Jump to content

Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն
լիտ.՝ Viktorija Čmilytė Nielsen
Պետություն(ներ) Լիտվա
Անունը ծնվելիսլիտ.՝ Viktorija Čmilytė
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 6, 1983(1983-08-06)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[3][1], կանանց գրոսմայստեր[1], միջազգային վարպետ[1] և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2538
ՖԻԴԵ համար12801259
365chessViktorija_Cmilyte
Chesstempo համար40240
ICCF համար40240
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[4], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016
ԱնդամակցությունSK Rockaden և Բադեն-Բադեն
Պարգևներ և մրցանակներ
 Viktorija Čmilytė Վիքիպահեստում

Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն (լիտ.՝ Viktorija Čmilytė-Nielsen, օգոստոսի 6, 1983(1983-08-06)[1][2], Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի շախմատիստ։ Եվրոպայի չեմպիոն է (2011): 2015 թվականի ապրիլի 21-ից Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ է[6]։

Շախմատիստի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությանը գրավել է 6-րդ տեղը։ 1995 թվականին Սան Լորենսուում մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ։ 2000 և 2005 թվականներին հաղթել է Լիտվայի տղամարդկանց առաջնությանը։ Երեք անգամ Եվրոպայի կանանց առաջնությանը գրավել է երկրորդ տեղը. Ստամբուլում (2005), Պլովդիվում (2008) և Ռիեկայում (2010)։ Թբիլիսիում 2011 թվականին Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում գրավել է առաջին տեղը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայում 2012 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ անկուսակցական Վիկտորյա Չմիլիտեն ընդգրկվել է Լիտվայի Հանրապետության լիբերալների շարժման նախընտրական ցուցակներում։ Ըստ համամասնական ցուցակի` մարզուհին հայտնվել է կուսակցական ցուցակի 12-րդ հորիզոնականում և ընտրված թեկնածուների ցանկում չի եղել[7]։ Դայնու շրջանում ևս, որտեղից պետք է մեկ թեկնածու ընտրվեր, Չմիլիտեն չի կարողացել հաղթանակ տոնել` 14 թեկնածուներից գրավելով 6-րդ տեղը[8]։ 2015 թվականի ապրիլի 21-ին քաղաքական գործիչ Ռեմիգիյուս Շիմաշյուսը, ընտրվելով Վիլնյուսի քաղաքապետ, վայր է դրել Սեյմի անդամի լիազորությունները։ Խորհրդարանում նրա տեղը գրավել է Չմիլիտեն` նույն օրն ընդունելով լիազորությունները[6]. Սեյմում Չմիլիտեն միացել է շրջակա բնության պահպանման կոմիտեին[9]։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Չմիլիտեն իր թեկնածությունն է առաջադրել Աուշրոս շրջանում, սակայն կրկին չի ընտրվել[10]։ Միևնույն ժամանակ, Չմիլիտեն Սեյմի անդամ է ընտրվել շնորհիվ չորրորդ տեղի, որ գրավել էր նրա ներկայացրած կուսակցությունը շրջանում[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2008 թվականներին ամուսնացած է եղել իսպանացի շախմատիստ Ալեքսեյ Շիրովի հետ։ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին երկրորդ անգամ ամուսնացել է դանիացի շախմատիստ Պետեր Հեյնե Նիլսենի հետ[12]։ Ունի երեք երեխա։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[13] RatingDate2000210022002300240025002600Հուլ. 1995Մայ. 2014Վիկտորյա Չմիլիտե ՆիլսենElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
  2. 1 2 Chess.com — 2007.
  3. FIDE Ratings and Statistics
  4. 1 2 3 4 5 6 7 8 OlimpBase
  5. Zelenskyy V. Указ Президента України №734/2022: Про нагородження орденом князя Ярослава Мудрого — 2022.
  6. 1 2 «Seimo Liberalų sąjūdžio frakcijos pranešimas: „Prie frakcijos prisijungė Seimo narė Viktorija Čmilytė-Nielsen"» (լիտվերեն). Сейм Литовской Республики. 21 апреля 2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «Balsavimo rezultatai daugiamandatėse apygardose. 2012 m. Lietuvos Respublikos Seimo rinkimai ir referendumas dėl naujos atominės elektrinės statybos Lietuvos Respublikoje» (լիտվերեն). Главная избирательная комиссия Литовской Республики. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Dainų (Nr.25) apygarda» (լիտվերեն). Главная избирательная комиссия Литовской Республики. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Viktorija ČMILYTĖ-NIELSEN» (լիտվերեն). Сейм Литовской Республики. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «2016 m. Seimo rinkimų rezultatai - Aušros (Nr.25) apygarda» (լիտվերեն). Главная избирательная комиссия Литовской Республики. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «2016 m. Seimo rinkimų rezultatai - Lietuvos Respublikos liberalų sąjūdis» (լիտվերեն). Главная избирательная комиссия Литовской Республики. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Jurevičiūtė, Beatričė. (29 декабря 2013). «Palangoje susituokė šachmatininkai V.Čmilytė ir P.H.Nielsenas» (լիտվերեն). lrytas.lt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  13. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն» հոդվածին։