Մերի Արաբիձե
Մերի Արաբիձե | |
---|---|
Պետություն(ներ) | Վրաստան |
Անունը ծնվելիս | վրաց.՝ მერი არაბიძე |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան |
Կոչում | միջազգային վարպետ[1], կանանց գրոսմայստեր, կանանց միջազգային վարպետ և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2457 |
ՖԻԴԵ համար | 13604040 |
365chess | Meri_Arabidze |
Chesstempo համար | 9727 |
ICCF համար | 9727 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Meri Arabidze Վիքիպահեստում |
Մերի Արաբիձե (վրաց.՝ მერი არაბიძე, փետրվարի 25, 1994, Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան)[2], վրացի շախմատիստուհի, որն ունի միջազգային վարպետի և կին գրոսմայստերի կոչումներ։ Նա Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է 3 տիտղոս` 2004 թվականին մինչև 10 տարեկան աղջիկների, 2005 թվականին մինչև 12 տարեկան աղջիկների և 2011 թվականին մինչև 18 տարեկան աղջիկների։ Արաբիձեն երեք անգամ հաղթել է նաև Շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում` 2004 թվականին մինչև 10 տարեկան աղջիկների, 2006 թվականին մինչև 12 տարեկան աղջիկների և 2008 թվականին մինչև 14 տարեկան աղջիկների։
2014 թվականին Moscow Open-ի ժամանակ նա հաղթել է G մրցաշարը, որը ուսանողուհիների ցիկլային միջոցառում էր[3][4]։
Արաբիձեն հասել է շախմատի աշխարհի կանանց 2015 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ, այն բանից հետո, երբ հաջորդաբար հաղթել է Էլիզաբեթ Պետցին, Յանիեթ Մարրերո Լոպեզին և Վիկտորյա Չմիլիտե Նիլսենին։ Այնուհետև նա պարտվել է Հարիկա Դրոնավալիին։
Արաբիձեն Վրաստանի հավաքականի կազմում հաղթել է Կանանց շախմատի աշխարհի թիմային 2015 թվականի առաջնությունը։ Այս մրցաշարում նա 3-րդ տախտակի համար նաև նվաճել է անհատական ոսկե մեդալ[5]։ Նա Վրաստանի հավաքականի կազմում խաղացել է նաև 2013 և 2015 թվականներին Կանանց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում՝ 2015 թվականին նվաճելով թիմային բրոնզե մեդալ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ «Interview with Meri Arabidze». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). sochi2015.fide.com - ↑ Moscow-Open 2014 G. chess-results.com.
- ↑ Popova, Galina (2014 թ․ փետրվարի 12). «Moscow Open 2014 attracts over 1700 competitors». ChessBase. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ "Georgia takes gold in Women’s World Team Chess Championship". Chessdom.
- ↑ «OlimpBase :: European Women's Team Chess Championship :: Meri Arabidze». www.olimpbase.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական էջ ՖԻԴԵ-ի կայքում
- Meri Arabidze chess games at 365Chess.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Արաբիձե» հոդվածին։ |
|