօր հայտնի է Իրաք անունով, եղել է Օսմանյան կայսրության մի շրջան մինչև 20-րդ դարում կայսրության մասնատումը։ Այն կազմված է եղել երեք վիլայեթներից՝ Մոսուլ, Բաղդադ և Բասրա։ 1920 թվականի ապրիլին Ազգերի լիգայի լիազորությամբ տարածաշրջանն անցել է Միջագետքի Բրիտանական մանդատի տակ։ Բրիտանական աջակցություն ստացող միապետությունը միացել է այս վիլայեթներին, և 1921 թվականին ստեղծվել է մեկ թագավորություն Իրաքի Ֆայսալ I թագավորի գլխավորությամբ։ 1932 թվականին Հաշիմյանների Իրաքի թագավորությունը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից։ 1958 թվականին միապետությունը կործանվել է և ստեղծվել է Իրաքի Հանրապետությունը։ Իրաքում 1968-2003 թվականների ընթացքում իշխել է արաբական սոցիալիստական Բաաթ կուսակցությունը։ 2003 թվականին ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումից հետո Սադամ Հուսեյնի Բաաթ կուսակցություն իշխանությունից հեռացվել է, և 2005 թվականին անցկացվել են բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ ներկայությունն Իրաքում ավարտվել է 2011 թվականին[6], սակայն Իրաքի ապստամբությունը շարունակվել է և ավելի է ուժեղացել, երբ Սիրիական քաղաքացիական պատերազմի զինյալները ներթափանցել են պետություն։ Ապստամբությունից բացի ավելի կործանիչ ուժեր հայտնվեցին, որոնք իրենց կոչում էին Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, և գրավեցին երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները։ Այսօր այն հիմնականում պարտության է մատնվել։ Իրաքի Քուրդիստանի հետ կապված վեճերը, սակայն, շարունակվում են։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանը հանրաքվե է անցկացրել ինքիշխանություն ձեռք բերելու համար։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԻԼԻՊ-ի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրաքում այս խումբը կորցրել է իր տիրույթները[7]։

Իրաքը դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից և մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։ Պետության պաշտոնական կրոնը իսլամն է։ Մշակութային առումով Իրաքը բավականին հարուստ ժառանգություն ունի ինչպես մինչիսլամական շրջանից, այնպես էլ հետիսլամական շրջանից, և հատկապես հայտնի է իր բանաստեղծներով։ Իրաքի նկարիչներն ու ճարտարապետները արաբական աշխարհում լավագույններից են, նրանցից շատերը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են հայտնի։ Իրաքը ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Չմիացած երկրների շարժման համահիմնադիրներից է։

Անվանում

Արաբերեն العراق (ալ-Իրաք) ձևը օգտագործվել է նաև մինչև 6-րդ դարը։ Անվան ծագումնաբանության տարբեր առաջարկնել կան։ Դրանցից մեկի համաձայն անունը ծագել է շումերական Ուրուք քաղաքի անունից և հետևաբար ունի շումերական ծագում, քանզի Ուրուքը շումերական Ուրուգ քաղաքի աքքադական անունն էր, որը իր մեջ ներառում էր շումերական «քաղաք» բառը՝ ՈւՐ[8][9]։ Արաբական ժողովրդական ծագումնաբանության համաձայն բառը ունի «խորը արմատավորված, լավ ջրված, բարեբեր» իմաստները[10]։

Միջնադարում գոյություն է ունեցել մի շրջան, որը կոչվել էʿIrāq ʿArabī («Արաբական Իրաք») և օգտագործվել է Ստորին Միջագետքի համար, ևʿIrāq ʿAjamī («Պարսկական Իրաք»)[11], որն էլ օգտագործվել է Կենտրոնական և Արևմտյան Իրանի համար[11]։ Տերմինը պատմականորեն վերաբերել է Համրինի լեռների հարավում ընկած հարթավայրի համար և չի ներառել ժամանակակից Իրաքի տարածքի հեռավոր հյուսիսային և արևմտյան շրջանները[12]։ Նախքան 19-րդ դարի կեսերը Իրաքը նկարագրելու համար օգտագործվել է Արաբական Իրաք անվանումը[13]։

Վաղ իսլամական շրջանում օգտագործվել է նաև սաուադ տերմինը Տիգրիս և Եփրատ գետերի բերուկային հարթավայրային շրջանը անվանելու համար՝ այն հակադրելով արաբական չոր անապատի հետ։ Իբրև արաբերեն բառ՝ عراق (ուրուք) նշանակում է «ափ», «եզր», ուստի ժողովրդական ծագումնաբանության համաձայն բառը նշանակել է «թեք լանջ», այսինքն՝ Ջեզիրեի բարձրավանդակի հարավային և արևելյան մասը, որը կազմում է «ալ-Իրաք Արաբիի» հյուսիսային և արևմտյան եզրը[14]։

Արաբական արտասանությամբ [ʕiˈrɑːq], իսկ անգլերենում կա՛մ /ɪˈrɑːk/, կա՛մ /ɪˈræk/, իսկ ամերիկյան մեդիայում հազվադեպ կարելի է լսել նաև /ˈræk/ տարբերակը։

2005 թվականի սահմանադրության համաձայն պետության պաշտոնական անվանումն է Իրաքի Հանրապետություն (Jumhūrīyyat al-'Irāq

Պատմություն

Նախապատամական շրջան

Մ․թ․ա․ 65,000-35,000 թվականներին հյուսիսային Իրաքը նեանդերթալյան մշակույթի կենտրոն էր, որի հնագիտական մնացորդները հայտնաբերվել են Շանիդարի քարանձավում[15]։ Այս նույն տարածաշրջանում են գտնվել նաև մի շարք նախանեոլիթական գերեզմանոցներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ․թ․ա․ 11,000 թվականով[16]։

Մ․թ․ա․ մոտավորապես 10,000 թվականից ի վեր Իրաքը (Լևանտի և Փոքր Ասիայի հետ միասին) կովկասյան նեոլիթի մշակույթի (հայտնի է Նախախեցեղենային նեոլիթի Ա շրջան) կենտրոններից է, որտեղ էլ աշխարհում առաջին անգամ ի հայտ է եկել գյուղատնտեսությունն ու խոշոր եղջերավոր անասունների բուծումը։ Նեոլիթի հաջորդ շրջանը (հայտնի է Նախախեցեղենային նեոլիթի Բ շրջան) բնորոշվում է ուղղանկյուն տներով։ Այս նախախեցեղենային նեոլիթի դարաշրջանում մարդիկ օգտագործում էին քարից, գիպսից և այրված կրաքարից պատրաստված անոթներ։ Փոքր Ասիայում հայտնաբերված վանակատից գործիքները հանդիսանում են առևտրային վաղ հարաբերությունների գոյության ապացույց։

Մարդկության զարգացման համար կարևոր վայրերից են Ջառմոն (մ․թ․ա․ մոտ 7100)[16], հալաֆական մշակույթը և ուբայդական շրջանը (մ․թ․ա․ 6500-3800)[17]։ Այս շրջանները ցույց են տալիս գյուղատնտեսության, գործիքաշինության և ճարտարապետության զարգացման հետագա մակարդակները։

Հնագույն Իրաք

Գլանաձև կնիք, Հին բաբելոնական շրջան, մ․թ․ա․ մոտ 1800 թվական, հեմատիտ։ Թագավորը կենդանի է առաջարկում աստված Շամաշին։ Այս կնիքը հավանաբար ստեղծվել է Սիփարի արհեստանոցում[18]"

Իրաքում պատմական շրջանը իրականում սկսվել է Ուրուքի դարաշրջանում (մ․թ․ա․ 4000-3100), երբ ստեղծվել են շումերական մի շարք քաղաքներ, օգտագործվել են ժայռապատկերները, գլանաձև կնիքները և արտադրվել են տարբեր ապրանքներ[19]։

«Քաղաքակրթությունների օրրանը», փաստորեն, տերմին է, որն օգտագործվում է ժամանակակից Իրաքի համար՝ իբրև ամենավաղ քաղաքակրթության՝ շումերական քաղաքակրթության հայրենիք, որը զարգացել է Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս և Եփրատ գետերի բարեբեր հովտում, էնեոլիթի դարաշրջանում։ Հենց այստեղ մ․թ․ա․ մոտավորապես 4-րդ հազարամյակի վերջին է ստեղծվել աշխարհի առաջին գրային համակարգը և գրի առնված պատմությունը։ Շումերները առաջինն են եղել, որ օգտագործել են անիվ և ստեղծել քաղաք-պետություններ, հենց նրանց գրություններում կարելի է հանդիպել մաթեմատիկայի, աստղագիտության, աստղագուշակության, գրավոր օրենքների, բժշկության և կանոնակարգված կրոնի մասին առաջին տեղեկությունների։

Շումերների լեզուն մեկուսացված լեզու է։ Վաղ շումերական շրջանի խոշոր քաղաքներն են Էրիդու, Բադ-տիբիրա, Լարսա, Սիփար, Շուրուփակ, Ուրուք, Քիշ, Ուր, Նիպուր, Լագաշ, Գիրսու, Ումմա, Համազի, Ադաբ, Մարի, Իսին, Քութա, Դեր և Աքշաք։

Հյուսիսի քաղաքները, ինչպես օրինակ Աշուրը, Աբելան (ներկայիս Էրբիլ) և Արապպան (ներկայիս Քիրքուք), նույնպես պահպանվել են այն տարածքում, որը կոչվելու էր Ասորեստան մ․թ․ա․ 25-րդ դարում, սակայն, այն ժամանակ դրանք շումերական ղեկավարության տակ գտնվող կենտրոններ էին։

Victory stele of Naram-Sin of Akkad.

