Նոդիրբեկ Աբդուսատորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոդիրբեկ Աբդուսատորով
Պետություն(ներ) Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 18, 2004(2004-09-18) (19 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկստան
Կոչումգրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2722
ՖԻԴԵ համար14204118
365chessNodirbek_Abdusattorov
Chesstempo համար312567
ICCF համար312567
Մասնակցել էԱրագ շախմատի աշխարհի առաջնություն 2021 և Շախմատի աշխարհի գավաթ 2021
 Nodirbek Abdusattorov Վիքիպահեստում

Նոդիրբեկ Աբդուսատորով (ուզբ.՝ Nodirbek Abdusattorov, սեպտեմբերի 18, 2004(2004-09-18), Տաշքենդ, Ուզբեկստան), ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (2021)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2004 թվականին Տաշքենդ քաղաքում։ 2017 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 13 տարեկան, 1 ամսական և 11 օրական հասակում դարձել է շախմատի գրոսմայստեր[1]։ 2021 թվականի հունվարի դրությամբ Նոդիրբեկը համարվել է հինգերորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը շախմատի պատմության մեջ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է մինչև 8 տարեկանների հաղթող։

2014 թվականին Տաշքենդում տեղի ունեցած Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարի ընթացքում 9-ամյա Նոդիրբեկը հաղթել է գրոսմայստերներ Սերգեյ Ժիգալկոյին և Ռուստամ Խուսնուտդինովին՝ դառնալով դասական շախմատի ժամանակակարգում գրոսմայստերին հաղթած ամենաերիտասարդ շախմատիստը[3][4]։

2015 թվականին Հունաստանի Պորտո-Կարաս առողջարանային քաղաքում տեղի ունեցած մրցաշարում 12 հնարավորից Աբդուսատորովը վաստակել է 8½ միավոր և մինչև 12 տարեկանների կատեգորիայում զբաղեցրել 4-րդ տեղը։

2017 թվականին Չիգորինի հուշամրցաշարում ուզբեկ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը։ Այդ մրցաշարում նրա վարկանիշն անցել է 2005-ից և նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում։

2021 թվականի դեկտեմբերին Վարշավայում կայացած արագ շախմատի աշխարհի առաջնությունում 13 հնարավորից վաստակելով 9½ միավոր՝ 1-4-րդ տեղերն է բաժանել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի, Յան Նեպոմնյաշչու և Ֆաբիանո Կարուանայի հետ։ Թայ-բրեյքում 1½-½ հաշվով հաղթելով Յան Նեպոմնյաշչուն՝ հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն[5]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Friedel Frederic (2017-10-29)։ «Abdusattorov second youngest GM ever»։ Chess News (ChessBase)։ Վերցված է 2017-10-31 
  2. Isaac Steincamp (2020-02-27)։ «The Youngest Chess Grandmasters In History» (անգլերեն)։ Chess.com։ Վերցված է 2020-04-13 
  3. Martínez David (2014-05-22)։ «9-year-old prodigy beats two grandmasters»։ chess24։ Վերցված է 16 April 2016 
  4. Chandra Akshat (2014-07-02)։ «Nine-year-old rips through GMs!»։ ChessBase։ Վերցված է 16 April 2016 
  5. World Rapid Chess Championship 2021 - Open
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]