Փոքր Մհեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոքր Մհերը «Սասնա Ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և իրար չճանաչելով` մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։
Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ։ Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին։ Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները` սաստկանում։ Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։
— Եթե ես խփեմ թրովս ժայռին,— ասաց նա ինքն իրեն,— և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։
Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ։ Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում։ Բայց այդ ամենը զուր էր։ Շատ տարիներ անցան։ Մեկ անգամ միայն մի հովիվ է կարողանում տեսնել Մհերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ։ Քարը բացվում է ու երևում է հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա։
— Մհեր,— ուրախացավ հովիվը,— ե՞րբ ես այստեղից դուրս գալու։
— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից։
Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալին է իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավ. Իսահակյանը, Սասմա Մհեր։
- Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը