Աննա Մուզիչուկ
Աննա Մուզիչուկ | |
---|---|
ուկրաիներեն՝ Ганна Олегівна Музичук | |
Պետություն(ներ) | Ուկրաինա Սլովենիա (2004—2013) Ուկրաինա (2014 թվականից) |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1990[1][2][3] (34 տարեկան) |
Ծննդավայր | Ստրի, Ուկրաինա |
Կոչում | Գրոսմայստեր (2012) Միջազգային վարպետ (2007) |
Առավելագույն վարկանիշ | 2606 (հուլիս 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2505 |
ՖԻԴԵ համար | 14111330 |
365chess | Anna_Muzychuk |
Chesstempo համար | 145511 |
ICCF համար | 145511 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Անդամակցություն | Évry Grand Roque, Բադեն-Բադեն և Էպինգեն շախմատի ակումբ |
Պարգևներ և մրցանակներ | |
Anna Muzychuk Վիքիպահեստում |
Աննա Օլեգովնա Մուզիչուկ (ուկրաիներեն՝ Ганна Олегівна Музичук, սլովեն.՝ Ana Muzičuk, փետրվարի 28, 1990[1][2][3], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2012)։
Ուկրաինայի քաղաքացի[6], 2004 թվականից մինչև 2013 թվականը ներկայացրել է Սլովենիան։
2010 թվականի մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի։ 2014 թվականի կանանց արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհի։
Սլովենիայի հավաքականի կազմում հանդես է եկել 4 օլիմպիադաներում (2004-2010)։ 2012 թվականի Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մրցանակակիր։ 2-րդ տեղն է զգաղեցրել ՖԻԴԵ-ի Գրան պրիի Կազանի փուլում (2012)։
2014 թվականի շախմատային օլիմպիադայում Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում զբաղեցրել է 3-րդ տեղը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը Օլեգ Մուզիչուկն է, մայրը՝ Նատալյա Մուզիչուկը, կրտսեր քույրը կանանց աշխարհի չեմպիոն Մարիա Մուզիչուկն է, որը նույնպես հանդես է գալիս Ուկրաինայի հավաքականի կազմում։ Քույրերը երկու անգամ հանդիպել են միմյանց դեմ միջազգային մրցաշարերում և երկու պարտիան էլ ավարտվել է ոչ-ոքի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան ծնվել է 1990 թվականի փետրվարի 28-ին, Լվովի մարզի Ստրիյ քաղաքում։ Շախմատ խաղալ սովորել է 3 տարեկանում, իսկ առաջին մրցաշարին մասնակցել է 5 տարեկանում։
Սովորել է Ստրիյի գիմնազիայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լվովի ֆիզկուլտուրայի պետական համալսարան։ Ապրում է Ստրիյում։
Սլովենիայի դրոշի ներքո հանդես գալով 2010 թվականի օգոստոսի 16-ին լեհական Խոտովում ավարտված մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում՝ Աննան դարձել է հաղթող։ Այդ մրցաշարին մասնակցում էին աշխարհի 80 ուժեղագույն մարզուհիներ։ Նա 10 հաղթանակ է տարել՝ 13 հնարավորից վաստակելով 11 միավոր։
2012 թվականի մարտին Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունում, որն անցկացվում էր Թուրքիայում, Աննան մինչև վերջին տուրը առաջատար էր, սակայն վերջին պարտիայում ռուս շախմատիստուհի Վալենտինա Գունինայից կրած ցավալի պարտությունից հետո նա զբաղեցրեց 3-րդ տեղը[7]։
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոնուհի. 1996 թվական (մինչև 8 տարեկան աղջիկներ), 1998 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ), 2000 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ), 2002 թվական (մինչև 12 տարեկան աղջիկներ), 2003 թվական (մինչև 14 տարեկան աղջիկներ) և 2004 թվական (մինչև 14 տարեկան աղջիկներ)
- Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղ. 1997 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ), 1999 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ) և 2001 թվական (մինչև 12 տարեկան աղջիկներ)
- Ուկրաինայի չեմպիոնուհի. 2000 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ) և 2002 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ)
- 3-րդ տեղ աշխարհի երիտասարդական առաջնությունում. 2000 թվական (մինչև 10 տարեկան աղջիկներ)
