Jump to content

Ռաունակ Սադհվանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաունակ Սադհվանի
Պետություն(ներ) Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 22, 2005(2005-12-22)[1] (20 տարեկան)
ԾննդավայրՆագպուր, Հնդկաստան[2]
ԿոչումՎարպետության թեկնածու, ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ և գրոսմայստեր[3][4]
Ներկայիս վարկանիշ2654
ՖԻԴԵ համար35093487
365chessRaunak_Sadhwani
Chesstempo համար337699
ICCF համար337699

Ռաունակ Սադհվանի (մարաթհի՝ रौनक साधवानी , դեկտեմբերի 22, 2005(2005-12-22)[1], Նագպուր, Հնդկաստան[2]), հնդիկ շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստեր[5][6]։ Ռաունակը 2022 թվականի դրությամբ համարվում է Հնդկաստանի չորրորդ երիտասարդ գրոսմայստերը և իններորդը՝ աշխարհի երիտասարդ գրոսմայստերների ցանկում[7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ռաունակ Սադհվանին «Ազգերի Համագործակցություն» շախմատի առաջնության մինչև 10 տարեկանների խմբում գրավել է առաջին տեղը[9]։ 2016 թվականին հաղթել է Մումբայ քաղաքի մինչև 13 տարեկանների շախմատի առաջնությունում, Ասիայի մինչև 12 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Հնդկաստանի մինչև 19 տարեկանների առաջնությունում՝ երրորդ[10]։

2018 թվականին հնդիկ շախմատիստը դարձել է Ռումինիայում տեղի ունեցած «Felix Cup» մրցաշարի հաղթող։

2019 թվականի հոկտեմբերին Մեն կղզում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի «Grand Swiss» մրցաշարում Ռաունակ Սադհվանին զբաղեցրել է 71-րդ տեղը[11]։

2021 թվականի մասնակցել է աշխարհի առաջնության արագ (127-րդ տեղ) և կայծակնային (86-րդ տեղ) մրցաշարերին[12]։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2018 թվականին Ռաունակ Սադհվանիին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում, իսկ 2019 թվականին՝ միջազգային գրոսմայստերի (GM)։ Գրոսմայստերի կոչմանը նա արժանացել է 13 տարեկան, 9 ամսական, 27 օրական հասակում[13]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[14] RatingDate120015001800210024002700հոկ 2013օգոստ. 2019Ռաունակ ՍադհվանիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://chessbase.in/news/raunak-at-national-juniors
  2. 1 2 https://ratings.fide.com/crt/main227694.pdf
  3. ↑ FIDE FIDE Standard Ratings as of 31 March 2020 — 2020.
  4. ↑ Titles approved by 2020 Executive Board in Abu Dhabi, UAE — 2020.
  5. ↑ «Sadhwani, Raunak». ratings.fide.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. ↑ Rao, Rakesh (2019 թ․ հոկտեմբերի 20). «Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. ↑ Steincamp (IsaacSteincamp), Isaac. «The Youngest Chess Grandmasters In History». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. ↑ «List of Chess Grandmasters in India 2020». Jagranjosh.com. 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. ↑ «Four Nagpur masters claim gold in Commonwealth Chess». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  10. ↑ «Raunak Sadhwani: Mature beyond his years». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  11. ↑ «FIDE Chess.com Grand Swiss 2019». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  12. ↑ «2021 FIDE Chess.com Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. ↑ «Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  14. ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]