Սալոմե Մելիա
| Սալոմե Մելիա | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Անունը ծնվելիս |
վրաց.՝ სალომე მელია |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կոչում | միջազգային վարպետ[2], կանանց գրոսմայստեր և կանանց միջազգային վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2322 |
| ՖԻԴԵ համար | 13602446 |
| 365chess | Salome_Melia |
| Chesstempo համար | 135025 |
| ICCF համար | 135025 |
| Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Սալոմե Մելիա (վրաց.՝ სალომე მელია, ապրիլի 14, 1987[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի շախմատիստուհի, միջազգային վարպետ (2008)։
Վրաստանի հավաքականի կազմում 2015 թվականին՝ աշխարհի չեմպիոն (Չենդու, Չինաստան), շախմատային երկու օլիմպիադաների (2010, 2014), աշխարհի թիմային երկու առաջնությունների (2011, 2013) և Եվրոպայի թիմային առաջնության (2011) մասնակից։
Նրա վարկանիշը 2016 թվականի հունվարի դրությամբ 2452 էր (38-րդ տեղն աշխարհում, 5-րդը՝ Վրաստանի շախմատիստուհիների շարքում)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս ներկայացրել Է Վրաստանը տարբեր տարիքային խմբերի աղջիկների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ նվաճելով վեց մեդալ՝ 3 ոսկե (Օրպեզա դել Մար 2001՝ մինչև 14 տարեկան, Ուրգյուպ 2004 և Հերցեգ Նովի 2005՝ մինչև18) և 3 բրոնզե (Կալիտեա 2003՝ մինչև16 տարեկան, Երևան 2007 և 2008՝ մինչև 20 տարեկան)։
Կանանց գրոսմայստերի նորմատիվը կատարել է հետևյալ երեք մրցաշարերում՝ Թբիլիսի (2004, Վրաստանի անհատական առաջնություն, արծաթե մեդալ), Մոսկվա (2005, Մոսկոու օփեն մրցաշար) և Բելֆոր (2005, աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնություն, 4-րդ տեղ)։
Նրա համար մեծ հաջողություն էր 2006 թվականին Աթենքի «Ակրոպոլիս» մրցաշարի կանանց մասում տարած հաղթանակը։ 2008 թվականին նվաճել Է Վրաստանի փոխչեմպիոնի տիտղոսը՝ ոսկե մեդալների համար փլեյ-օֆֆում պարտվելով Նանա Ձագնիձեին։ 2010 թվականին հաղթել Է Վրաստանի առաջնությունում։ Բացի այդ, 2010 թվականին նա Նազի Պայկիձեի հետ կիսել է 1-ին տեղն Մոսկով օփեն մրցաշարում։ 2013 թվականին Բելգրադում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում ստացել է արծաթե մեդալ, 2014 թվականին Պլովդիվում՝ բրոնզե[4]։
2021 թվականի նոյեմբերին Ռիգայում ՖԻԴԵ-ի կանանց մեծ շվեյցարական մրցաշարում զբաղեցրել է 32-րդ տեղը[5]։
Բազմիցս ներկայացրել է Վրաստանի հավաքականը թիմային մրցումներում․
- Շախմատային օլիմպիադա 2010 և Շախմատային օլիմպիադա 2014։ 2010 թվականին անհատական հաշվարկով նվաճել է թիմային բրոնզ և արծաթ[6]։
- 2011, 2013, 2015 թվականների շախմատի աշխարհի թիմային առաջնություններ։ Թիմի հետ միասին՝ 2011 թվականի բրոնզե և 2015 թվականի՝ ոսկե մեդալ։ Անհատական 1-ին տեղ 2011 թվականին և երկրորդ՝ 2013 թվականին[7]։
- Եվրոպայի առաջնություն 2011՝ բրոնզե մեդալներ թիմային և անհատական հաշվարկներում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,0 3,1 OlimpBase
- ↑ «Valentina Gunina is the European Champion». Chess News (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «2021 FIDE Chess.com Women's Grand Swiss». Chess-Results.com. Chess-Tournament-Results-Server. 2021 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «OlimpBase :: Women's Chess Olympiads :: Salome Melia». www.olimpbase.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «OlimpBase :: World Women's Team Chess Championship :: Salome Melia». www.olimpbase.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «OlimpBase :: European Women's Team Chess Championship :: Salome Melia». www.olimpbase.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Մելիա» հոդվածին։ |
|