Շախմատային օլիմպիադա 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատային օլիմպիադա 2022
ՎայրՉեննայ[1]
Շախմատիստների քանակ1736
Բացման արարողությունհուլիսի 28, 2022
Փակման արարողությունօգոստոսի 10, 2022
chennai2022.fide.com
Շախմատային օլիմպիադա 2018 45th Chess Olympiad?

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա, ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված բաց և կանանց շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Այն իր մեջ ներառել է նաև շախմատի մասսայականացմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Սկզբում մրցաշարը նախատեսված էր անցկացնել Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի է ունեցել 2010 թվականի շախմատի օլիմպիադան, սակայն հետագայում ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցաշարի անցկացման վայրը տեղափոխել է Մոսկվա[2]։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի օգոստոսի 5-17-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է։

Ուկրաինա ռուսների ներխուժման կապակցությամբ ՖԻԴԵ֊ն հանդես է եկել Ռուսաստանից մրցաշարերը հանելու հայտարարությամբ[3]։

2022 թվականի մարտի 15-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան հանդես է եկել օլիմպիադայի անցկացման վայրի մասին նոր հայտարարությամբ՝ այն առաջին անգամ անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում[4][5]։

Օլիմպիադային մասնակցել է 1733 շախմատիստ, որոնցից 935-ը բաց մրցաշարին, 798-ը՝ կանանց[6][7]։

Մրցաշարի բաց հատվածում հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի հավաքականը, որը եղել են մրցաշարի միակ անպարտելի թիմը՝ ութ հաղթանակ, երեք ոչ-ոքի՝ ընդհանուր 19 միավոր[8]։ 19 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը, որը 9-րդ տուրում Ուզբեկստանից կրած պարտության և ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[9][10] ։ Օլիմպիադայի բրոնզե մեդալը բաժին է հասել Հնդկաստանի երկրորդ թիմին[11]։

Կանանց մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Ուկրաինայի հավաքականը, որը յոթ հաղթանակից և չորս ոչ-ոքիից հետո վաստակել է 18 միավոր։ Երկրորդ տեղը 18 միավորով գրավել է Վրաստանի հավաքականը, որը ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[12][13]։ Հնդկաստանի առաջին թիմը մրցաշարի ընթացքում վաստակել է 17 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ 17 միավոր են վաստակել նաև Միացյալ Նահանգների և Ղազախստանի հավաքականները, սակայն ավելի ցածր գործակիցների պատճառով զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը[14]։

Քաղաքի ընտրության կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի վերջին սկսվել է 44-րդ շախմատային օլիմպիադայի անցկացման վայրի հայտերի ներկայացման ընթացակարգը։ Մրցաշարով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաք պետք է մինչև 2016 թվականի մարտի 31-ը հայտ ներկայացներ ՖԻԴԵ-ին։ Հայտերը պետք է համապատասխաներ ՖԻԴԵ֊ի կանոնակարգին[15]։

Օլիմպիադայի անցկացման համար հայտ է ներկայացրել Խանտի Մանսիյսկը։ Բացի Խանտի Մանսիյսկից, շախմատի օլիմպիադայի անցկացման համար հետաքրքրություն են ցուցաբերել Արգենտինայի և Սլովակիայի ազգային ֆեդերացիաները[16]։

Վերջնական որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի 87-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին, Բաքվում․ ՖԻԴԵ-ի այդ ժամանակվա նախագահ Կիրսան Իլյումժինովը հավանություն է տվել Խանտի Մանսիյսկի հայտին[17][18]։

Խնդիրներ և տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերին Համբուրգում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Շախմատի համաշխարհային Գրան-պրիի խաղի բացման արարողության ժամանակ ՖԻԴԵ֊ի նորընտիր նախակահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ շախմատի 44֊րդ օլիմպիադան Խանտի Մանսիյսկից կտեղափոխվի կտեղափոխվի Մոսկվա, ավելին՝ Խանտի-Մանսիյսկում պետք է տեղի ունենար մրցաշարի բացման արարողությունն ու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված անդրանիկ խաղերը[19]։

2020 թվականի մարտի 24-ին ՖԻԴԵ-ն պաշտոնական հայտարարել է, որ COVID-19 համաճարակի աճման պատճառով օլիմպիադան կհետաձգվի և այն տեղի կունենա 2021 թվականի ամռանը՝ նույն վայրերում[20][21]։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 25-ին՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման հաջորդ օրը ՖԻԴԵ֊ն հանդես է եկել նոր հայտարաությամբ՝

ՖԻԴԵ֊ի խորհուրդը որոշել է, որ 44-րդ շախմատային օլիմպիադան, հաշմանդամություն ունեցող շախմատիստների մրցույթը և ՖԻԴԵ-ի կոնգրեսը տեղի չեն ունենա Ռուսաստանում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք օլիմպիադայի կազմակերպիչ երկրին և ժամանակին տեղեկատվություն տրամադրենք ՖԻԴԵ-ի 2022 թվականի կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետների մասին։

