Բաղդադի ճակատամարտ (1258)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղդադի ճակատամարտ
Թվական1258 թվականի հունվարի 29 - փետրվարի 10
Մասն էՄոնղոլական արշավանքներ
ՎայրԲաղդադ, ներկայիս Իրաք
ԱրդյունքՀայ-մոնղալական զորքերի վստահ հաղթանակ
Հակառակորդներ
Մոնղոլական կայսրությունԱբբասյան խալիֆայություն
Հրամանատարներ
Հուլագու
Բայջու
Կիտբուգա
Խալիֆ ալ-Մուսթասիմ (գերեվարված)
Կողմերի ուժեր
120,000[1]-150,000
40,000 հայ հետևակային,
12,000 հայկական այրուձի
50,000
Ռազմական կորուստներ
անհայտ, համարվում է չնչինռազմական
50 000
բնակիչներ
800 000 - 2 մլն. (արաբական աղբյուրներ)
ավելի քան 100 000 (այլ աղբյուրներ)[2]

Բաղդադի ճակատամարտ՝ 1258 թվականին մոնղոլները Հուլագուի հրամանատարությամբ պաշարում են Բաղդադը, Աբբասյան խալիֆայության մայրաքաղաքը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի կեսերին Աբբասյան խալիֆայությունը այնքան էր թուլացել, որ դարձել էր փոքր պետություն։ Բաղդադում բնակվում էին հարուստ կրթված մարդիկ։ Մինչ պաշարումը մոնղոլները հարձակվել էին Իրաքի վրա 1238, 1242 և 1246 թվականներին, բայց չէին ներխուժել Բաղդադ։

Բանակի հավաքագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1253 թվականին Մանգու Մեծ խանը հայտարարեց զորակոչ հավաքվեց 150 հազարանոց մոնղոլական բանակ, նրանց միացան 50 հազարից ավելի հայկական ուժեր, նաև քիչ քանակությամբ վրացիներ։ 1257 թվականին զորքերը շարժվեցին դեպի Բաղդադ։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պաշարումը Հուլագուն զավթեց լուրերին և պարսիկ իսմայիլական-նիզարիականներին (ասսասիններին)։ Մանգուն հրամայել էր իր եղբորը խնայել խալիֆայությունը, եթե նրանք հանձնվեն։ Հուլագուն պահանջեց հանձնել քաղաքը, սակայն ալ-Մուսթասիմը հրաժարվեց։ Հուլագուն ուղղեց զորքերի մի մասը Տիգրիսով դեպի քաղաք, այսպիսով քաղաքը ամբողջացրեց իր «մագիլներում»։ Խալիֆայության բանակը կանգնեցրեց մոնղոլներին արևմուտքում, սակայն հաջորդ մոնղոլական գրոհը կործանեց նրանց, մոնղոլները ուղղեցին նրանց ցածրադիր գոտիներ և ավերեցին պատնեշները, խալիֆայության շատ մարտիկներ խեղդվեցին։

Մոնղոլները սկսեցին գրոհը իրենց ավանդական եղանակով փետրվարի 5-ին քանդեցին պատի մի մասը և նետվեցին հարձակման։ Ալ-Մուսթասիմի բանակցության առաջարկը մերժվեց։

Փետրվարի 10-ին Բաղդադն ընկավ։ Փետրվարի 13-ին մոնղոլները մտան քաղաք, իսկ Հուլագուն թույլատրեց մեկ շաբաթ թալանել քաղաքը։

Ավերածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմաստության տունը՝ գրադարան, որտեղ պահվում էին անգին գիտական ձեռագրեր, այրվեց։
  • Փախուստի փորձ կատարած բոլոր բնակիչները անխնա սպանվեցին, կան տեղեկություններ 800 հզ - 2 մլն բնակչի սպանվելու վերաբերյալ։
  • Մոնղոլները այրում էին պալատները, մզկիթները, գրադարանները, հիվանդանոցները։
  • Գերեվարված խալիֆին և իր ընտանիքին նույնպես սպանեցին։

Ամայի քաղաքը ավարված էր, քաղաքի վերականգման համար պահանջվեց մի քանի դար։

Գյուղատնտեսական անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլներն ավերեցին Միջագետքի ոռոգման համակարգը։ Համակարգը այլևս չվերականգնվեց։ Անկման մեկ այլ պատճառ է հողերի աղակալումը մոնղոլների կողմից[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. L. Venegoni (2003). Hülägü's Campaign in the West - (1256-1260), Transoxiana Webfestschrift Series I, Webfestschrift Marshak 2003.
  2. The different aspects of Islamic culture: Science and technology in Islam. Vol. 4, Ed. A. Y. Al-Hassan, (Dergham sarl, 2001), p. 655.
  3. «Alltel.net». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Saudiaramcoworld.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Также Гумилёв высказывал подобную мысль «Помни о Вавилоне»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Demurger, Alain. 2005. Les Templiers. Une chevalerie chrétienne au Moyen Âge. Éditions du Seuil.
  • ibid. 2006. Croisades et Croisés au Moyen-Age. Paris: Groupe Flammarion.
  • Richard Foltz, Religions of the Silk Road: Premodern Patterns of Globalization, revised 2nd edition, New York: Palgrave Macmillan, 2010.
  • Khanbaghi, Aptin. 2006. The fire, the star, and the cross: minority religions in medieval and early modern Iran. London: I. B. Tauris.
  • Sicker, Martin. 2000. The Islamic World in Ascendancy: From the Arab Conquests to the Siege of Vienna. Westport, Connecticut: Praeger. ISBN 0-275-96892-8.
  • Souček, Svat. 2000. A History of Inner Asia. Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-65704-0.