Բրոնզի դար

Մ․թ․ա․ 26-րդ դարում Լագաշի թագավոր Էանաթումը հիմնել է պատմության մեջ թերևս առաջին կայսրությունը՝ չնայած այն կարճ կյանք է ունեցել։ Ավելի ուշ Լուգալզագեսին՝ Ումմայի քուրմ-թագավորը, վերացրել է տարածաշրջանում Լագաշի դինաստիայի գերակայությունը, այնուհետև գրավել է Ուրուքը՝ դարձնելով այն իր մայրաքաղաքը։ Այնուհետև հռչակել է կայսրություն, որը ձգվում էր Պարսից ծոցից մինչև Միջերկրական ծով[20]։ Հենց այս շրջանում էլ ձևավորվել է Գիլգամեշի էպոսը, որը ներառում էր Մեծ ջրհեղեղի մասին լեգենդը։

Մ․թ․ա․ 29-րդ դարից ի վեր աքքադական սեմական անունները սկսել են հայտնվել թագավորական ցուցակներում և քաղաք-պետությունների ադմինիստրատիվ փաստաթղթերում։ Աքքադի հստակ տեղադրության մասին որևէ կոնկրետ տեղեկություն չկա․ հայտնի չէ նաև, թե որտեղ է այն հասել իր հզորության գագաթանկետին։ Բնակչությունը խոսել է աքքադերեն, որ արևելասեմական լեզու է[21]։

Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում շումերների և աքքադների միջև ձևավորվում է մշակութային համակցությունը, որը տարածվում է ընդհուպ մինչև երկլեզվություն։ Շումերերենի և աքքադերենի փոխազդեցությունը ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ բառապաշարային, ձևաբանական, շարահյուսական և հնչյունաբանական։ Այս փոխազդեցությունը պատճառ է դարձել, որ գիտնականները շումերերենը և աքքադերենը համարեն մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի լեզվական միություն[22]։ Այս դարաշրջանից ի վեր Իրաքի քաղաքակրթությունը հայտնի է դարձել որպես շումեր-աքքադական։

Մ․թ․ա․ 29-24-րդ դարերում Իրաքի թագավորությունների և քաղաք-պետությունների մի մասը ունեցել են աքքադերեն խոսող արքայատոհմեր, այդ թվում Ասորեստանը, Էկալատումը, Իսինը և Լարսան։

Շուրուպակում տղամադր ստրուկի և մի շինության վաճառքի փաստաթուղթ, մ․թ․ա․ մոտ 2600 թվական։

Այնուամենայնիվ, շումերները շարունակել են գերակա դիրք ունենալ մինչև Աքքադական կայսրության (մ․թ․ա․ 2335–2124) վերելքը, որի կենտրոնն Աքքադն էր կենտրոնական Իրաքում։ Սարգոն Աքքադացին, ով շումեր թագավորի ռաբշակեհն էր (տիտղոս, որը նշանակում է արքայազների ղեկավար), հիմնադրել է կայսրությունը և գրավել Իրաքի կենտրոնական և հարավային շրջանները քաղաք-պետությունները, իրեն է ենթարկեցրել Ասորեստանի թագավորներին՝ այսպիսով միավորելով շումերներին և աքքադացիներին մեկ պետության մեջ։ Այնուհետև Սարգոն թագավորը սկսել է ընդլայնել իր կայսրությունը՝ գրավելով Գութինը, Էլամը։ Նա նաև հաղթանակներ է տարել Հնագույն Սիրիայի ամովրհացիների և Էբլայի բնակիչների դեմ։

Մ․թ․ա․ 22-րդ դարի վերջին Աքքադական կայսրության անկումից հետո գութինցիները գրավել են հարավային շրջանները, մինչդեռ հյուսիսում Ասորեստանը վերահաստատել է իր անկախությունը։ Սրանց հաջորդել է շումերական վերածնունդը Նեոշումերական կայսրության տեսքով։ Շումերները Շուլգի թագավորի գլխավորությամն գրավել են ողջ Իրաքը բացի հյուսիսային հատվածներից, որը մոտենում էր Ասորեստանի սահմաններին, և իրենց գերիշխանությունն են հաստատել գութինցիների, էլամցիների և ամովրհցիների նկատմամբ՝ ոչնչացնելով առաջինին և ճնշելով վերջիններին։

Մ․թ․ա․ 2004 թվականին էլամականների նվաճմամբ վերջ է դրվել շումերական վերածնունդին։ Մինչև մ․թ․ա․ 21-րդ դարի կեսերը աքքադերենն օգտագործող Ասորեստանի թագավորությունը Իրաքի հյուսիսում գերակա դիրք է ընդնունել։ Ասորեստանը իր տիրույթները ընդարձակել է հյուսիս-արևելքում մինչև Լևանտ, կենտրոնական Իրաք և Փոքր Ասիայի արևելյան շրջաններ՝ ստեղծելով Հին Ասորական կայսրությունը (մ․թ․ա․ մոտ 2035–1750 թվականներ) Պուզուր-Աշուր I-ի, Սարգոն I-ի, Իլուշումայի և Էրիշում I-ի գլխավորությամբ։ Վերջինս այն ժամանակների համար առաջին մանրամասն գրի առնված օրենքների հեղինակն էր։ Հարավը բաժանվել է մի շարք աքքադախոս պետությունների, որոնցից ամենախոշորներն էին Իսինը, Լարսան և Էշնունան։

Մ․թ․ա․ 20-րդ դարի ընթացքում քանաանախոս ամովրհացիները սկսել են գաղթել դեպի հարավային Միջագետք։ Ի վերջո նրանք հարավում ստեղծել են փոքր աննշան թագավորություններ, ինչպես նաև սկսել են զավթել պահպանված քաղաք-պետությունների գահերը՝ Իսին, Լարսա և Էշնունա։

Այն ժամանակի փոքր թագավորություններից ամովրհացիների թագավորությունը, որը հիմնադրվել էր մ․թ․ա․ 1894 թվականին, իր սահմանների մեջ ներառում էր նաև ադմինիստրատիվ քաղաք Բաբելոնը։ Այն շուրջ մեկ դար աննշան թագավորություն է եղել՝ աչքի չընկնելով մի շարք այլ հին և հզոր պետությունների պատճառով՝ Ասորեստան, Էլամ, Իսին, Էշնունա և Լարսա։

Համմուրապին Շամաշից արքայական շքանշանները ստանալիս։ Համմուրապիի օրենսգրքի հուշակոթողի վերին հատվածում արված պատկեր։

Մ․թ․ա․ 1792 թվականին իշխանության է եկել ամովրհացիների ղեկավար Համմուարպին․ նա անմիջապես սկսել է կառուցել Բաբելոնը՝ փոքր քաղաքից դարձնելով մեծ քաղաք և իրեն հռչակել է թագավոր։ Համմուրապին գրավել է Իրաքի կենտրոնական և հարավային շրջանները, ինչպես նաև արևելքում Էլամը և արևմուտքում՝ Մարին, որից հետո երկարատև պատերազմ է սկսել ասորական թագավոր Իշմե Դագանի հետ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար՝ ստեղծելով կարճ կյանք ունեցած Բաբելոնի թագավորությունը։ Մինչև մ․թ․ա․ 18-րդ դարի կեսերը շումերները կորցրել են իրենց մշակութային ինքնությունը և դադարել են գոյություն ունենալ՝ իբրև անջատ ժողովուրդ[23][24]։ Գենետիկ և մշակութային հետազոտությունները ցույց են տալիս, որ Իրաքի հարավի ճահիճների արաբները նրանց ժամանակակից ամենամոտ ժառանգներն են[25][26][27]։

Հենց Համմուապիի ժամանակներից էլ հարավային Իրաքը հայտնի է դարձել Բաբելոն անունով, մինչդեռ հյուսիսային շրջանները շատ վաղուց միացվել էին Ասորեստանին։ Այնուամենայնիվ, նրա կայսրությունը կարճ կյանք է ունեցել և արագորեն փլուզվել է նրա մահից հետո։ Արդյունքում թե՛ Ասորեստանը, թե՛ հարավային Իրաքը Սիլենդի դինաստիայի գլխավորությամբ կրկին հայտնվել են բնիկ աքքադացիների ձեռքում։ Ամովրհացիները շարունակել են կառչել ավելի թույլ և փոքր Բաբելոնի իշխանությունից մինչև հնդեվրոպական լեզվով խոսող և Փոքր Ասիայում տարածվող Խեթական կայսրությունը վերջնականապես գրավել է այն մ․թ․ա․ 1595 թվականին։ Այնուհետև մեկ այլ օտար ժողովուրդ՝ մեկուսացած լեզվով խոսող քասիթները, որ ծագում էին Հնագույն Իրանի Զագրոսյան լեռներից, իրենց գերիշխանությունն են հաստատել Բաբելոնում՝ ղեկավարելով գրեթե 600 տարի, որի արդյունքում էլ դարձել են ամենաերկար կառավարած արքայատոհմը Բաբելոնում։

