Էլիզաբեթ Պետց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Պետց
գերմ.՝ Elisabeth Pähtz
Պետություն(ներ) Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 8, 1985(1985-01-08)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԷրֆուրտ, Արևելյան Գերմանիա[1]
Կոչումգրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2457
ՖԻԴԵ համար4641833
365chessElisabeth_Paehtz
Chesstempo համար155805
ICCF համար155805
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
elisabeth-paehtz.de
 Elisabeth Pähtz Վիքիպահեստում

Էլիզաբեթ Պետց (հունվարի 8, 1985(1985-01-08)[1], Էրֆուրտ, Արևելյան Գերմանիա[1], (Пец; գերմ.՝ Elisabeth Pähtz), գերմանացի շախմատիստուհի, գրոսմայստեր[3][4][5]։ Նա երիտասարդ տարիքից եղել է գերմանացի ուժեղագույն շախմատիստուհիների շարքում։ 2002 թվականին Պետցը մինչև 18 տարեկան աղջիկների տարիքային խմբում դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, իսկ 2005 թվականին՝ պատանիների աշխարհի չեմպիոն[6]։ Հաղթել է կանանց արագ շախմատի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում։ 2021 թվականին լրացրել է գրոսմայստերի իր երրորդ նորմը, սակայն կասկածի տակ է դրվել նրա նախկինում լրացրած նորմերից մեկի վավերականությունը[7][8][9][10][11]։ Երկարատև գործընթացից հետո ՖԻԴԵ-ն 2022 թվականի դեկտեմբերին այդ գործով անհատական որոշում է կայացրել և Պետցին շնորհել գրոսմայստերի տիտղոսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Պետցը ծնվել է 1985 թվականին Գերմանիա Էրֆուրտ քաղաքում։  Նրա հայրը՝ Թոմաս Պետցը, եղել է շախմատի գրոսմայստեր և դեռ փոքր տարիքից շախմատ է խաղացել դստեր հետ։  Ինը տարեկան հասակում նա առաջին անգամ նվաճել է Գերմանիա առաջնությունը մինչև 11 տարեկան տարիքային խմբում։ 1999 թվականին դարձել Է Գերմանիայի կանանց շախմատի չեմպիոն։ Նա աշխարհի հավաքականի չորս խորհրդականներից մեկն է եղել 1999 թվականին տեղի ունեցած «Կասպարովն ընդդեմ շախմատի աշխարհի հավաքականի» խաղում։ [5]

Պետցը սովորել է Դրեզդենի մարզական միջնակարգ դպրոցում մինչև 2004 թվականը, որտեղ 2005 թվականին նրան շնորհվել է Աբիտուրի դիպլոմ։ Նա խաղացել է «Դրեզդների մարզական ակումբ 1898» Գերմանիայի կանանց լիգայում և «Կրոյցբերգի շախմատային ակումբի» տղամարդկանց լիգայում:[5] Լինելով գերմանացի ամենաուժեղ կին տաղանդներից մեկը՝ նրանով հետաքրքրվել են տարբեր լրատվամիջոցներ, և նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային շոուներում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Բունդեսվեր՝ որպես բանակի սպորտի խթանման խմբի անդամ։

2015 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է իտալացի գրոսմայստեր Լուկա Շիտայի հետ[12]։ Նրանք բաժանվել են  2018 թվականին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Պետցը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն մինչև 18 տարեկան տարիքային խմբում, իսկ 2005 թվականին՝ պատանիների աշխարհի չեմպիոն։

1998-2016 թվականներին նա հանդես է եկել Գերմանիայի հավաքականում կանանց շախմատի 10 օլիմպիադաներում։ Նա նաև հանդես է եկել Գերմանիայի հավաքականում 2007 թվականին շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում՝ վաստակելով +2 =6-0 միավոր, ինչի համար առաջին խաղատախտակի վրա նվաճել է անհատական բրոնզե  մեդալ։  1999-2015 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում նա մասնակցել է շախմատի Եվրոպայի ինը կանանց թիմային առաջնության։ 2001 թվականին նա նվաճել է  անհատական բրոնզե մեդալ երկրորդ տախտակի վրա՝ Իսպանիայի Լեոն քաղաքում +3 =4 -1 արդյունքով։

