Jump to content

Արտակ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանուկյան Արտակից)
Արտակ Չուբարի Մանուկյան
Դիմանկար
Ծնվել է1978 թվականի փետրվարի 15
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներ2

Արտակ Չուբարի Մանուկյան (փետրվարի 15, 1978(1978-02-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[1], տնտեսագիտության թեկնածու, դոցենտ[2]։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի փետրվարի 15-ին Երևանում։

Միչև 1999 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան (տնտեսագիտության թեկնածու, դոցենտ2005 թվականին ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական և 2007 թվականին՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցները։

2003, 2005 և 2010 թվականներ հետազոտական գործունեություն է ծավալել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում (ԱՄՆ), Պոտսդամի համալսարանում (Գերմանիա) և Դելավերի համալսարանում (ԱՄՆ

1998-2007 թվականներին ղեկավարել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի հետազոտական խմբերը։

2003-2004 թվականներին եղել է «Երևանի Գարեջուր» ՓԲԸ ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական, Ազգային ժողովի պատգամավորի օգնական։ 2004 թվականից Երիտասարդական խորհրդարանի համահիմնադիր, փոխնախագահ։ 2006-2007 թվականներին աշխատել է որպես «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ պլանավորման և վերլուծության բաժնի պետ։ 2004-2018 թվականներին՝ ՄԱԿ, ՀԲ, ԱԶԲ, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի, «Կոնրադ Ադենաուեր» և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամների փորձագետ։ 2005-2008 թվականներին եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, 2007-2013 թվականներին՝ ՀՊՏՀ, 2011-2012 թվականներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2016-2017 թվականներին՝ Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս։ 2003-2018 թվականներին՝ միջազգային մի շարք ծրագրերի փորձագետ, խորհրդատու (Գերմանիա, Վրաստան, Շվեյցարիա2005 թվականին արժանացել է Շվեյցարիայի առաջնորդության մրցանակի։ 2006-2007 թվականներին եղել է Շվեյցարիայի շրջանավարտների խորհրդի Հայաստանի թիմի տնօրեն։ 2008-2016 թվականներին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ։ 2014-2015 թվականներին՝ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ։ 2015 թվականից Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի փորձագետ է, հրավիրված է եղել որպես դասախոս։ 2018 թվականի հունիսի 12-ից միչև 2019 թվականի հունվարի 14՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

2017 թվականի մայիսից միչև 2017 թվականի նոյեմբեր նախագահել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ։ 2017 թվականին եղել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2019 թվականի փետրվարի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[3][4]։

2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ Սարգիս և Հայկ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երկու մենագրության և ավելի քան 40 գիտական հրապարակումների։ Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող (2018 թվականի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  2. «Արտակ Մանուկյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «https://www.lragir.am/2019/02/11/416704/». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 11.02.2019-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.