Jump to content

Ռամեշբաբու Վայշալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամեշբաբու Վայշալի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 2001(2001-06-21)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
 R Vaishali Վիքիպահեստում

Ռամեշբաբու Վայշալի (թամիլերեն՝ வைசாலி இரமேசுபாபு, հունիսի 21, 2001(2001-06-21)[1], Չեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2018), միջազգային վարպետ (2021)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի աշխարհի աղջիկների առաջնությունների հաղթող, տարբեր տարիքային խմբերում՝ մինչև 12 տարեկան (2012), մինչև 14 տարեկան (2015)[3]։ 2018 թվականին Ռիգայում ՌՏՀ Օպեն շախմատային փառատոնի «A» մրցաշարում նա լրացրեց գրոսմայստերի ստանդարտը[4]։

2021 թվականի հուլիսին Վայշալին Սոչիում մասնակցել է շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին տուրում 2։ 0 հաշվով հաղթել է կանադացի շախմատիստուհի Կիյու Չժոուին, իսկ 2-րդ տուրում պարտվել է վրացի շախմատիստ Բելա Խոտենաշվիլիին 0:2 հաշվով[5]։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում Վայշալին գրավեց 29-րդ տեղը «ՇՄՖ-ի կանանց մեծ շվեյցարական մրցաշարում»[6]։

Վայշալին հաղթել է 2023 թվականի Կանանց մեծ շվեյցարական մրցաշարում (Դուգլաս, Մեն կղզի)[7], և այդպիսով ընդգրկվել է 2024 թվականի հավակնորդների մրցաշարում։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՇՄՖ-ն 2016 թվականին Վայշալիին շնորհել է կանանց միջազգային վարպետի (WIM) կոչում, իսկ 2018 թվականին՝ կանանց միջազգային գրոսմայստերի (WGM): 2021 թվականին նա նաև ստացել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչում (IM):

Նրա կրտսեր եղբայրը շախմատի գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհան է (ծնվել է 2005 թվականին)։

Վարկանիշի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[8] RatingDate1400160018002000220024002600սեպ 2009Ապր. 2018Ռամեշբաբու ՎայշալիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 chessgames.com — 2001.
  2. ↑ https://pib.gov.in/PressReleaseIframePage.aspx?PRID=1988607
  3. ↑ «Rameshbabu Praggnanandhaaa celebrity xyz page». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  4. ↑ «R. Vaishali becomes Grand Master». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  5. ↑ «Tournament tree — FIDE World Cup 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  6. ↑ «2021 FIDE Chess.com Women's Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  7. ↑ GM Alex Colovic (2023 թ․ նոյեմբերի 6). «Indian Triumph - Vidit and Vaishali win FIDE Grand Swiss» (անգլերեն). ФИДЕ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]