Խնածախ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնածախ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խնածախ
Գյուղ Խնածախ.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԿարո Թավադյան
Մակերես29,41 կմ²
ԲԾՄ1400 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1100 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Խնածախ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Խնածախ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 89 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1380-1460 մ է, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 31 կմ։

Գյուղում 1931 թ.-ին կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1990 թ.-ին լուծարվել է։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հնում կոչվել է Խանածախ կամ Խոնածախ և մտել է Սյունիքի Հաբանդ գավառի մեջ։ Անվան ծագման մասին կան տարբեր ավանդություններր։ Ըստ դրանցից մեկի՝ Խնածախը եղել է խանի կալվածք և այն վաճառել է (ծախել է ), այստեղից էլ «Խանածախ» անունը։ Մի այլ ավանդության, իբր թե հարձակվել են գյուղի տեր խանի վրա, որը կռվի ժամանակ ասել է՝ «Ձեզ մի զաղը (բույս) էլ չեմ տա», որից էլ «Խանազաղ», ոմանք էլ նախնական ձևը համարում են Խոնածախը՝ ստուգաբանելով որպես «խունկ ծախողներ»։

Գորիսի տարածաշրջանի մյուս գյուղերի նման այստեղ էլ կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։ Գյուղի տարածքում կան 1610 թ. կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հող կամ Ցիցքար կոչվող վայրում կան VII-X դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 1021 մարդ[1]։

Խնածախի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1831 107 մարդ [3]
1897 1221 մարդ [3]
1926 1234 մարդ [3]
Տարի Բնակչություն
1939 1252 մարդ [3]
1959 1336 մարդ [3]
1970 1473 մարդ [3]
Տարի Բնակչություն
1979 1166 մարդ [3]
1989 1005 մարդ [3]
2001 1021 մարդ [3]
Տարի Բնակչություն
2004 1086 մարդ [3]
2008 1100 մարդ


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնածախի եկեղեցին կառուցված է 1610 թ.-ին։ Այն ունի երկու մատուռ։ Գյուղից մի փոքր հեռու գտնվում է “Խաչի հող” կամ “Ցիցքար” գյուղատեղին, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]