Շամբ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամբ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շամբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԲԾՄ1375 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն416[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշամբեցի
Ժամային գոտիUTC+4
##Շամբ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Շամբ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևելք, Որոտանի վրա կառուցված Շամբի ջրամբարի հյուսիսային ափին, ծովի մակերևույթից 1340-1400 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 107 կմ։ Բնակչությունը` 416 մարդ (2011)[1], հայեր։

Հիմնադրվել է 1962-1963 թթ. որպես Շամբի ՀԷԿ-ի բանավան` ստանալով հին Շամբ գյուղի անունը[2]։ Մասն է կազմել Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ` Դարբաս գյուղի հետ կազմելով Դարբաս համայնքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շամբի մշտական բնակչությունը կազմել է 416, առկա բնակչությունը` 402 մարդ[1]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 451 448 432 443 416

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամբ անունով հին գյուղը հիշատակվում է Բագրատունի Աշոտ Գ թագավորի 966 թ. Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թ.-ի արձանագրությունների մեջ։ Այն գտնվել է Վաղատին գյուղի մոտակայքում և նույն անվան տակ ընդգրկված եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Գյուղը լքվել է 1930-ական թվականներին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի X-XV դարերի ավերված գերեզմանոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 66