Քարուն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարուն
Քարուն գետի ավազանի քարտեզը
Բնութագիր
Երկարություն950 կմ
Ավազանի մակերես65 230 կմ²
Ջրի ծախս575 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԶարդ Քուհի լեռներ, Զագրոս լեռնահամակարգ
Բարձրություն2920 մ
Կոորդինատներ32°36′08″ հս․ լ. 49°54′57″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանՇատ ալ-Արաբ, Խորամշահր քաղաքի մոտ
Գետաբերանի տեղակայումՇատ ալ-Արաբ
Բարձրություն2 մ
Կոորդինատներ30°25′39″ հս․ լ. 48°09′55″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերԴեզ, Khersan River?, Bazoft River?, Monj River?, Vanak River?, Do Ab River (Karun)?, Sheykh Ali Khan River? և Beheshtabad River?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԽուզեսթան, Չհարմահալ և Բախտիարի
ՋրահավաքՊարսից ծոցի ավազան

Քարուն (պարս.՝ کارون), գետ Իրանի հարավ-արևմուտքում։ Սկիզբ է առնում Զագրոս լեռնահամակարգի մաս կազմող Զարդ Քուհ լեռներում, հոսում Չհարմահալ և Բախտիարի և Խուզեսթան օսթանների տարածքով և թափվում Շատ ալ-Արաբ (պարսկերեն` Արվանդ Ռուդ) գետը Խորամշահր քաղաքի մոտ։ Իրանի ամենախոշոր գետն է ջրի հոսքի ծավալով և միակ նավարկելի գետը. այն նավարկելի է գետաբերանից մինչև Ահվազ քաղաքի մոտ գտնվող սահանքները և հոսանքով դեպի վեր` մինչև Շուշթար քաղաքը[1]։ Գետի երկարությունը տարբեր տվյալներով կազմում է 890[2][3] կամ 950 կմ[4], ջրհավաք ավազանի մակերեսը` 66 930 կմ2[3]։ Ջրի միջին հոսքը Ահվազի մոտ կազմում է 575 մ3[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ակունքները Զարդ Քուհ լեռներում են` Չհարմահալ և Բախտիարի օսթանի Քուհրանգ շահրեստանի տարածքում։ Այստեղ Քարունն արագահոս լեռնային գետ է, որն աստիճանաբար հորդանում է իր մեջ են լցվող բազմաթիվ բազմաթիվ աղբյուրների և փոքր վտակների ջրերի շնորհիվ։ Գետն իր վերին հոսանքում` մինչև Բեհեշտաբադ վտակն ընդունելը, կրում է Քուհրանգ անունը[6]։

Շարունակելով հոսել Զագրոսի լեռների միջով` գետը մի քանի անգամ փոխում է իր ուղղություն` պահպանելով դեպի արևմուտք հոսքի ընդհանուր ուղղությունը։ Վերին հոսանքի շրջանում գետի վրա կառուցված են խոշոր Քարուն-4, Քարուն-3, Քարուն-1 (կամ Շահիդ Աբասփուր) և Քարուն-2 (կամ Մասջեդ Սոլեյման) ամբարտակները` իրենց հիդրոէլեկտրակայաններով։

Այնուհետև գետը հոսում է Գոթվանդի ջրամբարի միջով և դուրս գալիս հարթավայր Գոթվանդ քաղաքի մոտ, որտեղից հոսում է դեպի հարավ։ Հոսելով Շուշթար քաղաքի միջով` բաժանվում է երկու նավարկելի ճյուղերի, որոնք, շարունակելով հոսել դեպի հարավ, կրկին միանում են մոտ Շուշթարից մոտ 45 կմ հարավ։ Գրեթե նույն տեղում Քարունին միանում է գետի խոշոր վտակներից Դեզը[6]։

Դեզի հետ միացումից գետն էականորեն մեծանում է` տեղ-տեղ հասնելով 200-300 մ լայնության։ Հոսում է մոտ 20 կմ դեպի հարավ, ապա Վեյս քաղաքի մոտ թեքվում դեպի հարավ-արևմուտք և անցնում Ահվազ քաղաքի միջով։ Այս հատվածում գետի հոսքն ուղիղ չէ, այն անցնում է մի շարք ոլորաններով[6]։

Ահվազից հետո գետը շարունակում է հոսել Խուզեսթանի դաշտավայրով նախ դեպի հարավ-արևմուտք մոտ 30 կմ և ապա դեպի հարավ։ Խորամշահր քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա սկսվում է Քարունի դելտան, որտեղ գետը բաժանվում է երկու հիմնական հոսքի։ Դրանցից կարճը` Հաֆֆարը, լցվում է Շատ ալ-Արաբ գետը հենց Խորամշահրի մոտ։ Երկարը` Բահմանշիրը, հոսում է զուգահեռ Շատ ալ-Արաբին մոտ 70 կմ և թափվում Պարսից ծոցը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kārūn River (անգլ.)». Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  2. Forough Allahyaripour. «Study on the changes of the quality of the Karoun River at Khouzestan Plain in the View of Agricultural Usages and its Environmental Effects» (PDF). www.aensiweb.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.. Advances in Environmental Biology, 5(10): 3291-3295, 2011
  3. 3,0 3,1 Nadia Roostaei. «River Basin Challenges and Management in Iran» (PDF). www.riob.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.. Department of Environment, 2004
  4. «Wai-Fah Chen, Lian Duan. Handbook of International Bridge Engineering». books.google.com.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Karun River at Ahvaz». River Discharge Database. Center for Sustainability and the Global Environment. 1965–1984. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «KARUN RIVER i. Geography and Hydrology, ii». Encyclopædia Iranica (անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարուն (գետ)» հոդվածին։