Արտավազդ և Արտաշես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտաշես և Արտավազդից)
Արտաշես Ա

«Արտավազդ և Արտաշես», ժողովրդական ավանդազրույց հայոց Արտավազդ Ա թագավորի մասին։ Գողթն գավառի ժողովրդական երգիչներից 5-րդ դարում բանաքաղել է Մովսես Խորենացին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», գիրք II, գլ․ ԿԱ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 143