2022 թվականի մարտի 15-ին ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ մրցաշարը տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Շախմատի միջազգային ֆեդերացիան նաև հավելել է, որ Ռուսաստանի հավաքականը զրկված է օլիմպիադայում հանդես գալու իրավունքից[23]։

Մասնակից թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարին մասնակցել են 186 ազգային ֆեդերացիա ներկայացնող 188 թիմ, ինչը սահմանել է նոր ռեկորդ։ Հնդկաստանը, որպես հյուրընկալող երկիր, ներկայացրել է երեք թիմ։ Կանանց մրցաշարին մասնակցել են 160 ֆեդերացիա ներկայացնող 162 թիմ[24]։

Չինաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք սովորաբար համարվում են ֆավորիտներ, հրաժարվել են մասնակցել մրցաշարին՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ռիսկերի պատճառով[25]։

Շախմատի 44-րդ օլիմպիադայի մասնակից թիմեր
Նշումներ
  • Շեղատառ նշված երկրները մասնակցում են օլիմպիադայի միայն բաց մրցաշարին։
  • Թավատառ նշված երկրները մասնակցում են օլիմպիադայի միայն կանանց մրցաշարին։
  • Պակիստանը բոյկոտել է միջոցառումը։

Առաջին տասնյակի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց մրցաշար[26]
# Երկիր Մասնակիցներ Միջին
վարկանիշ
Միավոր Բերգերի գործակից
1st {{{2}}} Ուզբեկստան Նոդիրբեկ Աբդուսատորով, Նոդիրբեկ Յակուբոև Ժավոխիր Սինդարով, Ջահոնգիր Վախիդով, Շամսիդին Վոխիդով 2625 19 435.0
2nd {{{2}}} Հայաստան Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան 2642 19 382.5
3rd {{{2}}} Հնդկաստան-2 Գուկեշ Դոմարաջու, Նիհալ Սարին, Ռամեշբաբու Պրագնանանդհա, Բասկարան Ադհիբան, Ռաունակ Սադհվանի 2649 18 Կաղապար:CNone
4 {{{2}}} Հնդկաստան Պենտալա Հարիկրիշնա, Սանտոշ Գուջրատի Վիդիտ, Արջուն Էրիգայսի, Սունիլդուտ Լինա Նարայանան, Կրիշնան Սաշիկիրան 2696 17 409.0
5 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆաբիանո Կարուանա, Լևոն Արոնյան, Ուեսլի Սո, Լենիեր Դոմինգես, Սամուել Շանկլանդ 2771 17 352.0
6 {{{2}}} Մոլդովա Իվան Սկիցկո, Անդրեյ Մակովեյ, Վլադիմիր Խամիցևիչ, Յուլիան Բալգատ, Դրագոշ Չերեշ 2462 17 316.5
7 {{{2}}} Ադրբեջան Շահրիար Մամեդյարով, Ռաուֆ Մամեդով, Գադիր Հուսեյնով, Վասիֆ Դուրարբեյլի, Նիջաթ Ազադ օղլի Աբասով 2680 16 351.5
8 {{{2}}} Հունգարիա Վիկտոր Էրդյոս, Ֆերենց Բերկես, Թամաշ Բանուս, Գերգեյ Կանտոր, Պետեր Աչ 2607 16 341.5
9  Լեհաստան Յան Քշիշտոֆ Դուդա, Ռադոսլավ Վոյտաշեկ, Կացպեր Պերուն, Վոյցեխ Մորանդա, Մատեուշ Բարտել 2683 16 322.5
10 {{{2}}} Լիտվա Թոմաս Լաուրուշաս, Տիտաս Ստրեմավիչուս, Կարոլիս Յուկշտա, Պաուլուս Պուլտինևիչուս, Վալերի Կազակովիչ 2540 16 297.0

Անգլիացի Դեյվիդ Հաուելը ցուցաբերել է լավագույն արդյունք, նա 8 հնարավորից վաստակել է 7½։ Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության[27]

