Դեզ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեզ
DezReservoir-June2016.jpg
Դիզ գետը նկարված երկնքից
Բնութագիր
Երկարություն515
ԱվազանԿարուն/Շաթ էլ Արաբ/Պարսից ծոց
Ջրի ծախս140
Ջրահոսք
ԳետաբերանԿարուն
 · Գետաբերանի տեղակայում32.9014/48.7311
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKoohrang, Q5662084? և Q12631582?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԼոռեսթան/Խուզեսթան

Դեզ, հնագույն անունը՝ Դիզ[1] (պարս․՝ دز, ժամանակակից արտասանությամբ՝ Դեզ, իսկ մինչ 1920-ական թվականները՝ Դիզ), գետն ընդգրկում է Լոռեսթանի և Խուզեսթանի նահանգների տարածքները, սկիզբ է առնում Զագրոսի լեռներից թափվում է խոշոր գետեր Քարունի և Արվանդ Ռուդի մեջ: Երկարությունը՝ 515 կմ[2][3]:

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ «Դիզ» անվանումը ծագում է «դղյակ, ամրոց» բառերից: Այս գետը նաև ունեցել է հունական անուն՝ «Κοπράτης» (գրադարձությամբ՝ Կոպրատիս):

Գետի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի ծախս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույնը՝ 140 մ³/վրկ, առավելագույնը՝ 4337 մ³/վրկ:

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդե Մարբորե, Գոհար ռուդ, Բախտիարի, Աբե Ռուդբար, Բալա Ռուդ:

Տեսարան Դիզ գետից դեպի Դիզեֆուլ քաղաք

Ջրագրություն և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզ գետը առաջանում է երկու գետերի՝ Սեզարի և Բախտիարի միախառնումից, թափվում է Իրանի խոշորագույն Քարուն գետը, որը հոսում է երկրի հարավ-արևմուտքով:

Գետին հարակից շրջանները անձեռնմխելի համարվող պահպանվող տարածքներ են: Գետը շրջապատված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով: Դիզի շրջանը, որն անվանված է գետի անունով, բաժանվում է երկու գոտու՝ արգելոց և վայրի բնության արգելաբնակավայր: Պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը 16 հազար հա է:

«Դեզ» ամբարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ancient Grinders in Dez River.jpg

1963 թվականին Իրանում բացվեց երկրի ամենախոշոր՝ Դեզ անվամբ ամբարտակը: Այն գտնվում է Դեզ գետի վրա, Խուզեստանի Դիզֆուլ քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Ջրամբարի հզորությունը 3350 միլիոն խորանարդ մետր է:

Ամբարտակի բարձրությունը 203 մետր է, այն համարվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ամենաբարձր ամբարտակը աշխարհում այն 6-րդն է իր բարձրությամբ:

Ամբարտակի շինարարությունն իրականացրել է իտալական «Salini Impregilo» ընկերությունը, որը ամբարտակներ կառուցել է նաև Զամբիայում՝ Զամբեզի գետի վրա (126 մ), Պակիստանում՝ Ինդոս գետի վրա (143 մ), Գանայում՝ Վոլտա գետի վրա: Դեզ գետի վրա գտնվում է նաև շրջանի ամենահին հիդրոէլեկտրակայանը:

Մինչ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը Իրանում ամբարտակին կից ոռոգելի հողերի մեծ մասը տնօրինվում էին օտարերկրյա կորպորացիաների, այդ թվում՝ Mitsui, Chase Manhattan, Shell, John Deere և Transworld կողմից:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иран: Справочная карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1985 г.; ред. З. П. Пехова, Т. И. Тяпко. — 4-е изд. — 1:2 500 000, 25 км в 1 см. — М.: ГУГК, 1986.
  2. http://shooshan.ir/fa/news/6108/رود-خانه-های-خوزستان
  3. http://seeiran.ir/رودخانه-دز-و-پارکهای-ساحلی-رودخانه/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]