Ռամեշբաբու Պրագնանանդհա
Ռամեշբաբու Պրագնանանդհա | |
---|---|
թամիլերեն՝ பிரஞ்ஞானந்தா ரமேஷ்பாபு | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Անունը ծնվելիս | Rameshbabu Praggnanandhaa |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 2005 (17 տարեկան) |
Ծննդավայր | Չեննայ, Հնդկաստան[1] |
Կոչում | միջազգային վարպետ[2], գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2691 |
ՖԻԴԵ համար | 25059530 |
365chess | Praggnanandhaa_R |
Chesstempo համար | 313779 |
ICCF համար | 313779 |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռամեշբաբու Պրագնանանդհա (թամիլերեն՝ பிரஞ்ஞானந்தா ரமேஷ்பாபு), օգոստոսի 10, 2005, Չեննայ, Հնդկաստան[1]), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային հրաշամանուկ։ Համարվում է աշխարհում չորրորդ շախմատիստը, որը ամենաերիտասարդ տարիքում արժանացել է գրոսմայստերի կոչմանը[3][4]։
Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրագնանանդհան ծնվել է 2005 թվականին՝ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի կենտրոն Չեննայում։ 7 տարեկանում նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ Նա 2013 թվականին՝ 8 տարեկան հասակում դարձել է շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն։ 2015 թվականին նվաճել է մինչև 10 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը[5]։
2016 թվականին Պրագնանանդհան 10 տարեկան, 10 ամսական և 19 օրական հասակում դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային վարպետը։ Նա գրոսմայստերի իր առաջին նորմը լրացրել է 2017 թվականի նոյեմբերին, շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ գրավեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 8 միավոր։ Նա լրացրեց գրոսմայստերի երկրորդ նորմը 2018 թվականի ապրիլի 17-ին՝ «Ֆիշերի հուշամրցաշարում»[6]։ 2018 թվականի հունիսի 23-ին նա նվաճեց իր երրորդ և վերջին գրոսմայստերի նորմը։ Օրտիզեիի «Gredine Open» մրցաշարի 8-րդ տուրում՝ նա պարտության մատնեց Լուկա Մորոնիին և 12 տարեկան, 10 ամսական և 13 օրական հասակում դարձավ երկրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերի նորմը լրացրած շախմատիստը՝ Սերգեյ Կարյակինից հետո։ Սերգեյ Կարյակինը այդ տիտղոսը նվաճել է 12 տարեկան 7 ամսական հասակում։ 2018 թվականին նա հրավիրվել է արագ շախմատի 4 պարտիա խաղալու Ուեսլի Սոի հետ։ Շատերն այն կարծիքին էին, որ դա հեշտ հաղթանակ է լինելու Ուեսլի Սոի համար, բայց 12-ամյա շախմատիստը 2.5-1.5 հաշվով հաղթող ճանաչվեց[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրագնանանդհաան ապրում է Չեննայի արվարձաններից մեկում։ Հայրը աշխատում է բանկում, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի է։ Նրա ավագ քույրը՝ Վեյշալի Ռամեշբաբուն երիտասարդ շախմատիստ է։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Certificate of Title Result Grandmaster
- ↑ ratings.fide.com
- ↑ «Praggnanandhaa becomes India's youngest Grandmaster»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Chennai's R Praggnanandhaa becomes second youngest Grandmaster - Times of India»։ The Times of India։ Վերցված է 2018-08-09
- ↑ «I’m Praggnanandhaa, world’s youngest ever chess International Master»։ The Indian Express։ հունիսի 1, 2016
- ↑ «Praggnanandhaa bags his second GM norm - Times of India»։ The Times of India։ Վերցված է 2018-08-09
- ↑ https://timesofindia.indiatimes.com/sports/chess/praggnanandhaa-loses-to-wesley-so-in-leon-masters/articleshow/64890890.cms Praggnanandhaa loses to Wesley So in Leon Masters
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 12-летний Прагнанандха побеждает семисотника Дейвида Хауэлла. Chess.com (ռուս.)
- Индийский шахматист - новая сенсация в спорте Archived 2018-08-10 at the Wayback Machine.. India Daily (ռուս.)
|