Կուրիս
Գյուղ | |||
---|---|---|---|
Կուրիս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 14,31 կմ² | ||
ԲԾՄ | 1375 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 44[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | կուրիսեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կուրիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 74 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 7 կմդեպի հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է լեռնաբազկի ընդարձակ գագաթին՝ ծովի մակարդակից 1320-1380 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել է 15-17-րդ դարերի սբ. Ամենափրկիչ եկեղեցին, գյուղից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Ագարակ գյուղի ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Գյուղի հարավ-արևելյան և արևելյան կողմում կան գյուղատեղիներ, սառնորակ աղբյուրներ, այդ թվում նաև հանքային[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Կուրիսի բնակչությունը կազմել է 44 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Կուրիս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 12 | 154 | 194 | 281 | 239 | 303 | 297 | 234 | 144[6] | 112[7] | 44[2] |
Կուրիսցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 291
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 746
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|