2017 թվականին Էր Ռիադում կայացած կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[13]։

Պետցը հաղթել է կանանց արագ շախմատի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում և համապատասխան կայծակնային շախմատի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը[14][15] :Դասական շախմատում նրա ելույթը նույնպես շատ ուժեղ է եղել, և 2018 թվականի սեպտեմբերին նա ընդգրկվել է ՖԻԴԵ-ի Կանանց համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակում[16]։

2019 թվականին նա բրոնզե մեդալ է նվաճել շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում[17] ։

2021 թվականի նոյեմբերին «FIDE Grand Prix» մրցաշարում նա գրավել է երկրորդ տեղը՝ լրացնելով գրոսմայստերի նորմա։

2022 թվականի դեկտեմբերին կայացրած ՖԻԴԵ-ի որոշումից հետո Պահցին շնորհվել է գրոսմայստերի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
  3. 4th FIDE Council Meeting: List of decisions, FIDE, 6 December 2022
  4. Paehtz, Elisabeth, FIDE, accessed 6 December 2022
  5. May, Marie-Julie (2020 թ․ դեկտեմբերի 2). «Interview mit Elisabeth Pähtz - "Eine Frau, die sich bei den Männern durchsetzt, werden wir nicht mehr erleben"» [Interview with Elisabeth Pähtz - "We won't see a woman who will prevail againstall the men"] (գերմաներեն). Spiegel Online. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  6. «Shakhriyar Mamedyarov and Elisabeth Pähtz win World Juniors». ChessBase. 2005 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  7. «Elisabeth Pähtz und der Großmeistertitel: Entscheidung vertagt». 2022 թ․ մայիսի 16.
  8. "She had earlier norms from 2011 and 2016, which still need to be checked before it's certain that she will meet the requirements for the GM title. Chess.com has learned that there might be an issue with one of the norms, so perhaps the cheering for Paehtz was premature, but let's hope not.", Peter Doggers, Firouzja Wins FIDE Chess.com Grand Swiss, Reaches Candidates With Caruana, chess.com, 8 November 2021
  9. Elisabeth Paehtz: 'For every kilo I gained, I gained ten Elo points', Chessbase, November 10, 2021
  10. "Zu früh gefreut", 9 November 2021 (in German)
  11. https://perlenvombodensee.de/2022/01/14/elisabeth-paehtz-und-der-gm-titel/ "Elisabeth Pähtz und der GM-Titel", 14 January 2022
  12. Schulz, André (2015 թ․ սեպտեմբերի 9). «Elisabeth Pähtz hat geheiratet» (գերմաներեն). ChessBase. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. «Bronze für Elisabeth Pähtz bei der Schnellschach-WM» [Bronze for Elisabeth Pähtz in the Rapid Chess World Championship] (գերմաներեն). German Chess Federation. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  14. «Elisabeth Pähtz ist Europameisterin im Schnellschach!» [Elisabeth Pähtz is European champion in rapid chess Championship] (գերմաներեն). German Chess Federation. 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  15. «Elisabeth Pähtz ist Vize-Europameisterin im Blitzschach!» [Elisabeth Pähtz is 2nd in the rapid chess European Championship] (գերմաներեն). German Chess Federation. 2018 թ․ ապրիլի 1. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  16. «FIDE ranking» (գերմաներեն). FIDE. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  17. «Elisabeth Pähtz holt die Bronze-Medaille bei der EM!» [Elisabeth Pähtz achieves the bronze medal in the European Championship] (գերմաներեն). German Chess Federation. 2019 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Պետց» հոդվածին։