Փաստորեն Իրաքը բաժանվել է երեք պետությունների՝ հյուսիսում Ասորեստան, հարավային կենտրոնական շրջանում՝ քասիթների Բաբելոն, հեռավոր հարավում՝ Սիլենդների դինաստիա։ Վերջինս ի վերջո նվաճվել է քասիթների Բաբելոնի կողմից մ․թ․ա․ մոտ 1980 թվականին։

Միջին Ասորական կայսրությունը համարում էր Ասորեստանը ժամանակի հայտնի պետություններից ամենահզորը։ Աշուր-ուբալիթ I-ի արշավանքների արդյունքում Ասորեստանը ոչնչացրել է խուռիական Միտաննի կայսրությունը, Խեթական կայսրությունից գրավել հսկայական տարածքներ, քասիթներից գրավել է հյուսիսային Բաբելոնը, ստիպել է Եգիպտական կայսրությանը հեռանալ տարածաշրջանից և պարտության է մատնել էլամցիներին, փռյուգիացիներին, քանաանցիներին, փյունիկեցիներին, դիլմունցիներին, գութինցիներին, կիլիկիացիներին և արամեացիներին։ Իր հզորության գագաթնակետին այս կայսրությունը ձգվում էր Կովկասից մինչև Դիլմուն (ներկայիս Բահրեյն), Միջերկրականի ափերին գտնվող Փյունիկիայից մինչև Զագրոսի լեռներ։ Մ․թ․ա․ 1235 թվականին Բաբելոնի գահին է բարձրացել Ասորեստանի Թուքուլթի-Նինուրթա I թագավորը՝ այսպիսով դառնալով առաջինբնիկ միջագետքցին, ով դարձել է պետության ղեկավար։

Բրոնզի դարի անկման ընթացքում (մ․թ․ա․ 1200–900) Բաբելոնը, երկար ժամանակ մնալով Էլամի և Ասորեստանի տիրապետության, քաոսային վիճակում էր հայտնվել։ Ասորեստանի և Էլամի կողմից քասիթները իշխանությունից հեռացվել էին՝ թույլ տալով առաջին անգամ բնիկ միջագետքցի թագավորներին ղեկավարել Բաբելոնում՝ չնայած հաճախ իշխանությունը հայտնվում էր նաև ասորական կամ էլամցի թագավորի ձեռքում։ Սակայն այս արևելասեմական աքքադական թագավորները ի վիճակի չէին կանգնեցնել հարավային Իրաք ներխուժող արևմտասեմական գաղթյալների հոսքը, իսկ մ․թ․ա․ 11-րդ դարում արամեացիները և սութեանցիները Բաբելոն են մտել Լևանտից, որին հաջորդել են մ․թ․ա․ 10-9-րդ դարերում արամեացիների հետ կապված քաղդեացի գաղթյալների հոսքը Բաբելոն։

Իսրայելի թագավոր Յեհուն խոնարհվում է Ասորեստանի Սալմանասար III-ի առջև, մ․թ․ա․ 825 թվական։

Երկաթի դար

Ասորեստանում նկատված անկումից որոշ ժամանակ անց սկսվել է Նեոասորական կայսրության ընդլայնման գործընթացը (մ․թ․ա․935–605 թվականներ)։ Սա տարածաշրջանի երբևէ գոյություն ունեցած ամենամեծ կայսրությունն էր, իսկ Ադադ-Նիրար II-ի, Աշուրնասիրապալի, Սալմանասար III-ի, Շամիրամի, Թիգլաթպալասար III-ի, Սարգոն II-ի, Սինաքերիբի, Ասարհադոնի և Աշուրբանիպալի գլխավորությամբ Իրաքը դարձել է կայսրության կենտրոնը, որը ձգվում էր արևելքում Պարսկաստանից, Էլամից մինչև արևմուտքում Կիպրոս և Անտիոք, և հյուսիսում Կովկասից մինչև հարավում Եգիպտոս, Նուբիա և Արաբիա։

Արաբներն ու քաղդիացիները առաջին անգամ գրավոր պատմության մեջ (մ․թ․ա․ մոտ 850) հիշատակվել են Սալմանասար III-ի տարեգրության մեջ։

Հենց այս ժամանակաշրջանում է իր վրա աքքադական ազդեցություն կրած արևելյան արամեերենը ընդունվել ասորիների կողմից՝ իբրև լինգվա ֆրանկա իրենց հսկայածավալ կայսրության համար, և Միջագետքի արամեերենը սկսել է դուրս մղել աքքադերենին՝ դառնալով Ասորեստանի և Բաբելոնի բնակչության խոսակցական լեզուն։ Այս լեզվից մնացած բարբառները մինչ օրս պահպանվում են հարավային Իրաքի մանդեացիների և հյուսիսային Իրաքի ասորիների շրջանում։

Մ․թ․ա․ 7-րդ դարի վերջին Ասորեստանը մասնատվել է դաժան քաղաքացիական պատերազմների պատճառով՝ թուլանալով այնքան, որ նրա նախկին սուբյեկտների կոալիցիան՝ բաբելոնացիներ, քաղդիացիներ, մարեր, պարսիկներ, պարթևներ, սկյութներ և կիմերներ, կարողացել է հարձակվել Ասորեստանի վրա՝ ի վերջո պատճառ դառնալով մ․թ․ա․ 605 թվականին կայսրության կործանման[28]։

Նինվեի հյուսիսային պալատից առյուծի որսի ցայտաքանդակ, մ․թ․ա․ 645–635 թվականներ։

Բաբելոնյան և պարսկական շրջաններ

Կարճատև գոյատևած Նեոբաբելոնյան կայսրությունը (մ․թ․ա․ 620–539) փոխարինել է Ասորեստանին։ Այս կայսրությունը չի կարողացել ձեռք բերել նախորդի հզորությունը, չափերն ու երկարակեցությունը, այնուամենայնիվ, նրա գերիշխանության տակ է եղել Լևանտը, Քանանը, Արաբիան, Իսրայելը և Հուդայի թագավորությունը, այն նաև պարտության է մատնել Եգիպտոսին։ Սկզբնապես Բաբելոնը գտնվում էր օտար արքայատոհմի՝ քաղդիացիների տիրապետության տակ, ովքեր մ․թ․ա․ 10-9-րդ դարերի սկզբին գաղթել էին և հաստատվել այս տարածաշրջանում։ Ամենահայտնի թագավորներից Նաբուգոդոնոսոր II-ը կռվել է մեկ այլ օտար ղեկավարի՝ ամովրհացի թագավոր Համմուրապիի հետ, ով ևս Բաբելոնի մեծ թագավորներից էր։ Սակայն մինչև 556 թվականը ծնունդով ասորի Նաբոնիդուսը և նրա որդի ու խնամակալ Բելշազարը քաղդիացիների ձեռքից խլել են իշխանությունը։

Մ․թ․ա․ 6-րդ դարում հարևան Պարսկաստանի թագավոր Կյուրոս Բ Մեծը պարտության է մատնել Նեոբաբելոնյան կայսրությանը Ուպիսի ճակատամարտում, որից հետո շուրջ երկու դար Բաբելոնը եղել է Աքեմենյան կայսրության տիրապետության տակ։ Աքեմենյանները Բաբելոնը դարձրել են իրենց մայրաքաղաքը։ Քաղդիացիները և Քաղդիան այս շրջանում վերացել են՝ չնայած Ասորեստանն ու Բաբելոնը շարունակել են գոյատևել և նույնիսկ բարգավաճել Աքեմենյանների ղեկավարության տակ։ Պարսիկների տիրապետության տակ շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել, երեք դար ասորական ղեկավարության տակ գտնվելուց հետո նրանց թագավորները սկսել են իրենց համարել Աշուրբանիպալի ժառանգորդ, արդյունքում նրանք վերականգնել են ասորական կայսրեական արամեերենը՝ իբրև կայսրության լեզու, պահպանել են նաև ասորական կայսերական ենթակառուցվածքները, արվեստում և ճարտարապետության մեջ ասորական ոճը։

Սելևկյանների կայսրությունը (դեղինով) Սելևկիա մայրաքաղաքով, որը գտնվում էր Բաբելոնից հյուսիս՝ Տիգրիսի ափին։

Մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է տարածաշրջանը, արդյունքում երկու դար տարածաշրջանը մնում է հելլենիստական Սելևկյանների տիրապետության տակ[29]։ Սելևկյանները ներկայացրել են հնդխեթական և հունական Սիրիա եզրը տարածաշրջանի համար։ Երկար դարեր շարունակ այս անունը կիրառվել է հնդեվրոպական Ասորեստան բառի նշանակությամբ և վերաբերել է միայն Ասորեստանին, սակայն Սելևկյանները սկսել են տերմինն օգտագործել նաև Լևանտի (Արամ) համար, որի արդյունքում հունահռոմեական աշխարհում ասորիներին և Ասորեստանը, արամեացիներին և Լևանտը կոչելու համար օգտագործվել է Սիրիա և սիրիացիներ տերմինը[30]։

Պարսկաստանի պարթևները (մ․թ․ա․ 247-մ․թ․ 224) գրավել են տարածաշրջանը Պարթևստանի թագավոր Միհրդատ I-ի օրոք (մ․թ․ա․ 171-138 թվականներ)։ Հռոմեացիները Սիրիայից բազմիցս գրավել են արևմտյան հատվածները՝ Ասորեստանում հիմնելով Assyria Provincia (Ասորեստանի հռոմեական նահանգը)։ Արդեն 1-3-րդ դարերում քրիստոնեությունը սկսել է տարածում գտնել Իրաքում, իսկ Ասորեստանը դարձել է ասորական քրիստոնեության՝ Արևելքի եկեղեցի, և ասորական գրականության կենտրոն։ Պարթևական դարաշրջանում հյուսիսում ձևավորվել են մի շարք անկախ պետություններ՝ Ադիաբենե, Օսրոյենե, Հաթրա և Աշուր։

2-րդ դարում բարգավաճած պարթևական Հաթրա քաղաքում պարզ երևում է դասական և պարթևական ճարտարապետության և արվեստի եզակի միախառնում[31][32]։

Պարսկաստանի Սասանյանները Արտաշիր I-ի գլխավորությամբ վերացրել են Պարթևական կայսրությունը և 224 թվականին գրավել տարածաշրջանը։ 240-250-ական թվականներին Սասանյանները աստիճանաբար գրավել են անկախ պետությունները, իսկ 256 թվականին՝ Աշուրը։ Այսպիսով՝ շուրջ 4 դար տարածաշրջանը եղել է Սասանյան կայսրության մի նահանգ, ինչպես նաև առաջնագիծ և ռազմադաշտ Բյուզանդական կայսրության և Սասնյանների միջև։ Երկու կայսրությունների միմյանց թուլացման քաղաքականության արդյունքում 7-րդ դարի կեսերին արաբա-մուսուլմանական ուժերը գրավել են Պարսկաստանը։

Միջին դարեր

7-րդ դարում արաբա-մուսուլմանակնա նվաճման արդյունքում իսլամը տարածում է գտել Իրաքում, և նկատվել է արաբների ներհոսք։ Ռաշիդուն խալիֆայության ժամանակաշրջանում Մուհամմադ մարգարեի զարմիկ և փեսա Ալին 4-րդ խալիֆ դառնալուց հետո մայրաքաղաքը տեղափոխել է Քուֆա։ 7-րդ դարում Օմայյան խալիֆայությունը Իրաքը ղեկավարել է Դամասկոսից։ (Սակայն եղել է նաև անկախ և առանձին Կորդովայի խալիֆայությունը Իբերիայում։)

Աբբասյան խալիֆայությունը իր հզորության գագաթնակետին, մոտ 850 թվական։

8-րդ դարում Աբբասյան խալիֆայությունը կառուցել է Բաղդադը և դարձրել այն մայրաքաղաք, որը կարճ ժամանակում դարձել է և շուրջ 5 դար պահպանել է իր նշանակությունը արաբների և մուսուլմանների համար՝ իբրև մետրոպոլիս։ Բաղդադը միջնադարի ամենաբազմազան մշակույթներն ունեցող քաղաքն է եղել, որի բնակչությունը հասել է միլիոնի[33]։ Այն եղել է նաև կրթության կենտրոն Իսլամի ոսկե դարում։ Մոնղոլները ոչնչացրել են քաղաքն ու այրել նրա գրադարանը 13-րդ դարում Բաղդադի պաշարման ժամանակ[34]։

1257 թվականին Հուլաղու խանը հավաքել է մեծ քանակությամբ զորք՝ Մոնղոլական կայսրության ուժերի մեծ մասը, Բաղդադը գրավելու համար։ Երբ նրանք հասել են Բաղդադ, Հուլաղու խանւ պահանջել է հանձնվել, սակայն Աբբասյան վերջին խալիֆ Ալ-Մուսթասամը հրաժարվել է։ Սա զայրացրել է Հուլաղուին, ով չէր կարող տանել դիմադրությունը, ուստի նա պաշարել է Բաղդադը, գրավել այն և կոտորել բնակչության մեծ մասին[35]։ Սպանվածների ընդհանուր քանակը հաշվարկվում է 200,000 մինչև մեկ միլիոն[36]։

Մոնղոլները ոչնչացրել են Աբբասյան խալիֆայությունը և Բաղդադի Իմաստության տունը, որտեղ պահպանվում էին արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող անհամար փաստաթղթեր։ Դրանից հետո քաղաքն այլևս չի կարողացել վերականգնել իր նշանակությունը՝ իբրև մշակութային կենտրոն։ Որոշ պատմաբաններ հավատում են, որ մոնղոլական նվաճումների արդյունքում ոչնչացել է ոռոգման ողջ համակարգը, որը գոյություն է ունեցել Միջագետքում մի ամբողջ հազարամյակ։ Պատմաբանները նշում են նաև, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով գյուղատնտեսությունն անկում է ապրել՝ հանգեցնելով հողի աղակալման[37]։

Բաղդադի գրավումը մոնղոլների կողմից։

14-րդ դարի կեսերին Սև մահը ավերածություններ է իսլամական աշխարհում[38]։ Ըստ որոշ հաշվարկների Միջին Արևելքում բնակչության մեկ երրորդը զոհ է գնացել այս համաճարակին[39]։

1401 թվականին մոնղոլական ծագում ունեցող Լենկթեմուրը գրավել է Իրաքը։ Բաղդադի գրավումից հետո քաղաքի 20,000 բնակիչներ կոտորվել են[40]։ Լենկթեմուրը հրամայել է իր զինվորներին վերադառնալ յուրաքանչյուրը երկու կտրված գլխով (շատերը ստիպված էին գլխատել արշավանքի սկզբում բռնված իրենց գերիներին, որպեսզի կատարեն Լենկթեմուրի հրամանը)[41]։ Լենկթեմուրը կոտորել է նաև ասորի բնիկ քրիստոնյաների, որոնք մինչ այդ հյուսիսային Միջագետքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, և հենց այս ժամանակ էլ ամայացել է հնագույն ասորական քաղաք Աշուրը[42]։

Իրաքը Եվրոպական Տիրապետությունների ներքո

Երկրի տնտեսական և քաղաքական դրությունն ավելի բարդացավ, երբ XVII դարից Իրաքը սկսեց թափանցել եվրոպական կապիտալը։ Այդ պրոցեսն ուժեղացավ XIX—XX դդ.: Իրաքում (որտեղ հայտնաբերել էին նավթի պաշարներ) տիրապետող դիրք են ձգտել գրավել Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և ապա՝ ԱՄՆ: 1918-ին Անգլիան գրավեց Իրաքը։ Իրաքի հայրենասիրական ուժերը 1918-1920-ին համառ դիմադրություն ցույց տվեցին անգլիական գաղութարարներին։ Անգլիան հարկադրված էր հրաժարվել ուղղակի անեքսիայից և իր տիրապետությունը Իրաքում հաստատել Ազգերի լիգայի մանդատի ներքո, որի շրջանակներում, 1921-ին, հիմնվեց Իրաքի թագավորությունը։ Ֆեյսալ I դարձավ Իրաքի առաջին թագավորը, երկրում հաստատվեց Հաշիմյանների դինաստիան։ Անգլիական տիրապետության հաստատումը առաջ բերեց Իրաքի հայրենասիրական ուժերի, արաբների և քրդերի ելույթներ։ Անգլիան 1932-ին հրաժարվեց մանդատից և ճանաչեց Իրաքի ձևական անկախությունը։ Սակայն մինչև այդ, 1930-ին, Անգլիան Իրաքին պարտադրել էր, այսպես կոչված, «բարեկամության և դաշինքի» պայմանագիրը, որի շնորհիվ Անգլիային հաջողվեց պահպանել իր ռազմաքաղաքական, դիվանագիտական և տնտեսական վերահսկողությունը Իրաքի վրա։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ

Հակաիմպերիալիստական պայքարը չդադարեց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941մայիսին բռնկվեց անգլո-իրաքյան պատերազմը, որն ավարտվեց Իրաքի հայրենասիրական ուժերի պարտությամբ և Իրաքի ռազմական օկուպացիայով։ Նույնպիսի վախճան ունեցավ 1943-1945-ի քրդական ապստամբությունը։ 1943հունվարին Իրաքը պատերազմ հայտարարեց առանցքի երկրներին, սակայն պատերազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցեց։ 1944-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ-ի և Իրաքի միջև։ Հակաիմպերիալիստական պայքարը և դեմոկրատական շարժումը նոր թափ ստացան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948հունվարին բռնկվեց համազգային նոր ապստամբություն։ Իրաքի ներքին ուժերըճնշեցին հակաիմպերիալիստական ելույթները։

