Գյուղն ունեցել է բազմաթիվ անուններ։ ՀԽՍՀ 1968 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով վերջնականապես ստացել է Արևիս անունը։ Նախկին անվանումներն են եղել՝ Արավիս, Արավսա[3], Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի։
Սիսիան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ։
Գյուղն հայտնի է եղել դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից և հայտնի է եղել որպես գրչական կենտրոն։
1411 թվականին Գրիգոր Գրիչն այստեղ ավետարան է արտագրել։
Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Արևիս բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 1500 դահեկան պտղի հարկ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արևիսի մշտական բնակչությունը կազմել է 54, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Ստորև ներկայացված է Արևիս գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների[5].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 38)։