Սվարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սվարանց, Սյունիքի մարզից)
Գյուղ
Սվարանց
Կոորդինատներ: 39°21′39″ հս․ լ. 46°12′37″ ավ. ե. / 39.36083° հս․. լ. 46.21028° ավ. ե. / 39.36083; 46.21028
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Այլ անվանումներ Սվարանց
Մակերես 16,28 կմ²
ԲԾՄ 1780 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 270 մարդ (2010)
Խտություն 17 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն սվարանցեցի
Ժամային գոտի UTC+4
##Սվարանց (Հայաստան)
Red pog.png

Սվարանց գյուղ Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 52 կմ հյուսիս, Գորիսի շրջանում՝ Գորիս քաղաքից 39 կիլոմետր հեռավորության վրա, Տաթև գյուղի հարևանությամբ, 3 կիլոմետր հեռավորության վրա, Աղանձուգետի մոտ, Արամազդ լեռան հյուսիսային փեշին։

Ըստ Անանյա Շիրակացու «Աշխարհացույցի» այն գտնվում էր Հաբանդ գավառում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվարանցի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1873 1897 1926 1989 2001 2004 2008 2010
Բնակիչ 181 350 387 358 360 368 286 270

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705 թ.-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմում են, եր երբ Լենկ Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
— Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չգնաս։
— Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ Թեմուրը։
— Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր։ Ամպերը ցածր են նրանց օջախներից։ Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր։
— Լա՜վ,- ասում է Լենկ Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ։

Եվ հարձակվում է Սյունիքի վրա։ Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում։ Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները։ Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Սյունեցիները չեն հանձնվում։ Միայն մի գյուղի մարդիկ են ուզում հանձնվել։ Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել։ Գյուղի վարդապետը իր համագյուղացիներին չի թողնում հանձնվել։ Ինչ անում է, չի անում, չեն լսում։ Հանձնվում են։ Լենկ Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.
— Ես խոստացա ձեզ սրի չքաշել։ Ես խոսքիս տերն եմ։ Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել։

Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թողել։ Այդպես էլ անում են։ Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում է, տեղը գրում Սև արանց շեն, այսինքն սև մարդկանց, սևերես արարածների գյուղ։ Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որը հետագայում դառնում է Սվարանց[2][3][4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 183»։ Վերցված է 2014 Հունիսի 25 
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. 
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի. 
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ. 
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва. 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]