Շամբի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամբի ջրամբար
Գտնվում է Որոտան գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Սյունիքի մարզ

Շամբի ջրամբար, Շամբ, Շամբի լիճ, ջրամբար (արհեստական լիճ) Հայաստանի Սյունիքի մարզում՝ Որոտան գետի վրա՝ Շամբ գյուղի մոտակայքում՝ մոտ 1350 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1970 թ.-ին։ Ընդունում է Շամբի ջրէկից դուրս եկած ջրերը և Որոտան գետի հոսքը, որով կարգավորվում են Տաթևի ջրէկ մտնող ջրի ելքերը, և կուտակված ջրի մի մասն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Մակերեսը 1,26 կմ2 է[1], ջրատարողությունը՝ 13,6 միլիոն մ3, օգտակարը՝ 11,8 միլիոն մ3։ Պատվարը քարակոպիճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը 107 մ է, առավելագույն բարձրությունը՝ 47 մ։ Ջուրը բաց է թողնվում ձախ ափում կառուցված աշտարակային ջրընդունիչի (ջրթողքը՝ 25 մ3/վ) և ոչ ճնշումային թունելի միջոցով։ Աղետային ջրերը հեռացվում են «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթողի (216 մ3/վ) և 6 թունելային անցքերի (100 մ3/վ) միջոցով։ Լճում բուծում են իշխան, կարմրախայտ Ե այլ ձկնատեսակներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 67 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։