Շատ ալ-Արաբ[1] (արաբ․՝ شط العرب), գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ²։ Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց։ Վարարում է գարնանը։ Ձախից ընդունում է Քարուն գետը։ Ջրի ծախսը 1-2հզ. մ³/վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³/վրկ (գարնանը) է։ Նավարկելի է։ Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 456)։