Կանանց մրցաշար[28]
# Երկիր Մասնակիցներ Միջին
վարկանիշ
Միավոր Բերգերի գործակից
1st {{{2}}} Ուկրաինա Մարիա Մուզիչուկ, Աննա Մուզիչուկ, Աննա Ուշենինա, Նատալիա Բուկսա, Յուլիա Օսմակ 2478 18 413.5
2nd  Վրաստան Նանա Ձագնիձե, Նինո Բացիաշվիլի, Լելա Ջավախիշվիլի, Սալոմե Մելիա, Մերի Արաբիձե 2475 18 392.0
3rd {{{2}}} Հնդկաստան Համպի Կոներու, Հարիկա Դրոնավալլի, Ռամեշբաբու Վայշալի, Տանյա Սաչդև, Բհակտի Կուլկարնի 2486 17 396.5
4 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գուլրուխբեգիմ Թոխիրջոնովա, Իրինա Կրուշ, Կարիսա Յիպ, Աննա Զատոնսկիխ, Տաթև Աբրահամյան 2390 17 390.0
5 {{{2}}} Ղազախստան Ժանսայա Աբդումալիկ, Բիբիսարա Ասաուբաևա, Խենիա Բալաբաևա, Գուլիսխան Նախբաևա, Նազերկե Նուրգալի 2365 17 352.0
6  Լեհաստան Ալինա Կաշլինսկայա, Մոնիկա Սոցկո, Օլիվիա Կիոլբասա, Մարիա Մալիչկա, Միխալինա Ռուդզինսկա 2423 16 396.0
7 {{{2}}} Ադրբեջան Գյունայ Մամեդզադեն, Գյունար Մամադովա, Գովխար Բեյդուլլաևա, Խանիմ Բալաջաևա, Ուլվիա Ֆաթալիևա 2399 16 389.0
8 {{{2}}} Հնդկաստան֊2 Վանտիկա Ագրավալ, Պադմինի Ռութ, Սումյա Սվամինաթան, Մարի Ան Գոմես, Դիվյա Դեշմուխ 2351 16 369.5
9  Բուլղարիա Նուրգյուլ Սալիմովա, Գերգանա Պեյչևա, Բելոսլավա Կրաստևա, Գաբրիելա Անտովա, Վիկտորյա Ռադևա 2319 16 361.0
10 {{{2}}} Գերմանիա Էլիզաբեթ Պետց, Ժոզեֆին Հայնեման, Հաննա Մարի Քլեկ, Դինարա Վագներ, Յանա Շնայդեր 2383 16 344.5

Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության[14]

  1. https://fide.com/news/1637
  2. «FIDE: 2020 Chess Olympiad to be in Moscow; Khanty-Mansiysk to host opening ceremony». tass.com (անգլերեն). TASS. 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  3. «44th Chess Olympiad and FIDE Congress will not take place in Russia». www.fide.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  4. Chennai to host Chess Olympiad — The Hindu
  5. «Chennai to host first ever Chess Olympiad in India from July 28». Sportstar. 2022 թ․ ապրիլի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  6. «44th Olympiad Chennai 2022 Open – Alphabetical list of players in the Open event». Chess-results.com.
  7. «44th Olympiad Chennai 2022 Women». Chess-results.com.
  8. Uzbekistan youngsters surprise winners of 44th Chess Olympiad
  9. Carlos Alberto Colodro (2022 թ․ օգոստոսի 9). «Chennai R10: Uzbekistan and Armenia share the lead, heartbreak for Gukesh». ChessBase. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Uzbekistan youngsters surprise winners of 44th Chess Olympiad». FIDE. 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  11. 44th Olympiad Chennai 2022 Open
  12. «Women's Olympiad: Four-way tie on the top with two rounds to go». FIDE. 2022 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  13. Carlos Alberto Colodro (2022 թ․ օգոստոսի 9). «Chennai R10: Uzbekistan and Armenia share the lead, heartbreak for Gukesh». ChessBase. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  14. 14,0 14,1 «44th Olympiad Chennai 2022 Women – Board-prizes (Final Ranking after 11 Rounds)». Chess-results.com.
  15. «2020 Chess Olympiad to be held in Khanty-Mansiysk». asertac.az. AZERTAC. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  16. «2020 Chess Olympiad to be held in Khanty-Mansiysk». asertac.az. AZERTAC. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  17. «87th FIDE Congress Baku, Azerbaijan General Assembly 11-13 September 2016» (PDF). fide.com. FIDE. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  18. «Russia to host 2020 World Chess Olympiad». tass.com. TASS. 2016 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  19. Andre Schulz (2019 թ․ նոյեմբերի 23). «High profile tournaments coming in 2020!». ChessBase. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  20. «Statement by the FIDE Council regarding the Chess Olympiad». fide.com. FIDE. 2020 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  21. Peter Doggers (2020 թ․ մարտի 24). «FIDE Postpones Chess Olympiad To 2021». Chess.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  22. 44th Chess Olympiad and FIDE Congress will not take place in Russia
  23. «Шахматная олимпиада недосчиталась фигур». КоммерсантЪ. 28 июля 2022.
  24. Chess-Results Server Chess-results.com — 44th Olympiad Chennai 2022
  25. Шахматная олимпиада недосчиталась фигур
  26. «44th Olympiad Chennai 2022 Open – Final Ranking after 11 Rounds». Chess-results.com.
  27. «44th Olympiad Chennai 2022 Open – Board-prizes (Final Ranking after 11 Rounds)». Chess-results.com.
  28. «44th Olympiad Chennai 2022 Women – Final Ranking after 11 Rounds». Chess-results.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]