Իրաքյան պետության ստեղծում

Իրաքի Դրոշը (1921-1959)

1955-ին Իրաքը մտավ Բաղդադի ագրեսիվ պակտի մեջ։ 1957-ին ընդհատակում կազմավորվեց Ազգային միասնական ճակատ (ԱՄՃ), որի մեշ մտան ԻԿԿ, արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը (ԲԱԱՄ) և այլ առաշադիմական կազմակերպություններ։ 1957-ի վերշին և 1958-ի սկզբին Իրաքում ստեղծվեց հեղափոխական իրադրություն։ 1958հուլիսի 14-ին Իրաքի բանակը ժողավրդական զանգվածների և բոլոր դեմոկրատական ու առաջադիմական ուժերի աջակցությամբ տապալեց միապետությունը և հռչակեց հանրապետություն։ Իրաքի կառավարությունը Աբդել Քերիմ Կասեմի գլխավորությամբ հեղափոխությունից հետո առաջին տարիներին երկրում իրականացրեց մի շարք հասարակական-տնտեսական և քաղաքական միջոցառումներ։ Կասեմի կառավարությունը սկսեց սահմանափակել դեմոկրատական ազատությունները, հետապնդել առաջադեմ գործիչներին և կազմակերպությունները։ 1963փետրվարի 8-ին Իրաքում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Կասեմը և նրա համախոհներից շատերը սպանվեցին։ Ծանր պայմաններ ստեղծվեցին կոմկուսի համար։ Նրա բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ կուսակցության առաջին քարտուղար

Իրաքի Դրոշը (2004-2008)

Սալյամ Ադիլը, տանջամահ արվեցին։ Բաասական ծայրահեղների հաստատած վարչակարգը դժգոհություն առաջացրեց գրեթե բոլոր խավերի մոտ։ 1963նոյեմբերի 18-ին զինվորականների կատարած Բաղդադի բնակիչները ողջունում են հանրապետության հռչակումը 1958հուլիսի 14-ին պետական հեղաշրջումից հետո, իշխանության գլուխ անցավ Աբդ ալ-Մալյամ Արեֆը, որը դարձավ Իրաքի նախագահ։ Սակայն Իրաքի առջև կանգնած հասարակական-տնտեսական և քաղաքական խնդիրները իրենց լուծումը չստացան։ Իրաքի նորագույն պատմության մեջ կարևոր շրջան սկսվեց 1968հուլիսի 17-ի հեղափոխությունից հետո, երբ իշխանության գլուխ անցավ ԲԱԱՍ կուսակցության առաջադիմական թևը։ Կառավարման բարձրագույն մարմինը դարձավ Հեղափոխական հրամանատարության խորհուրդը (ՀՀԽ)։ Նախագահ դարձավ Ահմադ Հասան ալ-Բաքրը։ 1972-ի հունիսին կոմկուսի ներկայացուցիչները մտան կառավարության մեջ։ 1973հուլիսի 17-ին ԲԱԱՍ և կոմունիստական կուսակցությունների միջև կայացած համաձայնությամբ ստեղծվեց Ազգային-հայրենասիրական առաջադիմական ճակատ, որի մեջ հետագայում մտան Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը և դեմոկրատական այլ ուժեր ու կազմակերպություններ։ Երկրում իրականացվեցին և շարունակվում են իրականացվել մի շարք կարևոր հասարակական-տնտեսական և քաղաքական վերափոխումներ, քրդերին շնորհվեց ազգային ինքնավարություն (1970մարտի 11-ի դեկրետով), ստեղծվեց պետական սեկտոր, ազգայնացվեցին օտարերկրյա նավթային մոնոպոլիստական ընկերությունները (մասնավորապես՝ «Իրաք Պետրոլեում քամփնի»-ն), ընդլայնվեցին աշխատավորների իրավունքները և բարելավվեց նրանց տնտեսական վիճակը, սկսեց իրականացվել արմատական բնույթի ագրարային ռեֆորմ և այլն։

Պետական կարգ

Իրաքը հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1970-ից։ Սահմանադրությունը հիմնական ազգություններ է հռչակել արաբներին ու քրդերին, երաշխավորել քրդերի բոլոր իրավունքները։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը՝ Հեղափոխական Հրամանատարության խորհուրդը (ՀՀԻՎ ընտրում է նախագահին, որը միաժամանակ ՀՀքս-ի նախագահն է, պետության գլուխն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ ՀՀքս-ի անդամները միաժամանակ արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (Բաասի) ղեկավարության անդամներ են։ Երկրի գործադիր և վարչական մարմինը կառավարությունն է (Մինիստրների խորհուրդ)։ Դատական համակարգը կազմում են սովորական, հոգևոր (շարիաթի) և հատուկ (հեղափոխական) դատարանները։

Աշխարհագրություն

Իրաքի տարածքի մեծ մասը գրավում են Վերին և Ստորին Միջագետքի հարթավայրերը։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում Հայկական և Իրանական բարձրավանդակների լեռնաշղթաներն են (ավելի քան 3000 մ բարձրությամբ), հարավ և հարավ-արևմուտքում՝ Սիրիա-Արաբական սարահարթն է (մինչե 900 մ բարձրությամբ)։ Վերին Միջագետքը կամ Զեզիրեն հարթ, քիչ բլրապատ, աննշան լեռնաշղթաներով (Սինջար են) սարավանդ է (300-450 մ բարձրությամբ)։ Ստորին Միջագետքը ծովի մակարդակից մինչե 100 մ բարձրությամբ ալյուվիալ դաշտավայր է։ Իրաքի տարածքը գտնվում է Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտու և Աֆրիկական պլատֆորմի արաբական մասի միակցման մարգում և ընդգրկում է երեք հիմնական տարր՝ Աֆրիկական պլատֆորմի հյուսիսարևելյան մասը, Միջագետքյան եզրային ճկվածքը և Զագրոսի միոգեոսինկլինալի արտաքին գոտին։

Օգտակար հանածոներ

Իրաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնցից գլխավորը նավթն է։ Հետազոտված պաշարներով (ավելի քան 5 միլիարդ տ) Իրաքը աշխարհի՝ նավթով հարուստ 5 երկրների թվում է։ Կան նաև գազի, ծծմբի, երկաթաքարի, ֆոսֆատների, քարաղի, մարմարի, պղնձի պաշարներ։

Կլիմա

Կլիման երկրի հյուսիսում և կենտրոնական մասում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային։ Ամենաշոգը օգոստոսն է, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +52C։ Հաճախակի են ավազահողմերը (խուջաջներ). այդ ժամանակ այնքան է մթնում, որ ավտոմեքենաները երթևեկում են վառվող լուսարձակներով։ Ձմռանը (դեկտեմբեր-փետրվար) առատ անձրևներ են գալիս, լեռներում՝ նաև ձյուն։

Ներքին ջրեր

Տնտեսական մեծ նշանակություն ունեն Տիգրիս և Եփրատ գետերը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Էլ-Քուռնա քաղաքի մոտ Տիգրիսը և Եփրատը միախառնվում են. և առաջացնում Շաա Էլ-Արաբը։ Գետերը վարարում են գարնանը (հաճախակի են հեղեղումները), սակավաջուր են ամռանը և աշնանը։ Ստորին Միջագետքում բազմաթիվ են ողողատային լճերը։

Բուսական և կենդանական աշխարհ

Գետահովիտներում տարածված են ալյուվիալ, մնացած մասերում՝ շագանակագույն, տափաստանային մոխրագույն, կիսաանապատային հողերը։ Հյուսիս և հյուսիսարևելյան շրջաններին բնորոշ են լեռնամարգագետնային հողերը։ Իրաքի տարածքի մեծ մասը գրավում են տափաստանները, որոնք, հարավ-արևմուտքում փոխվում են կիսաանապատների և անապատների։ Լեռնալանջերին գլխավորապես աճում են փշոտ թփեր։ Միջլեռնային հովիտներում զարգացած է հողագործությունը։ Գետերի ափերին աճում են բարդի, կարմրան, ուռենի, հարավում՝ փյունիկյան արմավենի։ Կենդանական աշխարհը բազմատեսակ է, բայց ոչ հարուստ։ Բնորոշ կենդանիներն են վիթը, վայրի էշը, շերտավոր բորենին, շնագայլը, ընձառյուծը։ Կան սողունների շատ տեսակներ, կրծողներ, վնասատու միջատներ (մորեխ, կարիճ, մորմ)։

