Հողերի աղիացում
Առաջարկվում է այս և Հողի աղակալում հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հողերի աղիացում, հողում ջրալույծ հանքային աղերի կուտակման պրոցես։ Հիմնականում բնորոշ է անապատային և կիսաանապատային ցածրավայրերի հողերին և անհոսք իջվածքներին։ Շրջակա բարձրավանդակներից կամ լեռներից հոսող ջուրը, դեպի օվկիանոս ելք չունենալով, գոլորշիանում է, իսկ նրա մեջ լուծված աղերը (քլորիդներ, սուլֆատներ և այլն) աստիճանաբար խառնվում են հողագրունտային ջրերին և կուտակվում հողի մակերևույթին։ Ցամաքի հեղերումը ծովի ջրով նույնպես կարող է պատճառ դառնալ հողերի աղիացումանը։ Ոռոգելի հողերում կնձկանման ստրուկտուրայի բացակայության դեպքում առաջանում է երկրորդային աղիացում, եթե ենթահողը կամ ստորգետնյա ջրերը շատ աղեր են պարունակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 532)։ ![]() |