Գտնվում է Արաքս գետից մոտ 2 կմ հեռավորության վրա` ձորալանջերին, ծովի մակարդակից 500-600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 97 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 17 կմ դեպի արևելք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Նռնաձորի մշտական բնակչությունը կազմել է 148, առկա բնակչությունը՝ 137 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանից գյուղում բնակվել են ադրբեջանցիներ[3][4], որոնք հեռացել են 1991 թվականի ամռանը։ Դրանից հետո գյուղում վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Նռնաձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].