Սալբի (վեպ)
Սալբի | |
|---|---|
| Հեղինակ | Րաֆֆի |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | պատմական վեպ |
| Բնօրինակ լեզու | հայերեն |
| Ստեղծման տարեթիվ | 1855 |
| Երկիր | Հայաստան |
| Հրատարակման տարեթիվ | 1911 |
| Վիքիդարան | Սալբի |
Սալբի, Րաֆֆու անդրանիկ վեպը։ Վեպը գրվել է 1855 թվականին գրաբարով, սակայն հետագայում Րաֆֆին այն վերամշակել է և փոխադրել աշխարհաբարի։ Առաջին հատորը լույս է տեսել 1911 թվականին Վիեննայում, իսկ երկրորդ և երրորդ հատորների բնագրերը առ այսօր մնում են անհայտ։
Ընդհանուր նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սալբի» վեպի գաղափարական էությունը կազմում է ազգային ազատագրության հարցը։ Վեպի հերոս Ռուստամը, որ ձեռք է բարձրացնում բռնապետության վրա, ըստ հեղինակի` ազատ բնության և մարդկային անարդար կյանքի ծնունդ է։ Ռուստամին և հայ առաջավոր կնոջ պատկերը ներկայացնող Սալբուն հակադրված են հայ հոգևորականությունը, վաճառականությունը և պարսիկ խաների հլու ծառա տեր-Մարուքը, տեր-Մարկոսը, ռես Վասակյանը, Սոլոմոն-բեկ Ավազակյանցը և ուրիշներ։ Սրանք բոլորն իրենց դասակարգային էությամբ դաշնակից են պարսկական ֆեոդալական-բարբարոսական իշխանության հետ և վայելում են նրա հովանավորությունը։
«Սալբի» վեպը ռոմանտիկական ստեղծագործություն է։ Նրանում կերպարները կառուցված են դրական և բացասական, ներքին և արտաքին հատկանիշների բացարձակ հակադրությամբ։ Վեպի սյուժետային դրությունները ևս ռոմանտիկակակն են, նրանք բացառիկ են գերբնական և պարուրված առասպելական խորհրդավորությամբ։ Վեպում գործողությունները դինամիկ են։ Հեղինակի երևակայությունը ծնել է աշխույժ տեսարաններ, որոնք տրված են ճոխ նկարագրություններով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 81-83։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սալբի» վեպը Վահագնականչի էլեկտրոնային գրադարանում
- «Սալբի» վեպը ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում Արխիվացված 2021-08-13 Wayback Machine
| |||||||||||||