Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 109 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1380-1460 մ։
Գյուղում կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։ Գյուղի տարածքում կան 1610 թվականի կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հող կամ Ցիցքար կոչվող վայրում կան VII-X դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։
Հնում Խնածախը եղել է մելիքանիստ գյուղ՝ իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը. գյուղում պահպանվել է իշխանանիստ դարպասների (ապարանքի) մի մասը, որն ունի երկու մատուռ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խնածախի մշտական բնակչությունը կազմել է 998, առկա բնակչությունը՝ 780 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը գյուղում ապրել են նաև փոքրամասնություն կազմող ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խնածախ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
↑Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 743