Շուշթարում
Քաղաք | ||
---|---|---|
Շուշթարում | ||
պարսկերեն՝ شوشتر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 70 մ | |
Բնակչություն | 73 354 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
| ||
Շուշթարում[1][2][3] (պարսկերեն՝ شوشتر — Šuštar), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում։ Քաղաքային բնակչության թիվը 2006 թվականին կազմել է 73 354 մարդ։ Քաղաքի մոտ գտնվում է Շուշթարում հին ոռոգման համակարգը, որը 2009 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անունը (գրավոր Šurkutir) առաջին անգամ հանդիպել է տախտակների վրա՝ էլամերեն լեզվով, որոնք գտնվել են Պերսեպել քաղաքում։ Ներկայիս Շուշթարում անվանումը գիտնականների կողմից կապվում է Շոշ քաղաքի անվան (պարսկերեն՝ شوش — Šuš) և -tar (պարսկերեն՝ تر) վերջածանցի հետ, որը ցույց է տալիս կա՛մ համեմատական աստիճանը, կա՛մ ուղղությունը («Ճանապարհ դեպի Շոշ»)[4]։
Հին Պարսկաստանում Շուշթարում քաղաքով անցել է Արքայական ճանապարհը, որը Շոշի Էլամա մայրաքաղաքը կապում էր Աքեմենյանների կայսրության Պերսեպոլ քաղաքի հետ։ Մ․ թ․ ա․ 331 թվականին Շուշթարումի բանակը Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ անցել է Կարուն գետը։ Մեր դարաշրջանի սկզբին Շուշթարում քաղաքը Առաջավոր Ասիայի քրիստոնեության տարածման շրջաններից մեկն էր։ Դեռ Աքեմենյանների ժամանակ քաղաքի շուրջ սկսել է ստեղծվել ոռոգման համակարգ, որպեսզի աճեցվեն շաքարեղեգի բազմաթիվ տեսակներ։ Սասանիդների դինաստիայի ղեկավարման տարիներին քաղաքը վերածվել է քաղաք-կղզու, որը շրջապատված է եղել բազմաթիվ արհեստական ջրանցքներով։
Հռոմեացի կայսր Վալերիանի բանակից պարտություն կրելուց հետո, ըստ պարսկական աղբյուրների, բազմաթիվ ռազմագերիներ ուղարկվել են Շուշթարումի ոռոգման աշխատանքների կատարման համար։ Քաղաքում կառուցվել է Բանդ Է Կայսար կառույցը[5], որը ունի 500 մետր երկարություն։ Ստեղծված կառույցը մեծ ազդեցություն է ունեցել պարսից ինժեներա-շինարարական արվեստի զարգացման համար։ Շեֆևիդների դինաստիայի օրոք ստեղծվել են նոր ոռոգման կառույցներ, որոնք մասամբ պահպանվել են մինչև մեր օրերը։
Շուշթարում քաղաքի բնակիչները խոսում են պարսկերենի հատուկ բարբառներով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 122—123. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 439.
- ↑ Kramers, J. H. «Shushtar».
- ↑ По титулу пленного римского императора.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Шустер, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Hartung, Fritz; Kuros, Gh. R.: «Historische Talsperren im Iran», in: Garbrecht, Günther (Hrsg.): Historische Talsperren, Bd. 1, Verlag Konrad Wittwer, Stuttgart 1987, S. 221—274, ISBN 3-87919-145-X
- Hodge, A. Trevor: Roman Aqueducts & Water Supply, Duckworth, London 1992, S. 85, ISBN 0-7156-2194-7
- Huff, Dietrich: «Bridges. Pre-Islamic Bridges», in: Yarshater, Ehsan (Hrsg.): Encyclopædia Iranica Online, 2010
- Kleiss, Wolfram: «Brückenkonstruktionen in Iran», in: Architectura, Bd. 13 (1983), S. 105—112 (106)
- Kramers, J. H.: «Shushtar», in: Bearman, P. (Hrsg.): Encyclopaedia of Islam, 2. Aufl., Brill Online, 2010
|