Խոսրովիդուխտ (երաժիշտ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրովիդուխտ
Խոսրովիդուխտ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | երաժիշտ և բանաստեղծուհի |
Խոսրովիդուխտ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), VIII դարի կին երաժիշտ։
Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը։
Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ (737 թ.) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։
Խոսրովիդուխտի ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիշան Ղ., Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, Վնտ., 1870, էջ 196-200
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 79)։ |