- 2002 թվական՝ 2-րդ տեղ աշխարհի պատանեկան առաջնությունում (մինչև 12 տարեկան աղջիկներ)
- 2003 թվական՝ Ուկրաինայի կանանց առաջնության հաղթող
- 2004 թվական՝ Ուկրաինայի չեմպիոնուհի (մինչև 20 տարեկան աղջիկներ)
- 2004 թվական՝ 2-րդ տեղ աշխարհի պատանեկան առաջնությունում (մինչև 14 տարեկան աղջիկներ)
- 2005 թվական՝ աշխարհի չեմպիոնուհի (մինչև 16 տարեկան աղջիկներ)
- 2006 թվական՝ 7-րդ տեղ Եվրոպայի կանանց առաջնությունում
- 2006 թվական՝ 2-րդ տեղ Հունգարիայի կանանց միջազգային առաջնությունում
- 2007 թվական՝ 46-րդ տեղ Եվրոպայի կանանց առաջնությունում
- 2007 թվական՝ 2-րդ տեղ Եվրոպայի արագ շախմատի կանանց առաջնությունում
- 2007 թվական՝ 1-ին տեղ Եվրոպայի կայծակնային շախմատի կանանց առաջնությունում
- 2008 թվական՝ 1-ին տեղ Moscow Open-ում (կանանց մրցաշար)
- 2008 թվական՝ 1-ին տեղ Scandinavian Ladies Open-ում
- 2008 թվական՝ 3-րդ տեղ Scandinavian Rapid Open-ում
- 2008 թվական՝ 10-րդ տեղ Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունում
- 2008 թվական՝ երկրորդ փուլ շախմատի աշխարհի կանանց առաջնությունում
- 2009 թվական՝ 17-րդ տեղ աշխարհի Եվրոպայի կանանց առաջնությունում
- 2010 թվական՝ 10-րդ տեղ Վեյկ ան Զեյի «Կորուս» մրցաշարում
- 2010 թվական՝ 1-ին տեղ Մայա Չիբուրդանիձեի գավաթում
- 2010 թվական՝ 9-րդ տեղ Եվրոպայի կանանց շախմատի առաջնությունում
- 2010 թվական՝ աշխարհի չեմպիոնուհի (մինչև 20 տարեկան աղջիկներ)[8]
- 2010 թվական՝ երրորդ ռաունդ աշխարհի կանանց առաջնությունում
- 2011 թվական՝ 10-րդ տեղ Եվրոպայի շախմատի կանանց առաջնությունում
- 3-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Ռոստով, 2011 թվական)
- 2-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Շենչժեն, 2011 թվական)
- 2011 թվական՝ 4-րդ տեղ Եվրոպայի կանանց ակումբային գավաթում (Cercle d’Echecs de Monte-Carlo թիմի կազմում, անձնական արդյունք՝ 4,5/6)
- 2011 թվական՝ 3-րդ տեղ Ռումինիայի կանանց սուպերլիգայում (C.S.M BUCURESTI թիմի կազմում, անձնական արդյունք՝ 7/8)
- 2011 թվական՝ 10-րդ տեղ Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում (Սլովենիայի թիմի կազմում, անձնական արդյունք՝ 8,5/9)
- 2011 թվական՝ 5-րդ տեղ SportAccord Mind Games (արագ շախմատ)
- 2011 թվական՝ 4-րդ տեղ SportAccord Mind Games (կայծակնային շախմատ)
- 2011 թվական՝ 10-րդ տեղ SportAccord Mind Games (կույր շախմատ)
- 2012 թվական՝ 31-րդ տեղ Tradewise Gibraltar Masters
- 2012 թվական՝ 4-րդ տեղ ACP Women Cup֊ում (արագ շախմատ)
- 2012 թվական՝ 3-րդ տեղ Եվրոպայի կանանց առաջնությունում
- 2012 թվական՝ 5-րդ տեղ աշխարհի կանանց արագ շախմատի առաջնությունում
- 2012 թվական՝ 3-րդ տեղ աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում
- 2-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Կազան, 2012 թվական)
- 2012 թվական՝ 5-րդ տեղ ACP Golden Classic-ում
- 2012 թվական՝ 41-րդ տեղ շախմատի համաշխարհային օլիմպիադայում (Սլովենիայի թիմի կազմում, անձնական արդյունք՝ 5,5/10)
- 2-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Անկարա, 2012)
- 2011-2012 թվականներ՝ 3-րդ տեղ ընդհանուր հաշվարկում՝ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում
- 2012 թվական՝ 1-ին տեղ Եվրոպայի կանանց ակումբային գավաթում (Cercle d’Echecs de Monte-Carlo թիմի կազմում, անձնական արդյունք՝ 4,5/6)
- 2012 թվական՝ երկրորդ փուլ կանանց աշխարհի շախմատի առաջնությունում
- 2012 թվական՝ 4-րդ տեղ SportAccord Mind Games-ում (արագ շախմատ)
- 2012 թվական՝ 2-րդ տեղ SportAccord Mind-ում (կայծակնային շախմատ)
- 2012 թվական՝ 6-րդ տեղ SportAccord Mind Games-ում (կույր շախմատ)
- 2013 թվական՝ 21-րդ տեղ Tradewise Gibraltar Masters-ում
- 2-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Ժնև, 2013)
- 2-րդ տեղ ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիում (Դիլիջան, 2013)
