Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե, 2017
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե, 2017 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվե[1][2]։ Ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հանրաքվեն 2014 թվականին, սակայն Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև վիճաբանության ֆոնին հանրաքվեն հետաձգվել է, իսկ 2014 թվականին կազմակերպել են ուղղակի ոչ պաշտոնական հարցում-հանրաքվե[3]։ Քրդերի համար անկախության նոր պայքարի խթան է հանդիսացել Իսլամական պետության ներխուժումն հյուսիսային Իրաքի տարածք, որի արդյունքում պաշտոնական Բաղդադի զինված ուժերը լքել են հյուսիսային որոշ տարածքներ, որոնք էլ իրենց հերթին զբաղեցրել է փեշմերգան և այդպիսով այդ տարածքները այսօր փաստացի վերահսկում են քրդերը։
Հանրաքվեն մի քայնի անգամ նախագծվել է և մի քանի անգամ հետաձգվել[4][5], քանի որ Մոսուլի ազատագրման գործում քրդական ուժերը համագործակցել են Իրաքի կենտրոնական կառավարության հետ, սակայն արդեն 2017 ապրիլին պարզ դարձավ, որ հնարավոր շուտով իրականցնել հանրաքվեն[6]։ 2017 թվականի հունիսի 7-ին նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության, Քուրդիստանի հայրենասիրական միության, Քուրդիստանի իսլամական միության, Քուրդիստանի իսլամական շարժման, Քուրդիստանի կոմունիստական կուսակցության, Քուրդիստանի կոմունիստների կուսակցության, Քուրդիստանի աշխատավորների և բանվորների կուսակցության, Քուրդիստանի զարգացման և բարեփոխումների կուսակցության, Էրբիլի թուրքմենական ցուցակի, Իրաքի թուրքմենական ճակատի, Թուրքմենստանի զարգացման կուսակցության, Քուրդիստանի խորհրդարանի հայկական ցուցակի, Ասորական ժողովրդավարական շարժման և Ասորական խալդեական ժողովրդական խորհրդի ներկայացուցիչների հետ, որտեղ քրդերը հաստաել են հանրաքվեի անցկացման ժամանակը՝ 2017 թվականի սեպտեմբերի 25[7]։ 2017 թվականի հուլիսի 10-ին Իրաքի կառավարությունը հայտարարել է Մոսուլում Իսլամական պետության նկատմամբ հաղթանակի մասին։
Կուսակցությունների դիրքորոշումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուրդիստանի տարածաշրջանի խորհրդարանում ներկայացված կուսակցություններ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Choice | Կուսակցություն | Մանդատներ | Առաջնորդ | Քաղաքական դիրքորոշում | Ծան. | ||
Այո | ՔԺԿ (KDP) | Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն | 38 | Մասուդ Բարզանի | Մեծ վրան (համընդհանուր կուսակցություն) | [8] | |
ՔՀՄ (PUK) | Քուրդիստանի հայրենասիրական միություն | 18 | Ջալալ Թալաբանի | Կենտրոն-ձախաթևյան | [9] | ||
ՔԻՄ (KIU) | Քուրդիստանի իսլամական միություն | 10 | Սալահադդին Բահաեդդին | Աջաթևյան | [10] | ||
ՔՍԺԿ (KSDP) | Քուրդիստանի սոցիալիստական ժողովրդավարական կուսակցություն | 1 | Մոհամեդ Հաջի Մահմուդ | Կենտրոն-ձախաթևյան | [11] | ||
ՔԿԿ (KCP) | Իրաքյան Քուրդիստանի կոմունիստական կուսակցություն | 1 | Քամալ Շաքիր | Կոմունիզմ | [12] | ||
ՔԱԿ (KTP) | Քուրդիստանի աշխատավորների կուսակցություն | 1 | Բալեն Մահմուդ | Ձախաթևյան | [13] | ||
ՔԻՇ (KIM) | Քուրդիստանի իսլամական շարժում | 1 | Էրֆան Ալի Աբդուլազիզ | Աջաթևյան | [13] | ||
ԹԶՑ (TDL) | Թուրքմենների զարգացման ցուցակ | 2 | Մոհամմադ Սադադդին | Փոքրամասնության իրավունքներ | [14] | ||
ԷԹՑ (ETL) | Էրբիլի թուրքմենական ցուցակ | 1 | Փոքրամասնության իրավունքներ | [13] | |||
Ոչ | Գորրան (Gorran) | Գորրան շարժում | 24 | Օմար Սաիդ Ալի | Կենտրոն-ձախաթևյան | [15] | |
ԻԹՃ (ITF) | Իրաքի թուրքմենների ճակատ (Աջակցելու է հանրաքվեի անցկացմանը, եթե կատարվեն մի շարք պայմաններ)[16] | 1 | Էրշադ Սալիհի | Փոքրամասնության իրավունքներ | [17] | ||
ԱԺՇ (ADM) | Ասորական ժողովրդավարական շարժում (Դեմ Նինվեի հարթավայրում հանրաքվեի անցկացմանը) | 2 | Յունադամ Քաննա | Փոքրամասնության իրավունքներ | [18] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Masoud Barzani: Why It's Time For Kurdish Independence». Foreign Policy. 2017 թ․ հունիսի 15.
- ↑ «Senior Kurdish Official Says Kurdistan Independence Referendum Going Ahead Despite Opposition». ARA News. 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Kurdistan Referendum Movement - International Committee (2005 թ․ փետրվարի 8). «98 percent of the people of South Kurdistan vote for independence». KurdMedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Kurds agree to postpone independence referendum». The Star. 2014 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Iraqi Kurdish Leader Calls For Nonbinding Vote on Independence». Radio Free Europe/Radio Liberty. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Kurdistan will hold independence referendum in 2017, senior official». Rudaw. 2017 թ․ ապրիլի 2. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «UPDATES: Kurdistan Region to hold independence referendum on Sept 25». Rudaw. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «President Barzani to discuss independence referendum with Kurdistan parties». Rudaw. 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «PUK: referendum should be held for independence». PUK Leadership Council. 2017 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Kurdish Islamic body calls referendum 'national and religious' right». Rudaw. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «No party owns project of independence referendum: Kurdish Official». Iraqi News. 2017 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Kirkuk working to form committee on independence referendum». Rudaw. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Iraq's Kurds question motives behind independence vote». Al-Monitor. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Turkmens Prefer Kurds to Shi'ite-Dominated Baghdad Govt : Leader». Basnews. 2017 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Referendum illegitimate without parliamentary act, says speaker».
- ↑ «Partiya Tirkmenelî: Mafê tirkmenan garantî be em nabine dijberê serxwebûnê» (Kurdish). Rudaw. 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Vote on Kurdish independence 'risky': Turkmen leader». Anadolu Agency. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Holding of Kurdish referendum in Nineveh Plain is 'unacceptable'». Zowaa Official Website. 2017 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.