Տնտեսություն

Իրաքը տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ 1958-ի հատկապես 1968հուլիսի 17-ի հեղափոխությունից հետո Իրաքում ազգային արդյունաբերության զարգացման համար առաջադիմական վերափոխումներ կատարվեցին։ Հատկապես մեծ նշանակություն ունեցավ «Իրաք Պետրոլեում քամփընի» նավթային ընկերության ազգայնացումը (1972հունիսի 1-ին), հետագայում ազգայնացվեցին նաև մյուս ընկերությունները։ Այդ ընկերությունների բաժնետոմսերի 95 %-ը պատկանում էր անգլիական, հոլանդական, ամերիկյան և ֆրանսիական կապիտալին, 5%-ը՝ Գ. Կյուլպենկյանին։ Նավթի արդյունահանման ու շահագործման անցումը Իրաքի ազգային նավթային ընկերությանը (ԻԱՆԸ), կառավարությանը հնարավորություն տվեց նավթից ստացվող եկամուտների զգալի մասը հատկացնել երկրի ինդուստրացմանը։ Հանրապետական կարգերի տարիներին, Սովետական Միության տեխնիկա՜տնտեսական օժանդակությամբ, Իրաքում ստեղծվեցին արդյունաբերական մի շարք նոր ճյուղեր, մեքենաշինական, այդ թվում՝ Բաղդադի էլեկտրամեխանիկական, Իսկանդարիայի գյուղատնտական մեքենաշինության, դեղագործական, պարարտանյութերի գործարանները։ ԽՍՀՄ օգնությամբ կառուցվել է 40 արդյունաբերական օբյեկտ։ Զարգացան ցեմենտի, սննդի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արտադրությունը, ծխախոտագործությունը։ Իրաքի պետական սեկտորը տալիս է արդյունաբերական արտադրանքի 70%-ը։ 1970—1974-ին իրագործվեց երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանը, որի համար հատկացվել 100 մլն դինար;

Արդյունաբերություն

Իրաքի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է։ Նավթի արդյունահանմամբ կապիտալիստական աշխարհում Իրաքը գրավում է 5-րդ, արտահանությամբ՝ 4-րդ տեղը (2013)։ Նավթաբեր հին շրջանների կողքին 1972-ին շարք մտավ Հյուսիսային Էր-Ռումայլան, որը շահագործման հանձնվեց սովետական և հունգարացի մասնագետների օգնությամբ։ Նավթը արդյունահանվում և հիմնականում վերամշակվում է կառավարությանը պատկանող Էդ-Դաուրայի, Ալվանդի, Կիրկուկի, Հադիթի, Մուֆթիի և Կայյարի նավթազտիչ գործարաններում։ Կառուցվել են մի շարք նավթամուղներ դեպի Տրիպոլի (Լիբանան), Բանիյաս (Սիրիա) և Ֆաո։ 1975-ին արդյունահանվել է 111 մլն տ նավթ, արտահանվել՝ 107 մլն տ։ 1972-ին ԼԺՀ օգնությամբ Միշրակում շահագործման հանձնվեց ծծմբի հարուստ հանքավայրը։ ԽՍՀՄ աջակցությամբ կատարվում են նախապատրաստական աշխատանքները երկրի արևմտյան մասում ֆոսֆորիտների արդյունահանման համար։ 1975-ին շահագործվեց Ֆելուջի ցեմենտի գործարանը։ 1972-ից Բասրայում գործում է ազոտային պարարտանյութերի գործարանը։ Տիրապետում են տնայնագործական ձեռնարկությունները և արհեստանոցները։ Համեմատաբար խոշոր ձեռնարկություններն են Բաղդադի, Կուտ Էլ-Ամարայի և Մոսուլի տեքստիլ ֆաբրիկաները, Բաղդադի, Սերչենարի, Սամավայի ցեմենտի, Բաղդադի, էլ-Կուֆի կաշվի-կոշիկի, Ամարի և Մոսուլի շաքարի, Ռամադի ապակու գործարանները, Սուլեյմանիի սիգարետի ֆաբրիկան։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը Իրաքի տնտեսության հիմնական ճյուղն է։ Մինչև 1958հուլիսյան հեղափոխությունը Իրաքում տիրապետում էր ֆեոդալական հողատիրությունը։ Բնակչության 5%-ը կազմող ֆեոդալների և ցեղապետների ձեռքում կենտրոնացված էր մշակելի հողատարածությունների 75%-ը։ Գյուղացիների մոտ 80%-ը հողազուրկ էր։ 1958-ին և 1970-ին կառավարությունն օրենքներ ընդունեց ագրարային ռեֆորմի վերաբերյալ։ Այդ օրենքով հող ստացած գյուղացիները պարտադիր պետք է մտնեին կոոպերատիվի մեջ։ Երկրում կան կոոպերատիվ հողօգտագործման տարբեր ձևեր։ 1974-ին ցանքատարածությունները կազմել են 23 մլն դոնում (1 դոնումը = 0,25 հա)։ Պետական տնտեսությունների տնօրինության տակ են գտնվում 390 հազար, կոլտնտեսությունների՝ 04 Ոզ., դոոպ Ծրատիվր՝ 11 մլն դոնում հող։ Երկրի հյուսիսում զարգացած է անջրդի հողագործությունը։ Հողերի մնացած մասերը ոռոգվում են պոմպերի և ջրաշարժ անիվների միջոցով։ Տարածված է էքստենսիվ գյուղատնտեսությունը։ Ցանքատարածությունների 80%-ն զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները։ Մշակում են գարի, ցորեն, բրինձ, բամբակ և ծխախոտ։ Զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։. Հարավային մուհաֆազներում աճեցնում են փյունիկյան արմավենի։ Իրաքը աշխարհում առաջին տեղն է գրավում արմավենու ծառերի քանակով (30 մլն ծառ) և տալիս է արմավի համաշխարհային արտահանության 80%-ը։ Անասնապահությամբ զբաղվում են լեռնային շրջանների բնակիչները, բեդվինները և քոչվորները։

Բնակչություն

     Շիա արաբներ      Սուննի արաբներ      Քրդեր      Ասորիներ      Եզդիներ      Թուրքմեններ

Իրաքը բազմազգ պետություն է. մեծ մասը արաբներ են, բնակվում են նաև քրդեր, թուրքմեններ, ասորիներ, հայեր և այլք։ Բաղդադից բացի, որը բարձրահարկ եվրոպական շինություններով ու լայն պողոտաներով ժամանակակից խոշոր քաղաք է, Իրաքի կարևոր արդյունաբերական, տրանսպորտային ու մշակութային կենտրոններ են Մոսուլը, Բասրան, Կիրկուկը, Ամարան, Ռամդին։

Տրանսպորտ

Երկաթուղիների երկարությունը 2528 կմ է (1970)։ Հիմնական ուղիներն են՝ Բաղդադ—Բասրա, Բաղդադ—Տել Կոչեկ։ Սովետական Միության օգնությամբ վերակառուցվեց Բաղդադ—Բասրա երկաթուղագիծը։ Բաղդադը ավտոճանապարհներով կապված է Թուրքիայի, Իրանի և Հորդանանի հետ։ Նավարկելի են Շատ Էլ-Արաբ և Տիգրիս (մինչև Բաղդադ) գետերը։ Խոշոր նավահանգիստներն են Բասրան՝ Շատ Էլ-Արաբի ափին, Ֆաոն՝ Պարսից ծոցի ափին։ Օդանավակայաններ կան Բաղդադում (կառուցվել է Բուլղարիայի օգնությամբ), Բասրայում, Մոսուլում: Բաղդադը օդային ուղիղ գծով կապված է Մոսկվայի հետ։ Նավթամուղների երկարությունը մոտ 3,7 հզ. կմ է (1975

Արտաքին առևտուր

Իրաքի արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։ Արտահանում է նավթ, նավթամթերքներ, ցեմենտ, կաշվի հումք, բուրդ, արմավ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, պարենամթերք, սև մետաղներ, տեքստիլ և քիմիական ապրանքներ, անտառանյութ։ Առևտրական հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Շվեդիան, ԱՄՆ, Գերմանիան: Իրաքը արաբական երկրների «ընդհանուր շուկայի» անդամ է։ Դրամական միավորը իրաքյան դինարն է։

Բժշկա-աշխարհագրական բնութագիր

1967-ին Իրաքում ծնունդը կազմել է 1000 բնակչին 19,1, ընդհանուր մահացությունը՝ 4,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 16,2: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառները՝ ստամոքս՜աղիքային համակարգի վարակիչ հիվանդություններն են։ Գոյություն ունեն ժանտախտի բնական օջախներ։ 1970-ին գործել է 150 հիվանդանոց՝ 18,3 հզ. մահճակալով (2 մահճակալ 1000 բնակչին), աշխատել են 2,4 հզ. բժիշկ (1 բժիշկ 3,8 հզ. բնակչին), 309 ատամնաբույժ, 352 դեղագործ, 6,2 հզ. միջին բուժաշխատող։ Բժշկական կադրեր են պատրաստում Բաղդադի համալսարանի բժշկական ֆակուլտետը, բժշկական ինստիտուտը, ստոմատոլոգիական 2 և դեղագործական մեկ քոլեջները։ 1964-1965-ին առողջապահության ծախսերը կազմել են պետական բյուջեի 3,5%-ը։