- 2013 թվական՝ 1-ին տեղ Եվրոպայի կանանց թիմային գավաթում (Cercle d’Echecs de Monte-Carlo, անձնական արդյունք՝ 5/6)
- 2013 թվական՝ 16-րդ տեղ SportAccord Mind Games-ում (արագ շախմատ)
- 2013 թվական՝ 3-րդ տեղ SportAccord Mind Games-ում (կայծակնային շախմատ)
- 2014 թվական՝ 5-րդ տեղ Tata Steel (Group B) Tournament-ում
- 2014 թվական՝ 99-րդ տեղ Tradewise Gibraltar Masters-ում
- 2014 թվական՝ Ուկրաինայի չեմպիոնուհի
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001 | 2197 | 2215 | 2215 | 2197 | ||||||||||
2002 | 2239 | 2256 | 2256 | 2252 | 2256 | 2239 | ||||||||
2003 | 2256 | 2256 | 2293 | 2325 | 2325 | 2256 | ||||||||
2004 | 2367 | 2387 | 2378 | 2383 | 2387 | 2367 | ||||||||
2005 | 2387 | 2363 | 2364 | 2373 | 2387 | 2363 | ||||||||
2006 | 2417 | 2418 | 2456 | 2452 | 2456 | 2417 | ||||||||
2007 | 2475 | 2474 | 2456 | 2469 | 2475 | 2456 | ||||||||
2008 | 2460 | 2486 | 2504 | 2508 | 2508 | 2460 | ||||||||
2009 | 2540 | 2533 | 2542 | 2533 | 2532 | 2542 | 2532 | |||||||
2010 | 2523 | 2533 | 2529 | 2527 | 2535 | 2530 | 2535 | 2523 | ||||||
2011 | 2529 | 2528 | 2537 | 2538 | 2545 | 2562 | 2562 | 2528 | ||||||
2012 | 2580 | 2583 | 2598 | 2606 | 2606 | 2606 | 2587 | 2586 | 2586 | 2606 | 2580 | |||
2013 | 2582 | 2582 | 2585 | 2585 | 2585 | 2593 | 2594 | 2594 | 2585 | 2560 | 2566 | 2566 | 2594 | 2560 |
2014 | 2566 | 2583 | 2560 | 2560 | 2561 | 2561 | 2561 | 2555 | 2551 | 2548 | 2545 | 2544 | 2583 | 2544 |
2015 | 2544 | 2543 | 2552 | 2552 | 2549 | 2549 | 2549 | 2549 | 2549 | 2549 | 2534 | 2535 | 2552 | 2534 |
2016 | 2537 | 2537 | 2555 | 2555 | 2555 | 2551 | 2545 | 2544 | 2550 | 2561 | 2561 | 2558 | 2561 | 2537 |
2017 | 2558 | 2558 | 2569 | 2587 | 2570 | 2572 | 2572 | 2572 | 2576 | 2576 | 2576 | 2582 | 2587 | 2558 |
2018 | 2571 | 2571 | 2563 | 2564 | 2564 | 2564 | 2564 | 2564 | 2555 | 2555 | 2564 | 2569 | 2571 | 2555 |
2019 | 2569 | 2558 | 2555 | 2539 | 2539 | 2539 | 2547 | 2547 | 2547 | 2543 | 2543 | 2537 | 2569 | 2537 |
2020 | 2539 | 2539 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2535 | 2539 | 2535 |
2021 | 2535 | 2535 | 2535 | 2527 | 2534 | 2533 | 2531 | 2535 | 2527 | |||||
2022 | 2531 | 2529 | 2526 | 2534 | 2525 | 2522 | 2534 | 2522 | ||||||
2023 | 2504 | 2509 | 2510 | 2516 | 2530 | 2530 | 2504 | |||||||
2024 | 2520 | 2505 | 2521 | 2525 | 2525 | 2505 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=338
- ↑ 2,0 2,1 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=14111330
- ↑ 3,0 3,1 http://en.chessbase.com/post/fide-ratings-garry-kasparov-retires-at-2812
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 OlimpBase
- ↑ 5,0 5,1 http://wnu-ukraine.com/news/sports/
- ↑ ուկրաիներեն՝ Шахова королева: Новоспечена чемпіонка світу Ганна Музичук хоче повернутись у збірну України. Експрес. № 92 (5342), 2010. С. 23.
- ↑ [«[[ուկրաիներեն]]՝ Вихованка львівської школи шахів Ганна Музичук — призер Євро-2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) ուկրաիներեն՝ Вихованка львівської школи шахів Ганна Музичук — призер Євро-2012] - ↑ «World Junior and Girls Chess Championships - Chotowa, Czarna 2010». WJCC2010.pl. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մուզիչուկ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շախմատի գրոսմայստերներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Լվով քաղաքում ծնվածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Շախմատի աշխարհի չեմպիոններ
- Շախմատի կանանց գրոսմայստերներ
- Ուկրաինացի մարզիկներ
- Ուկրաինացի շախմատիստներ
- Ուկրաինացի ֆեմինիստներ