Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 70 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1260-1320 մ։
Վահրավարը Հայաստանի հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիները (Կարմիր վանք, Ծավի դիք), եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները։ Հատկապես նշանավոր է Կարմրավանքի եկեղեցին (17-րդ դար), որը թաղածածկ ուղղանկյան դահլիճ է՝ թեք ծածկով։ Բեմի հատակի տակ թաքստոց է, որի օդափոխության անցքը դուրս է գալիս խորանի պատին կից և աննկատ է։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վահրավարի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը՝ 66 մարդ[2]։ 19-րդ դարում գյուղը բնակեցված է եղել հայերով, 1920-ական թվականներից ապրել են նաև ադրբեջանցիներ[4][5], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Ստորև ներկայացված է Լիճք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].