Կրթություն

Մինչև 1958-ի հեղափոխությունը անգրագետ էր բնակչության շուրջ 90%-ը։ 1959-ին ընդունվել է պարտադիր տարրական կրթության մասին օրենք։ Ուսուցումն անվճար է։ Կրթական համակարգի մեջ են մտնում մանկապարտեզները, տարրական, ոչ լրիվ միջնակարգ, լրիվ միջնակարգ դպրոցները։ Կրոնի ուսուցումը պարտադիր է։ Մասնագիտական ուսումնական հաստատությունները գործում են տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա։ խոշորագույն ուսումնական հաստատություններն են՝ Բաղդադի (1958), Բասրայի (1967), Մոսուլի (1967), ալ-Հիկմա (1968), ալ-Մուսթանսիրիա (Բաղդադում) և Քրդական (Սուլեյմանիայում, 1968) համալսարանները։ Խոշորագույն գրադարաններն են՝ Բաղդադի համալսարանին կից Կենտրոնական (1960), Իրաքի թանգարանի (1934), Ազգային (1955) գրադարանները Բաղդադում, Հանրային գրադարանը Մոսուլում (1930)։ Խոշորագույն թանգարաններն են՝ Իրաքի (1923), Արաբական հնությունների (1937), Ազգագրական (1941), Բնապատմական (1946), Ժամանակակից արվեստի (1963), Աբբասյանների պալատի (1935) թանգարանները Բաղդադում:

Գիտական հիմնարկներ

Գիտահետազոտական հիմնարկները ղեկավարում է բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը։ Գլխավոր գիտական հիմնարկներն են՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովը, Գիտական հետազոտությունների կազմակերպությունը Իրաքի Գլխավոր Ակադեմիան (1947), Քրդական Գլխավոր Ակադեմիան (մշակում է քրդագիտական պրոբլեմներ) և համալսարանները։

Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն

Իրաքում լույս են տեսնում (1972) «Ալ-Զումհուրիա» (1963-ից), «Բաղդադ օբսերվեր» («Baghdad observer», 1967-ից), անգլիական կառավարական, «Աս-Սաուրա» (1967-ից) օրաթերթերը, «Ալ-Իրաք» (1976-ից) թերթը, Քրդստանի դեմոկրատական կուսակցության օրգան, «Ալիֆ-Բա» (1968-ից) շաբաթաթերթը, «Աս-Սակաֆա ալ-Զադիդա» (1969-ից) արաբական հասարակական-քաղաքական ամսագիրը, «Ալ-ֆիկր ալ-Ջադիդ» (1972-ից) շաբաթաթերթը և «Թարիկ աշ-Շաար» օրաթերթը (1974-ից). վերջին երեքը ԻԿԿ հրատարակություններ են։ Իրաքի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1959-ին։ Կա 10 ռադիոկայան։ Հեռուստատեսությունը գործում է 1956-ից։

Գրականություն

Միջնադարյան արաբական գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բաղդադում: XIX—XX դդ. բանաստեղծներ Աբդալ-Մուհսին ալ-Քագիմին (1865—1935), Ջեմալ Աիդկի ազ-Զահավին (1863—1936) և Մաարուֆ առ-Ռուսաֆին (1875—1945) իրենց ստեղծագործություններում միահյուսել են լուսավորության և ազգային-ազատագրական պայքարի գաղափարները։ XX դ. 20-ական թթ. ձևավորվեց նեոդասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ- Ջավահիրի, ծն. 1905, Մուհամեդ Սալիհ Բահր ալ-Ուլումի, ծն. 1911)։ Հետպատերազմյան շրշանում հանդես եկան բանաստեղծներ Աբդալ-Վահաբ ալ-Բայաթին, Աբդ ալ-Մաշիդ առ-Ռադին, Ռաշիդ ալ-Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը։ Իրաքի գրականության մեջ առաջին անգամ պատմվածքի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերջին ստեղծագործությունները համակված են սոցիալիստական գաղափարներով։ 50-ական թթ. կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբդել-Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս-Մակկար և ուրիշներ)։ Իրաքում կա նաև քրդերեն գրականություն։

Արվեստ

Իրաքը հարուստ է ճարտարապետական կոթողներով, որոնք պատկանում են նրա տարածքում գոյություն ունեցող տարբեր քաղաքակրթությունների՝ Ուբայդի, Ուրուկի և Ջամդաթ-Նասրի (մ. թ. ա. IV հազարամյակ), բաբելա-ասուրական, պարթևական և սասանյան մշակույթներին։ Բաբելոնում, Ուրում, Նինվեում, Հատրայում, Տիզբոնում և այլուր պահպանվել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ։ VII դարից Իրաքը զգալի դեր է խաղացել արաբական ճարտարապետական զարգացման գործում։ Որոշակի հատակագծով կառուցվել են Բասրա, Կուֆա (VII դ.), Վասիտ և Բաղդադ (VIII դ.) քաղաքները։ Կաֆայում, Բաղդադում, Ուքայդիրում և Մամարայում կառուցվել են խալիֆաների պալատներ, այգիներով, բնակելի շենքերով ու պարիսպներով, տարբեր վայրերում՝ ամրոցներ, մեդրեսեներ, իսկ Բաղդադում, Բասրայում, Նաշաֆում, Քերբելայում, Կազիմայնում, Մամարայում, Մոսուլում և այլն՝ մինարեթներով մզկիթներ, հատկապես նշանակալից է Մամարայի ալ-Մալվիտա պարուրաձև մինարեթը։ XX դ. ազգային-ազատագրական շարժումը և 1958-ի հեղափոխությունը նպաստեցին նոր ճարտարապետության զարգացմանը։ Վերակառուցվում են Բաղդադը, Մոսուլը, Բասրան: Ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ է միջազգային ստանդարտի ներդաշնակումը տեղական բնակլիմայական պայմաններին, նաև հատակագծման ու դեկորի ավանդական ձևերի կիրառումը (ներքին բակեր, զարդաճաղեր, տեղական տիպի երկհարկ բնակելի շենքեր)։ Աբբասյանների շրջանից պահպանվել են որմնանկարների պատառիկներ, արհեստական մարմարի քանդակազարդումներ։ XII—XIV դդ. ծաղկել է գրքի մանրանկարչությունը։

Երաժշտություն

Իրաքի երաժշտությունը արաբական երաժշտական արվեստի ճյուղերից է։ ժողովրդական և ավանդական պրոֆեսիոնալ երաժշտությանը բնորոշ է զարգացած լադային համակարգը։ Երաժշտական գործիքներից են՝ ուդ, ռաբաբ, գիջակ, կանուն, նայ, դուֆֆ ե այլն։ ժողովրդական երգերից տարածված է ատաբա ժանրը (բողոքի երգեր)։ Երաժշտական կադրերը կրթվում են Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (19401971-ին ստեղծվել է Ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտոր Ահմեդ ալ-Խալիլը, երգչուհի Լամիա Թաուֆիկը, երգիչ Ռիդա Ալին, նվագածու Հասան Ռաջաբը և ուրիշներ։ Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու Փորձեր են արվել XX դ. 20-ական թթ.: 1931-ին սիրող ռեժիսոր սակի աշ-Շիբլին կազմակերպել է առաջին պրոֆեսիոնալ անսամբլը և ժողգործիքների նվագախումբը։ 1935-ին նման կոլեկտիվներ ստեղծվել են նաև Բասրայում և Մոսուլում:

Թատրոն

Իրաքում չկա մշտական պրոֆեսիոնալ թատրոն, և Բաղդադի Գեղեցիկ արվեստների ակադեմիան ավարտած դերասանները հանդես են գալիս ռադիոյով, հեռուստատեսությամբ, կաբարեներում։ Ավելի մասսայական են մակամ-ասմունքողների ելույթները։ Նշանավոր ասմունքողներից են՝ Մուհամեդ Կուբանչին, Մալիմա Մուրադը, Աֆիֆա Իսկանդերը։ Կինեմատոգրաֆիայի զարգացումն սկսվել է 1940-ական թթ. կեսից։ Թողարկվել են «Մաիդ էֆենդի», «ճակատագրի ձեռքը», «Գիշերային պահակ», և այլ ֆիլմեր։ 1959-ին հիմնադրվել է կինոյի և թատրոնի համընդհանուր կազմակերպություն։ Տարեկան թողարկվում են 1-2 լիամետրաժ և 8—10 կարճամետրաժ ֆիլմեր։ Երկրում գործում է 117 կինոթատրոն (1971

