Համպի Կոներու
| Համպի Կոներու | |
|---|---|
տելուգու՝ కోనేరు హంపి | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1987 (38 տարեկան) |
| Ծննդավայր | Վիջայավադա, Krishna district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան |
| Կոչում | գրոսմայստեր[1], կանանց գրոսմայստեր և կանանց միջազգային վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2545 |
| ՖԻԴԵ համար | 5008123 |
| 365chess | Humpy_Koneru |
| Chesstempo համար | 107632 |
| ICCF համար | 107632 |
| Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
| Պարգևներ և մրցանակներ | |
Համպի Կոներու (տելուգու՝ కోనేరు హంపీ, մարտի 31, 1987, Վիջայավադա, Krishna district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ շախմատիստուհի, գրոսմայստեր (2002), մինչև 10 տարեկանների, 12 տարեկանների, 14 տարեկանների, 20 տարեկանների աղջիկների աշխարհի չեմպիոնուհի, Ասիայի չեմպիոնուհի (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համպի Կոներուն շախմատով զբաղվել է 5 տարեկանից։ 2002 թվականի մայիսին Բուդապեշտում տեղի ունեցած մրցաշարում լրացրել է գրոսմայստերի նորմը և դարձել ամենաերիտասարդ կին-գրոսմայստերը։ Այդ տիտղոսը նա կրել է մինչև 2008 թվականը, երբ չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանը 14 տարեկանում դարձավ գրոսմայստեր։ 2007 թվականին Խամպի Կոներուն ճանաչվել է Յուդիթ Պոլգարից հետո հաջորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող կին-շախմատիստը, նրա Էլոյի վարկանիշը գերազանցել էր 2600 միավորից։
Համպի Կոներուն մասնակցել է 2006 և 2008 թվականների կանանց աշխարհի առաջնություններին։ 2006 թվականին նա երկրորդ ռաունդից հետո դուրս է մնացել, իսկ 2008 թվականին հասել է մինչև կիսաեզրափակիչ։
Հնդիկ շախմատիստուհին մասնակցել է նաև ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» 2009-2010 թվականների մրցաշարին և դարձել առաջին փուլի հաղթող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 OlimpBase
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համպի Կոներու շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Անձնական քարտը OlimpBase.org կայքում
- Կենսագրություն Արխիվացված 2015-04-09 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համպի Կոներու» հոդվածին։ |
|
- Pages using the Chart extension
- Մարտի 31 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Շախմատի գրոսմայստերներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Շախմատի կանանց գրոսմայստերներ
- Հնդիկ շախմատիստներ
- Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ
- Շախմատի միջազգային վարպետներ