Իվան Սկիցկո
Իվան Սկիցկո | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 2003[1] (22 տարեկան) |
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովա[1] |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր[3] |
Ներկայիս վարկանիշ | 2513 |
ՖԻԴԵ համար | 13905465 |
365chess | Ivan_Schitco |
Chesstempo համար | 315383 |
ICCF համար | 315383 |
![]() |
Իվան Սկիցկո (ռումիներեն՝ Ivan Schitco. հունվարի 4, 2003[1], Քիշնև, Մոլդովա[1]), մոլդովացի շախմատիստ, գրոսմայստեր (GM, 2022)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիցկոն մոլդովացի լավագույն պատանի շախմատիստներից է։ Մարզվել է միջազգային վարպետ Բորիս Իտկիսի մոտ, պարբերաբար մասնակցել շախմատի ֆեդերացիայի կատարողական կենտրոնի սեանսներին՝ վաստակաշատ մարզիչ, գրոսմայստեր Դմիտրի Սվետուսկինի ղեկավարությամբ։ Մասնակցել է շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների։ 2012 թվականին շախմատի աշխարհի դպրոցականների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 2017 թվականի նոյեմբերին առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Բոտվիննիկի գավաթի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 11 երկրների ուժեղագույն պատանիներ, այդ թվում՝ միջազգային տիտղոսներ ունեցող 8 շախմատիստներ։ 2019 թվականին Իվան Սկիցկոն դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկան դպրոցականների շախմատի առաջնության հաղթող[4]։
Սկիցկոն Մոլդովայի հավաքականի կազմում հանդես է եկել 2022 թվականին Չեննայում անցկացված 44-րդ շախմատային օլիմպիադայում։ Որպես թիմի առաջատար՝ մրցելով առաջին խաղատախտակի վրա, գրանցել է այսպիսի արդյունք. (+2, =7, -1)[5]: Ընդ որում՝ ոչ-ոքի է արել շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, իր երկրի հավաքականի համար ապահովել 6-րդ տեղը, ինչը աննախադեպ հաջողություն էր Մոլդովայի մարզական պատմության մեջ[6]։
Սկիցկոն Մոլդովայի հավաքականի կազմում հանդես է եկել նաև 2019 թվականին Բաթումում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում՝ գրանցելով այսպիսի արդյունք. (+3, =1, -3)[7]:
Այդ նույն տարում նա արժանացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի (IM) կոչման[8], դրանից երեք տարի անց էլ ստացել է ՖԻԴԵ-ի գրոսմայստերի (GM) կոչում[9]։
Սկիցկոն իրավունք էր ստացել մասնակցելու շախմատի աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկությանը, որտեղ առաջին շրջանում հաղթել է վարկանիշով 107-րդը համարվող Նիջաթ Մամեդովին, իսկ երկրորդ շրջանում՝ 22-րդը դասակարգված Սեմ Շենքլանդին։
2022 թվականի դրությամբ Սկիցկոն Դալլաս քաղաքի տեխասյան համալսարանի ուսանող էր և այդ համալսարանի շախմատային թիմի անդամ[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://ratings.fide.com/crt/main227477.pdf
- ↑ FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2019 — 2019.
- ↑ FIDE FIDE Standard Ratings as of 31 October 2022 — 2022.
- ↑ results.com/tnr436763.aspx?lan=1&art=1&turdet=YES&flag=30 European School Chess Championship - Boys & Girls U17
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 44th Olympiad Chennai 2022». chess-results.com.
- ↑ Magnus Carlsen vs Ivan Schitco || Chess Olympiad 2022 - R10
- ↑ «22nd European Team Chess Championship 2019 Open». chess-results.com.
- ↑ IM title application
- ↑ GM title application
- ↑ Ivan Schitco - Chess.com
- ↑ HOME OF U.S. CHAMPIONSHIP CHESS & THE COUNTRY’S TOP PLAYERS
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ivan Schitco rating card at FIDE
- Ivan Schitco player profile and games at Chessgames.com
- Ivan Schitco chess games at 365Chess.com
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սկիցկո» հոդվածին։ |
|