Հայերը Իրաքում

Հայ-իրաքյան առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից, երբ ներկայիս Իրաքի տարածքում (Միջագետք) կային հայկական գաղթավայրեր, որոնք մարդաշատ չլինելով, երբեժն-երբեմն աշխուժացել են պատմական նպաստավոր պայմաններում։ Աբբասյան խալիֆայության շրջանում (VIII—XIII դդ.) բարգավաճել է հատկապես Բաղդադի հայ համայնքը։ Հաշվի առնելով Բասրայում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը, 1222-ին հիմնվել է հոգեոր թեմ։ Սակայն հայ գաղութը սկսել է ստվարանալ XVII դ. սկզբին, երբ Իրաք են եկել շահ Աբբասի բռնագաղթով տեղահանված և Թուրքիայից՝ ջալալիներից հալածված բազմաթիվ հայեր։ Հետագայում իրաքահայ համայնքը համալրվել է ի հաշիվ առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքներից փրկված հայ տարագիրների։ 1920-ական թթ. սկզբին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հզ. հայ գաղթական։ Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ Իրաքից, մի մասն էլ հայրենադարձվեց (1947-1948) Սովետական Հայաստան: Այժմ (2015) իրաքահաերի թիվը մոտ 25 հզ. է. շուրջ 19 հզ. բնակվում է Բաղդադում, 3 հզ.՝ Բասրայում, մնացածը՝ Մոսուլում, Կիրկուկում, Խանաքինում, Հաբբանիայում։ Նրանք հիմնականում զբաղվում են սանտրով և արհեստներով (փականագործներ, դարբիններ, մեխանիկներ, դերձակներ ե այլն), կան նաև բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ, պետական ծառայողներ։ Իրաքահայ համայնքը ղեկավարում են Առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգային կալվածքները վերահսկող, եկեղեցական հանձնաժողովները։ Իրաքում հայկական կուսակցություններից միայն իր գործունեությունն է ծավալում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Առաջին հայերեն հանդեսը՝ «Փունջ»-ը, Իրաքում լույս է տեսել 1890—1892-ին՝ Բաղդադում հիմնված (1874) հայկական տպարանում, այնուհետև՝ «Տիգրիս», «Գոյամարտ» (1948—1959) հանդեսները։ Իրաքում գործում է 2 հայկական եկեղեցի (Բաղդադում և Բասրայում), իրաքահայ թեմը էջմիածնական է։ Գործող 5 հայկական դպրոցներում (Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում), պետական հրահանգի համաձայն, միայն հայոց լեզուն և կրոնն են դասավանդվում հայերեն: Իրաքահայ հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում են ՀԲԸՄ իրաքյան մասնաճյուղը (1911-ից), Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) են։ Գործում են «Կոմիտաս» երգչախումբը և ինքնագործ այլ խմբեր։

Ծանոթագրություններ

  1. «World Population Prospects: The 2017 Revision». ESA.UN.org (custom data acquired via website). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Վերցված է 10 September 2017-ին.
  2. 2,0 2,1 «World Economic Outlook Database, October 2018». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 7 March 2019-ին.
  3. Article 125 of the Iraqi Constitution.http://www.refworld.org/pdfid/454f50804.pdf
  4. «Declaration of Principles for a Long-Term Relationship of Cooperation and Friendship Between the Republic of Iraq and the United States of America». 2007-11-26.
  5. «Top 10 Battles for the Control of Iraq». Livescience.com. Վերցված է 2009-03-23-ին.
  6. Basu, Moni (2011-12-18). «Deadly Iraq war ends with exit of last U.S. troops». CNN.com. Վերցված է 18 December 2011-ին.
  7. Nehal Mostafa. «Iraq announces end of war against IS, liberation of borders with Syria: Abadi». iraqinews.com.
  8. «Online Etymology Dictionary». Etymonline.com. 1979-12-10. Վերցված է 2009-03-23-ին.
  9. Halloran, John A. (2000). «Sumerian Lexicon». «The name of the very ancient city of URUK- City of Gilgamesh is made up from the UR-city and UK- thought to mean existence (a-ku, a-Ki & a-ko. The Aramaic and Arabic root of IRQ and URQ denotes rivers or tributaries at the same times referring to condensation (of water).»
  10. "often said to be from Arabic 'araqa, covering notions such as "perspiring, deeply rooted, well-watered," which may reflect the impression the lush river-land made on desert Arabs. etymonline.com; see also "Rassam, Suha (2005-10-31). Christianity in Iraq: Its Origins and Development to the Present Day. Gracewing Publishing. էջ 9. ISBN 978-0-85244-633-1.
  11. 11,0 11,1 Bosworth, 1998, էջ 538
  12. Magnus Thorkell Bernhardsson (2005). Reclaiming a Plundered Past: Archaeology And Nation Building in Modern Iraq. University of Texas Press. էջ 97. ISBN 978-0-292-70947-8. «The term Iraq did not encompass the regions north of the region of Tikrit on the Tigris and near Hīt on the Euphrates.»
  13. Salmon, Thomas (1767). A New Geographical and Historical Grammar. Sands, Murray, and Cochran.
  14. Boesch, Hans H. (1 October 1939). «El-'Iraq». Economic Geography. 15 (4): 325–361. doi:10.2307/141771. JSTOR 141771.
  15. Edwards, Owen (March 2010). "The Skeletons of Shanidar Cave". Smithsonian. Retrieved 17 October 2014.
  16. 16,0 16,1 Ralph S. Solecki, Rose L. Solecki, and Anagnostis P. Agelarakis (2004). The Proto-Neolithic Cemetery in Shanidar Cave. Texas A&M University Press. pp. 3–5. 9781585442720.
  17. Carter, Robert A. and Philip, Graham Beyond the Ubaid: Transformation and Integration in the Late Prehistoric Societies of the Middle East (Studies in Ancient Oriental Civilization, Number 63) The Oriental Institute of the University of Chicago (2010) 978-1-885923-66-0 p.2, at http://oi.uchicago.edu/research/pubs/catalog/saoc/saoc63.html; "Radiometric data suggest that the whole Southern Mesopotamian Ubaid period, including Ubaid 0 and 5, is of immense duration, spanning nearly three millennia from about 6500 to 3800 B.C".
  18. Al-Gailani Werr, L., 1988. Studies in the chronology and regional style of Old Babylonian Cylinder Seals. Bibliotheca Mesopotamica, Volume 23.
  19. Crawford 2004, p. 75
  20. Roux, Georges (1993), Ancient Iraq (Penguin)
  21. «Akkad». Ancient History Encyclopedia. Վերցված է 2017-08-18-ին.
  22. Deutscher, Guy (2007). Syntactic Change in Akkadian: The Evolution of Sentential Complementation. Oxford University Press US. pp. 20–21. 978-0-19-953222-3.
  23. Wolkstein, Diane; Kramer, Samuel Noah (1983). Inanna: Queen of Heaven and Earth: Her Stories and Hymns from Sumer. New York City, New York: Harper&Row Publishers. էջեր 118–119. ISBN 978-0-06-090854-6. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  24. Kramer, Samuel Noah (1963). The Sumerians: Their History, Culture, and Character. Chicago, Illinois: University of Chicago Press. էջեր 71–72. ISBN 978-0-226-45238-8. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  25. N, Al-Zahery; M, Pala; V, Battaglia; V, Grugni; MA, Hamod; B, Hooshiar Kashani; A, Olivieri; A, Torroni; AS, Santachiara-Benerecetti; O, Semino (4 October 2011). «In search of the genetic footprints of Sumerians: a survey of Y-chromosome and mtDNA variation in the Marsh Arabs of Iraq». BMC Evolutionary Biology. 11: 288. doi:10.1186/1471-2148-11-288. PMC 3215667. PMID 21970613. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. Ghareeb, Edmund; Dougherty, Beth (2004). Historical Dictionary of Iraq. Historical Dictionaries of Asia, Oceania, and the Middle East. Vol. 44. Lanham, Maryland: Scarecrow Press. էջ 156. ISBN 9780810865686. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  27. Kubba, Sam (2011). The Iraqi Marshlands and the Marsh Arabs: The Ma'dan, Their Culture and the Environment. Reading, England: Itahca Press. էջ 6. ISBN 978-0-86372-333-9. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  28. Georges Roux – Ancient Iraq
  29. «Seleucia on the Tigris». Umich.edu. 1927-12-29. Վերցված է 2011-06-19-ին.
  30. Rollinger, Robert (2006). "The terms "Assyria" and "Syria" again" (PDF). Journal of Near Eastern Studies 65 (4): 284–287. doi:10.1086/511103.
  31. «The Princeton Encyclopedia of Classical Sites, Iraq».
  32. electricpulp.com. «HATRA – Encyclopaedia Iranica».
  33. «Largest Cities Through History». Geography.about.com. 2011-04-06. Վերցված է 2011-06-19-ին.
  34. «The Islamic World to 1600: The Arts, Learning, and Knowledge (Conclusion)». Acs.ucalgary.ca. Արխիվացված է օրիգինալից August 15, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. «Battuta's Travels: Part Three – Persia and Iraq». Sfusd.k12.ca.us. Արխիվացված է օրիգինալից April 23, 2008-ին. Վերցված է 2010-04-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. Frazier, Ian (2005-04-25). «Annals of history: Invaders: Destroying Baghdad». The New Yorker. էջ 4. Վերցված է 2013-01-25-ին.
  37. «Irrigation Systems, Ancient». Waterencyclopedia.com. 2009-01-11. Վերցված է 2010-04-21-ին.
  38. «The Islamic World to 1600: The Mongol Invasions (The Black Death)». The University of Calgary. Արխիվացված է օրիգինալից January 31, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. Kathryn Jean Lopez (14 September 2005). «Q&A with John Kelly on The Great Mortality on National Review Online». Nationalreview.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին. Վերցված է 9 November 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. «Tamerlane – Timur the Lame Biography». Asianhistory.about.com. 2010-02-15. Վերցված է 2010-04-21-ին.
  41. «14th century annihilation of Iraq». Mert Sahinoglu. Վերցված է 2011-06-19-ին.
  42. ^ Nestorians, or Ancient Church of the East at Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